Էջմիածինը չի «հանձնվում». հոգևորն ընդդեմ քաղաքական ճնշումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ հասարակությունը չի ընդունել Փաշինյանի հակաեկեղեցական ակտիվությունը. դրա պաշտպանությամբ հանդես են գալիս բացառապես իշխանամետ ֆեյքերը։ Նույնիսկ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հավատարիմ ընտրազանգվածի մնացորդների շրջանում վրդովմունք առաջացրեց Հայ առաքելական եկեղեցու դեմ չափազանց ագրեսիվ հարձակումները։ Վրդովմունք առաջացրեց նաև Փաշինյանի փորձը՝ ՀԱԵ-ի գործերին միջամտությունը ներկայացնել որպես հանկարծ արթնացած «կրոնական զգացմունք»։

Նրա «աղոթքներից» ու «հավատացյալ լինելու» հայտարարություններից բխող խոսքերը հնչում են կեղծ ու անբնական։ Եթե նա ազնվորեն խոստովաներ իր հակակրոնական դրդապատճառները, գուցե ստանար որոշակի աջակցություն՝ թեկուզ մարգինալ շրջանակներից։ Բայց սրբի անհաջող դիմակով Փաշինյանը դառնում է վանող՝ առանց բացառության բոլորի համար։

Փաշինյանի նախաձեռնություններին հենարան չդարձավ անգամ վարչական ռեսուրսը։ Նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներն են հրաժարվում մասնակցել, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտում են։ Ամռանը մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Էջմիածնի դեմ հարձակումների համար կառավարությունը հավաքագրում է կեղծ «ակտիվիստների» խմբեր, որոնք հիմնականում բաղկացած են նախկին հանցագործներից և սոցիալապես անբարոյական վարք ունեցող անձանցից։ Բացի այդպիսի տարրերից, նույնիսկ վճարի դիմաց չգտնվեցին մարդիկ, որոնք ցանկություն հայտնեին ներգրավվել այդ կեղտոտ գործին։

Հասարակական համընդհանուր մերժման պայմաններում Փաշինյանը ընտրեց այլ մարտավարություն՝ պառակտում սերմանել հենց ՀԱԵ-ի ներսում։ Նա հիմա Եկեղեցու ոչնչացման գործիքներ է փնտրում ոչ թե դրսում, այլ ներսում։ Եվ այս ծրագիրը կարող է թվալ գործնական։ ՀԱԵ-ն բարդ, հիերարխիկ կառույց է, և բնական է, որ դրա ներսում կան մարդիկ, ովքեր անձնական վիրավորվածություն ունեն Կաթողիկոսից կամ իրենց ինչ-որ բանով շրջանցված են զգում։ Կան կարգալույծ արված հոգևորականներ, նախկին եկեղեցականներ, նրանք, ովքեր ունեցել են կոնֆլիկտներ եկեղեցական ղեկավարության հետ կամ պարզապես դժգոհ են։ Փաշինյանը փորձում է հենց նրանց ներգրավել պառակտման գործընթացում՝ առաջարկելով համագործակցել և ստեղծել նոր եկեղեցական կառույց՝ ենթակա գործող իշխանությանը։ Նա բառացիորեն գայթակղում է հոգևորականներին՝ կասկածի տակ դնելով եկեղեցու Կանոնակարգը։ Ինչո՞ւ պետք է քահանաները ենթարկվեն եպիսկոպոսներին՝ հարցադրում է անում Փաշինյանը։

Երբ ֆեյսբուքում հայտնվեցին Հովհանավանքի հոգևորական Արամ քահանա Ասատրյանի քննադատական գրառումները՝ ուղղված բարձր եկեղեցական իշխանությանը, Փաշինյանը անմիջապես արձագանքեց՝ ողջունելով այդ «նախաձեռնությունը»։ Նա բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ու պարգևատրել յուրաքանչյուր քահանայի, որը բացասաբար կարտահայտվի ՀԱԵ-ի մասին։ Նա առաջարկում է ցանկացած ներքին տարաձայնություն վերածել սկանդալի, ցանկացած անձնական դժգոհություն՝ քաղաքական գործիքակազմի։

Պետք է նշել, որ եթե հոգևորականների շրջանում գտնվեին մարդիկ, որոնք կգնային իրենց հույզերի հետևից, այս ծրագիրը կարող էր իրականանալ։ Բարեբախտաբար, հայ հոգևորականների մեծամասնությունը նման գայթակղություններին չի տրվում։ Նույնիսկ դժգոհները հասկանում են, որ այժմ ժամանակը չէ՝ Մայր Աթոռի հասցեին քննադատական ելույթներ ունենալու։ Քահանան, որ հանդես կգա ՀԱԵ-ի դեմ, փաստացի միավորվում է Փաշինյանի հետ, որի քաղաքականությունը բացահայտ հակահայկական է։ Եկեղեցուն ծառայելու ուղին ընտրում են արժանապատվություն ունեցող մարդիկ, ոչ թե պատահական անձինք։ Նրանց մեջ քիչ են նրանք, ովքեր կցանկանան հրապարակայնորեն հաշիվներ մաքրել՝ անձնական հավակնությունների համար։ Իսկ Փաշինյանի հետ համագործակցել՝ նշանակում է մրոտվել։ Բոլորը հասկանում են, որ անհնար է միաժամանակ լինել հոգևորական և համագործակցել Փաշինյանի նման հակաեկեղեցական կերպարի հետ։

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա դատավարություն Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ։ Այս բարձրաստիճան հոգևորականը որոշեց չվտանգել իր հոտը, ովքեր փորձում էին պաշտպանել նրան ուժայիններից, և չվտանգել Սուրբ Էջմիածինը, որտեղ կարող էր հանգիստ ու երկար ժամանակ թաքնվել։ Նա ինքնակամ ներկայացավ քննչական մարմիններին և այդ պահից գտնվում է կալանքի տակ։ Իսկ դատախազները, ովքեր ստորագրել են ձերբակալման հրամանները, ստացել են պաշտոնի բարձրացումներ։ Փաշինյանը ստիպված է պարգևատրել այն քչերին, ովքեր համաձայն են մասնակցել Եկեղեցու դեմ հալածանքներին։ Նրանց անուններն են՝ Հայկ Հովհաննիսյան և Վահան Հարությունյան։ Երկիրը պետք է ճանաչի այդ անունները։ Ինչպես ասել է Աջապահյանը, «Տե՛ր, մի՛ ներիր նրանց, քանզի նրանք գիտեն, թե ինչ են անում»։ Նրանք կատարել են իրենց գիտակցված ընտրությունը։

Այժմ ընտրություն պետք է կատարի հայ հոգևորականությունը։ Բայց այդ ընտրությունը բարդ չի լինելու։ Փաշինյանի փորձերը՝ պառակտել Հայ առաքելական եկեղեցին, միայն կամրապնդեն Եկեղեցու միասնությունը։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, իր այսպիսի ձգտումներով կդառնա ավելի զավեշտալի, քան երբևէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել են Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել Ես Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտին Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժած Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ Զելենսկի Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. Զախարովա Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքը
Ամենաընթերցվածները