Իսկ պետությունն ուզո՞ւմ է ստեղծել արժեքային հենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում գիտության զարգացման կարևորության հարցը երբեք այսքան հրատապ ու համապարփակ չի եղել, որքան մեր ժամանակներում, երբ երկիրը կանգնած է ազգային ինքնության, տնտեսական մրցունակության, տեխնոլոգիական արդիականացման և մշակութային անվտանգության խոր մարտահրավերների առաջ։ 

Գիտության զարգացումը, մասնավորապես հասարակագիտական ու հայագիտական ոլորտների ամրապնդումը դարձել է ոչ միայն կրթության, այլև պետականության պահպանման, արժեքային համակարգի ձևավորման, ազգային ինքնագիտակցության վերականգնման, տնտեսական ու քաղաքական կայունության երաշխիք։ Սակայն իրականությունը վկայում է, որ այս կարևորագույն ոլորտները տարիներ շարունակ մնացել են պետական քաղաքականության լուսանցքում, ֆինանսավորման ծայրահեղ ցածր մակարդակում, իսկ գիտահետազոտական ու նորարարական միջավայրը հիմնականում կախված է եղել անհատական ջանքերից ու մասնավոր նախաձեռնություններից։

Վերջին տարիներին, երբ գլոբալիզացիայի, տեխնոլոգիական հեղափոխության և միջազգային մրցակցության պայմաններում բոլոր պետություններն իրենց հաջողության հիմքում դրել են գիտահետազոտական ներուժի զարգացումը, Հայաստանում հատկապես ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում սկսեցին ձևավորվել նորարարական և հետազոտական կենտրոններ, որոնք հիմնականում ստեղծվում են միջազգային ու տեղական մասնավոր կորպորացիաների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում գիտական ներուժի ակտիվացման, կադրային ռեսուրսների որակավորման ու նորարարությունների արագ ներմուծման գործում։ Միջազգային խոշոր ընկերությունները (Օրինակ՝ Philip Morris International, Synopsys, NVIDIA և այլ ընկերություններ) ոչ միայն բացում են ներկայացուցչություններ ու արտադրական ստորաբաժանումներ, այլև հիմնում են գիտահետազոտական կենտրոններ, որոնք դառնում են կամուրջ համալսարանական գիտության, տեխնոլոգիական գործնական կիրառության և արդյունաբերության միջև։ Այդ կենտրոնները նպաստում են ինչպես գիտական մտքի կապիտալիզացիային, այնպես էլ երիտասարդ մասնագետների կրթմանը, միջազգային ցանցերում ինտեգրմանը, ներդրումների ներգրավմանը և տնտեսական աճին։

Սակայն, որքան էլ մասնավոր նախաձեռնությունները կարևոր ազդակ լինեն ոլորտի զարգացման համար, դրանք չեն կարող լիարժեք փոխարինել կամ լրացնել պետական ռազմավարական քաղաքականության բացակայությունը։ Հայաստանում գիտահետազոտական ֆինանսավորումը երկար տարիներ մնացել է ծայրահեղ ցածր՝ ՀՆԱ-ի ընդամենը 0,2 տոկոսի մակարդակում։ Սա հնգապատիկ քիչ է անգամ Կենտրոնական և Արևել յան Եվրոպայի երկրների միջին ցուցանիշից, իսկ Եվրամիության մակարդակից՝ տասը անգամ ցածր։ Նման պայմաններում գիտությունն ու նորարարությունը դառնում են լոկ մի քանի արտոնյալ ոլորտների կամ նախագծերի գերակա ուղղություն, իսկ համակարգային գիտական միջավայրը, հատկապես հասարակագիտության և հայագիտության ոլորտները դուրս են մղվում զարգացման առաջնահերթություններից։ Պետական ֆինանսավորման պակասը հանգեցնում է գիտական ինստիտուտների դեգրադացիայի, գիտնականների արտահոսքի, երիտասարդների անտարբերության կամ արտագաղթի, ազգային գիտական դպրոցների հեղինակության և արդյունավետության անկման։

Հատկապես հասարակագիտական և հայագիտական ոլորտների զարգացման խնդիրն ունի կենսական նշանակություն։ Տեխնոլոգիական նորարարությունները, որքան էլ կարևոր լինեն տնտեսության և արդյունաբերության համար, չեն կարող ինքնին ապահովել ազգային ինքնության, արժեքային համակարգի, պատմական հիշողության և հասարակական կայունության պահպանումը։ Հասարակագիտությունն ու հայագիտությունը, լինելով ոչ միայն գիտական, այլև մշակութային, կրթական ու գաղափարական հենասյուներ, ձևավորում են հանրային գիտակցությունը, ազգային ինքնությունը, պատմական համախմբվածությունը և պետականության ամրությունը։ Սակայն հենց այս ոլորտներն են ամենախոցելին Հայաստանում. պետության կողմից ռազմավարական մոտեցման բացակայությունը (սա մեղմ ասած, քանի որ հաճախ պարզապես ամեն ինչ արվում է հատկապես հայագիտության դեմ), ֆինանսավորման պակասը, արժեհամակարգային անորոշությունները և կրթական դաշտի մասնատվածությունը հանգեցրել են նրան, որ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային կամ քաղաքականապես շահագրգիռ մոտեցումները սկսել են գերիշխել իրական գիտական աշխատանքի, խորքային վերլուծության և նորարարական մոտեցումների փոխարեն։

Այս իրավիճակում հատկապես վտանգավոր է դրսի կասկածելի ֆոնդերի և կազմակերպությունների միջամտությունը, որոնք հաճախ իրենց ներդրումների միջոցով կարող են ուղղորդել գիտահետազոտական օրակարգը, թելադրել արժեքային, գաղափարական կամ նույնիսկ քաղաքական առաջնահերթություններ, որոնք չեն համընկնում ազգային շահերի հետ։

Այս ամենի լուծման բանալին մնում է պետության ձեռքում։ Գիտության ֆինանսավորումը պետք է դառնա ոչ թե ձևական պարտավորություն, այլ ռազմավարական առաջնահերթություն, որը ենթադրում է ոչ միայն ծավալների, այլև որակի, թիրախայնության և արդյունավետության կտրուկ բարձրացում։ Պետական ֆինանսավորման ավելացումը պետք է ուղղված լինի համակարգային գիտական նախագծերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների, երիտասարդ գիտնականների ծրագրերի, միջբուհական և միջգիտական համագործակցության, միջազգային գիտական ցանցերում ներգրավվածության և գիտական արդյունքների բարձր որակի ապահովմանը։

Հատկապես կարևոր է, որ ֆինանսավորման քաղաքականության հիմքում դրվի ոչ թե քանակական արդյունքների՝ հոդվածների, հրապարակումների կամ զեկույցների թվի ավելացումը, այլ որակական առաջընթացը։ Հարկավոր է խրախուսել այնպիսի նախագծեր և գիտական աշխատանքներ, որոնք ունեն իրական նորարարական արժեք, նպաստում են ազգային գիտական դպրոցի զարգացմանը, հասարակության ինքնաճանաչմանն ու արժեհամակարգային ամրապնդմանը, իսկ այդպիսի աշխատանք կատարողները պետք է վարձատրվեն համարժեքորեն՝ անկախ ձևական չափորոշիչներից։

Հայագիտական և հասարակագիտական ոլորտներում ներգրավված մասնագետների նկատմամբ պետությունը պետք է որդեգրի արժանապատիվ և խրախուսող քաղաքականություն (այնինչ հիմա հակառակն է արվում)։ Այդ մասնագետները պետք է վայելեն բարձր հեղինակություն ոչ միայն գիտական հանրույթում, այլև հասարակության մեջ, ինչը հնարավոր է միայն ոլորտի դերի բարձրացման, պետական աջակցության, կրթական համակարգի բարեփոխման և հանրային գնահատանքի ձևավորման միջոցով։

Վերջին տարիներին, ցավոք, իշխանությունների անտարբերությունը կամ նույնիսկ բացասական վերաբերմունքը հասարակագիտության ու հայագիտության նկատմամբ հանգեցրել են ոլորտի արժեզրկման, պրոֆեսիոնալների հեղինակության անկման, իսկ երբեմն էլ՝ անորակ ու պարտադրող նախագծերի առավելություն ստանալուն, ինչն իր հերթին բացում է դռները արտաքին շահերի սպասարկման և ազգային ինքնության թուլացման համար։

Ստեղծված իրավիճակում կարևոր է գիտության կառավարման նոր մոդելի ձևավորումը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, բարձրագույն կրթական հաստատությունները և միջազգային գործընկերները միասին կկառուցեն գիտահետազոտական և նորարարական կայուն էկոհամակարգ։ Այս համակարգի հիմքում պետք է լինի գիտական ազատությունը, պրոֆեսիոնալիզմը, ազգային շահերի առաջնահերթությունը և որակական առաջընթացը։ Միայն այսպիսի բազմաշերտ և ինտեգրված մոտեցմամբ հնարավոր կլինի դուրս բերել գիտությունը լուսանցքից, վերականգնել հասարակագիտության և հայագիտության դերը ազգային կյանքում, ապահովել գիտական արդյունքի կապիտալիզացիան ու ինովացիոն զարգացումը։

Վերջիվերջո, Հայաստանի ապագան կախված է նրանից, թե որքան կարող է երկիրը ներդնել գիտության ու հասարակագիտության մեջ, որքան կարող է ամրապնդել սեփական գիտական ինքնությունը, ապահովել նորարարական առաջընթացը և ստեղծել արժեքային հենք, որը կդառնա ազգային միասնության, զարգացող տնտեսության և միջազգային մրցունակության հիմքը։ Առանց գիտության զարգացման, առանց հասարակագիտական մտքի լիարժեք վերածննդի, ներկայիս աննախադեպ արագ զարգացումների պարագայում Հայաստանը դատապարտված է մնալ որպես ե

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները