Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ երկիրը մտնում է նախընտրական զարգացումների փուլ: Ճիշտ է, չի կարելի բացառել (մանավանդ, մեր իրականությունը նկատի ունենալով), որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, ավելին, ինչպես առիթ ունեցել ենք նշել, այդ թեման դեռ փակված չէ, բայց դա էական չէ: Արտահերթ թե հերթական՝ էականն այն է, որ առաջիկա ընտրությունները որոշակիորեն տարբերվելու են նախորդներից, առնվազն՝ հանրության ակնկալիքների և ընկալումների առումով:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ հասցրել են հոգնել տարատեսակ պաթետիկ, վերացական հայտարարություններից, դատարկ պոպուլիզմից ու զանազան առասպելներից: Սա ոչ մեկ անգամ «Փաստի» հետ զրույցում արձանագրել են նաև տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ: Ավելին, նախորդած ժամանակահատվածը, ու ոչ միայն ընտրությունները, պարզորոշ ցույց տվեցին, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը ակնկալում է կոնկրետ իր «հողեղեն» խնդիրների լուծումը, իր սոցիալ-տնտեսական վիճակին ուղղակիորեն առնչվող հարցերը, որոնք իրենց հերթին, իհարկե, ունեն նաև անվտանգային բաղադրիչ: Այսինքն, մարդիկ ոչ թե անտարբեր են քաղաքականության, անվտանգության հարցերի նկատմամբ, այլ ցանկանում են լսել, տեսնել կոնկրետ տնտեսական լուծումներ, որոնք կարող են ապահովել նաև անվտանգային խնդիրներ: Իսկ որ նաև տնտեսական ու սոցիալական առումով են բացասական երևույթները անցած 7 տարիներին՝ փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել ու խորացել, ակնհայտ է: Այդ թվում՝ գործազրկությունը, աղքատությունը, սոցիալական անարդարությունը և այլն:

Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ կարող են հաջողել այն ուժերը , որոնք ավելի «հողեղեն» մոտեցում կունենան, հաշվի կառնեն նաև տնտեսական ու սոցիալական խնդիրները: Բայց էլի՝ ոչ թե պոպուլիստական հռետորաբանությամբ հանդես կգան, այլ առարկայական ծրագրերով ու առաջարկություններով: Մի խոսքով՝ կոնկրետությամբ:

Այդ տեսանկյունից բավականին ուշագրավ են բարերար, գործարար և հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Սամվել Կարապետյանի ու նրա թիմի մոտեցումները: Մասնավորապես նախօրեին տարածված նրա հերթական «բանտային թեզիսներում», ինչպես նախորդ նման հայտարարությունների դեպքում, նկատել ի են հստակ ընկալումները այն ամենի, ինչի մասին վերը նշեցինք:

Սամվել Կարապետյանի վերջին անդրադարձի թեման գործազրկությունն է ու աշխատունակ մարդկանց զբաղվածության ապահովման խնդիրը: «Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից: Այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով»,նշում է նա:

Միևնույն ժամանակ, կարևոր է Սամվել Կարապետյանի վստահությունը, որ չնայած առկա ծանրագույն պայմաններին՝ իրենք կարող են շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը:

Նա առանձնահատուկ շեշտ է դնում միջազգային խոշոր ներդրողների ներգրավման վրա՝ արտադրական հզորություններ գործարկելու, թիրախային պետական աջակցության ծրագրերով տեղական բիզնեսը խթանելու, գյուղատնտեսական բարեփոխումների, մասնավորապես՝ բերքի մթերման ոլորտի զարգացման վրա այն առումով, որ գյուղացին կարողանա վերջապես շահույթ ստանալ:

Առակներս ի՞նչ կցուցանեն: Իսկ այն կցուն անեն, որ սա կոնկր ե տ օրինակ է, ինչպես վերը նշեցինք, շատերին հուզող կենսական խնդիրներին հողեղեն վերաբերմունք դրսևորելու առումով: Ընդորում՝ հստակ, ծրագրային մոտեցումներով, բայց և հասկանալի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները