Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին

Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են հասնել փոխադարձ հաջողության և ընդհանուր բարգավաճման՝ օգուտ բերելով երկու երկրներին և ամբողջ աշխարհին: Հայտարարել Է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է Sinhua-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Սի Ծինփինը hajtnել է` այդ տեսլականն իրականացնելու համար երկու երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության հասնելու համար: Նախագահը ընդգծել է՝ չին-ամերիկյան հարաբերությունները կրում են բացառիկ կարևոր նշանակություն: Նա նշել է, որ երկու կողմերի թիմերի միջև առևտրատնտեսական հարցերի շուրջ վերջին խորհրդակցությունները ցույց են տվել հավասարության, հարգանքի և փոխշահավետության ոգին և հավելել՝ կողմերը կարող են շարունակել պատշաճ կերպով կարգավորել միջպետական հարաբերություններում կարևոր հարցերը և ձգտել հասնել երկուստեք շահեկան արդյունքների:

ՉԺՀ նախագահը նաև նշել է, որ ամերիկյան կողմը պետք է ձեռնպահ մնա առևտրում միակողմանի սահմանափակող միջոցներ սահմանելուց, որպեսզի չխաթարի խորհրդակցությունների բազմաթիվ փուլերի ընթացքում երկու կողմերի ստացած արդյունքները: Չինաստանի առաջնորդն ամերիկյան կողմին կոչ է արել երկրում չինական ձեռնարկությունների ներդրումների համար բաց, արդար և ոչ խտրական գործարար միջավայր ապահովել:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները