Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա դարձավ «Գյումրու օրը» նշել-չնշելու հարցը: Չնայած քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ «տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը», և որ «տոնի հետ կապված որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն», այդուամենայնիվ, ՔՊ-ն ինտենսիվ շահարկում է այս թեման։

Իսկ իրականությունն այն է, որ խնդիրը սոսկ տվյալ օրվա տոնակատարություն անցկացնելը կամ չանցկացնելը չէ: Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի ընդհանրապես մնացել է առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։ Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։

Քաղաքում չանցկացվեց անգամ կառավարության ֆինանսավորմամբ ավանդաբար կազմակերպվող փառատոնը` «Ֆեստիվառը», որը պետք է դառնար տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի թիվ մեկ մարզային քաղաքում նման միջոցառումները պետք է ոչ թե բացառություն, այլ ավանդույթ լինեին։

Ըստ գյումրեցիների, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Գյումրին ունի ընդդիմադիր քաղաքապետ։ Տպավորություն է, որ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ քաղաքի հնարավորություններով կամ մշակութային ներուժով, այլ սոսկ քաղաքական հաշվարկներով։ Քաղաքը, փաստորեն, դարձել է քաղաքական պայքարի բեմահարթակ, իսկ տոնակատարությունները՝ շահարկման գործիք։

Այնինչ, գյումրեցիները, ինչպես ամեն տարի, սպասում են ոչ միայն քաղաքի տոնին, այլև պարբերական այլ միջոցառումների, ջերմ հանդիպումների, համերգների, հյուրերի ու համախմբման մթնոլորտի։ Փոխարենը՝ ստանում են անուշադրություն ու լռություն։ Գյումրին, իր յուրահատուկ մշակույթով, պատմությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ, արժանի է պետական ուշադրության։ Բայց այսօր այն օգտագործվում է որպես «պատժի» մեխանիզմ ընդդիմադիր ղեկավար ընտրելու համար։ Իսկ արդյունքում տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ քաղաքի բնակիչները։

Գյումրին այսօր նորից ապացուցում է՝ այն միշտ ավելին է, քան պարզապես վարչական միավորը։ Այն հայության ինքնության, տոկունության և ստեղծարարության խորհրդանիշն է։ Իսկ այդ խորհրդանիշի արժանապատվությունը անտեսելն ու փոքրացնելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև ազգային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները