Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ: Այն նախատեսվում է հաստատել կառավարության որոշմամբ: Առայժմ միայն նախագիծ է: Չնայած, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը «մարդ-կառավարություն» է, ապա ամենևին դժվար չէ կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Առավել ևս, որ կառավարության համապատասխան կայքում «ճիշտ» քվեարկություն է կազմակերպվել: Ինչևէ:

Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:

Բայց խոսքն իրական դոկտրինի մասին է: Այնպիսի ձևակերպումների ամբողջության, որի վրա պատմաբանների, փիլիսոփաների, արվեստագետների, ազգագրագետների, հոգևորականների մասնագիտական լայն խումբ աշխատած լինի: Այսպես ասենք՝ ակադեմիական մշակում կամ փորձաքննություն անցած փաստաթղթի մասին ենք մենք խոսում, այլ ոչ թե... 1 (մեկ) անձի սևեռուն մտքերի կամ մտասևեռումների արտացոլման:

Իսկ այն, ինչը հրապարակվել է որպես «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ, հենց նման դրսևորման տպավորություն է թողնում, և սա՝ չափազանց մեղմ ասած: Իսկապես էլ գործ ունենք 1 անձի, մեկ խմբակի խիստ կասկածելի քաղաքականությունը կամ այսրոպեական ընկալումներն արտացոլող ինչ-որ «բանի» հետ: Կարծում ենք՝ պարզ է, թե ով է այս 1 անձը: Միայն «Իրական Հայաստան» կապակցությունը բավարար է, որպեսզի հասկանալի դառնա, որ հայեցակարգ կոչվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Ու ստացվել է, օրինակ՝ այսպիսի մի բան. «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»:

Դեռ չենք խոսում այն մասին, որ ամեն երկրորդ, երրորդ ձևակերպման մեջ խցկած է «խաղաղությունը», դրա՝ փաշինյանական ընկալման տարբերակով, բնականաբար:

Այստեղ, ի դեպ, անհրաժեշտ է մեկ-երկու դիտարկում անել. Հայաստանի որևէ իշխանության պայմաններում պետական մակարդակով վրեժի կամ պատերազմի քարոզ երբեք չի իրականացվել: Ուժեղ պետության, ուժեղ և մարտունակ բանակի, տնտեսական առաջընթացի քարոզներ եղել են, բայց չի եղել պետական մակարդակով վրեժի քարոզչություն:

Իսկ, օրինակ՝ Ադրբեջանում, որի հետ այդքան ձգտում են խաղաղասիրվել Փաշինյանն ու ՔՊ-ն, տասնամյակներ շարունակ ու մինչև օրս, մանկապարտեզներից սկսած, պետական մակարդակով ու պետական հովանավորությամբ իրականացվում է հայերի հանդեպ թշնամության քարոզչություն, քարոզվում է հայերի սպանություն, ֆետիշացվում ու հերոսացվում է հայի գլուխ կտրելը, հայ երեխայի մորթելը, հայկական խաչքար ջարդելը, հայկական եկեղեցի քանդելը: Ի վերջո, հո հենց այնպես չեն փորձագետները նշում, որ ալիևյան Ադրբեջանը ֆաշիստական պետություն է: Հա, ու Ալիևը, նաև Փաշինյանի հետ ձևական «խաղաղություն» ստորագրելուց հետո, քանիցս հայտարարել է, որ հայերն ու Հայաստանը թշնամի են:

Բայց վերադառնանք հայեցակարգին: Բազմաթիվ այլ հարցեր են ծագում: Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը...

Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ էապես նենգախեղվելու է տեղի ունեցած բովանդակությունը: Ազգային երգերն ու պարերը արգելվելո՞ւ են: Ոչնչացվելո՞ւ են հայկական տարազները, չէ՞ որ դրանց մի ահռելի մասը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, նաև՝ Արցախին: Ի դեպ, Արցախի տոհմագորգերի՞ հետ ի՞նչ է արվելու, հռչակվելու են ադրբեջանակա՞ն...

Փաշինյա՞նն է այս ամենը որոշելու, ինչպես այն օրը, երբ, իրեն գրաքննիչի դեր վերապահած, որոշում էր, թե «Ցանկապատ» ներկայացման մեջ ինչ լինի կամ ինչ չլինի...

Ու այստե՛ղ է հենց ամենից վտանգավորը, որ արտացոլված է այդ միանձնյա «հայեցակարգի» տողատակում. ջնջել անցյալը, հիմնովին ջնջել, ջնջել պատմությունը և այն փոխարինել խեղաթյուրված, կամայական «մեկնություններով», ոչնչացնել արժեհամակարգը, ոչնչացնել պատմամշակութային, գրական-գեղարվեստական ժառանգությունը: Իսկ ամբողջ «գեղագիտությունն» էլ պարփակել Հայաստանի Հանրապետության տարածքով ու մի փոր հացով յոլա գնալ փաշինյանական «գաղափարախոսությամբ»:

Ի լրումն ամենի, Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա՝ ներկայացումներից մինչև գրահրատարակչություն:

...Եվ նման՝ վերը հիշատակված «հայեցակարգը», որքան էլ որ տարօրինակ հնչի, գալիս է լրացուցիչ անգամ հաստատելու, որ Հայաստանում ազգային իշխանություն վերականգնելուց հետո գաղափարախոսությունն առաջին բաներից մեկն է, ինչի վրա պատք է լրջորեն աշխատել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին հիբրիդային հшրձակումներին դիմակայելու համար
Ամենաընթերցվածները