Չորրորդ հանրապետություն՝ առանց հիշողության, առանց Արարատ, առանց հայ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղին սկսել է որպես ընդդիմադիր լրագրող և մինչ օրս, արդեն ավարտելով վարչապետության երկրորդ ժամկետը, պահպանում է այդ տարիների գործելաոճը։ Որոշ իմաստով Նիկոլը եզակի երևույթ է. պետությունների ղեկավարները սովորաբար նախընտրում են ստեղծարար գործունեություն և կառուցողական հռետորաբանություն։ Մինչդեռ Փաշինյանը, երկար տարիներ իշխանության մեջ լինելով, չի կարողանում հրաժարվել ընդդիմադիրի սովորությունից՝ անպայման ինչ-որ մեկին մեղադրել։ Նրա նախընտրած գործունեությունը ավերիչ է՝ կարծես նրա առաքելությունը դեռ պայքարելն է ռեժիմի դեմ, այլ ոչ թե ղեկավարել այն։

Եվ լավ կլիներ, եթե խոսքը վերաբերեր այն խնդիրներին, որոնք անմիջապես վարչապետի իրավասության ներքո են՝ աղքատություն, տնտեսության գահավիժում, գյուղերում աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա, բնական և տեխնածին աղետներ և այլն։ Բայց ոչ, այդ ամենը նրան չի հետաքրքրում։ Նրա սուր քննադատության թիրախներն այլ են՝ հայկական ազգային մենթալիտետը, ազգային խորհրդանիշերը, ժողովրդի վերաբերմունքը սեփական անցյալի և պատմական հիշողության հանդեպ։ Եվս մեկ «արժանապատիվ» գործ է, ըստ Փաշինյանի, քայքայել Եկեղեցին, ընդ որում՝ մեթոդներով, որոնք ավելի բնորոշ են ծայրահեղական կազմակերպություններին, քան իրավական պետությանը։

Նույնիսկ հայկական հայրենասիրությունը Նիկոլին դուր չի գալիս։ Վերջերս նա հայտարարեց, որ հայերը «ապրում են Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի հայրենասիրության մոդելով», որը պետք է քանդել և հայրենիքը սիրել այլ կերպ՝ «փաշինյանական» ձևերով։

Անհասկանալի է, թե ինչու է ոչ ժողովրդական քաղաքական գործիչը՝ մոտ 13 % վարկանիշով, կարծում, որ ունի իրավունք և հնարավորություն վերադաստիարակելու մի ամբողջ ազգ։ Բայց, ինչ արած, Փաշինյանը պարզապես շատ վատ կարծիք ունի Հայաստանի մասին և որոշել է վերափոխել այն։ Իր վերջին ուղերձներում՝ ուղղված Տեր-Պետրոսյանին, Փաշինյանը առաջին նախագահի օրոք տեղի ունեցած գործընթացները անվանեց «ագրեսիա» և «օկուպացիա», այսինքն՝ փաստացի հայտարարեց, որ Հայաստանը եղել է ագրեսոր և օկուպանտ (ուժեղ է, ինչ խոսք)։

Գուցե նա պարզապես որոշել է պատժել Հայաստանը, իր կարծիքով, գործած մեղքերի համար։ Շատ նման է դրան։

Ի դեպ, վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվելու է Չորրորդ հանրապետություն՝ փաստելով, որ, ըստ իր կառավարման արդյունքների, նա հիմնաքանդ է արել Երրորդ հանրապետությունը։ «Հիանալի» Չորրորդ հանրապետություն. ադրբեջանական էքստերիտորիալ գոտի Սյունիքում, նոր Եկեղեցի (որտեղ ամեն ինչ կլինի Փաշինյանի ճաշակով), ազգային խորհրդանիշերի արգելք, Ցեղասպանության հիշատակի ջնջում, առանց Արարատի, այդ թվում՝ զինանշանը (լավ կլինի նաև քարապատել բոլոր պատուհանները, որ բացվում են դեպի Արարատ, հանկարծ թուրքերի զգացմունքները չվիրավորենք), և... մեծ թվով ադրբեջանական բնակչություն...

Արդարության համար պետք է նշել, որ Փաշինյանի օգտագործած մանիպուլյացիաները հաճախ արդյունավետ են ազդում լսարանի վրա։ Նրա ելույթները առաջին հայացքից թվում են անհեթեթություն՝ կապակցվածության բացակայությամբ ու հիստերիայով, բայց իրականում դրանք հմուտ սադրանքներ են։ Լրագրողական անցյալում Նիկոլը հիանալի սովորել է մանիպուլացնել և սադրել։ Նա գիտի, թե ինչպես անմեղին էլ կարող է «մրոտել» չեղած տեղը, գիտի՝ ինչպես հակառակորդի ճամբարում սերմանել կոնֆլիկտ և պառակտել այն, գիտի՝ ինչպես գտնել դաշնակիցներ՝ իր նման ավերողներ (հիշենք պատմությունը քահանա Արամ Ասատրյանի հետ)։ Գիտի՝ ինչպես լինել պոպուլիստ, հմտորեն շեղում է ուշադրությունը էականից։ Մենք գործ ունենք հմուտ մանիպուլյատորի հետ, որը հիանալի հասկանում է՝ ինչ է անում։

Փաշինյանի վերջին մանիպուլյացիաներից է նրա կիսակապակցված ուղերձը, որտեղ նա կոչ է անում երեք նախկին նախագահներին գալ բանավեճի՝ այն բանտախցում, որտեղ ինքը նստած է եղել, և իրենց հետ բերել նաև Կաթողիկոսին։ Ոչ, գինովցած մարդու խոսք չէ, ինչպես ոմանց թվացել է։ Սա լավ հաշվարկված քայլ է՝ նա ստիպում է լսողին ամբողջ ընդդիմությունն ընկալել որպես միասնություն՝ «նախկիններ», որոնք ընտրողների կողմից ընդունվում են առանց ոգևորության, և այդ «միասնության» մեջ ներառում է նաև Կաթողիկոսին։ Եվ նաև ստեղծում է տպավորություն, որ Գարեգին Երկրորդը ինչ-որ կապ ունի պատժիչ համակարգի և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների հետ։ Եվ նման օրինակներ հանդիպում են ամեն օր։

Սակայն նույնիսկ ամենահմուտ մանիպուլ յատորը չի կարողանա անվերջ մոլորեցնել հայերին, և վարչապետի պաշտոնում Փաշինյանի օրերը հաշված են։ Իսկ նրանից հետո եկող նոր իշխանությունը ստիպված կլինի վերականգնել այն, ինչ նա ավերել է։ Դա դժվար կլինի, քանի որ Փաշինյանը խարխլել է ապագա վերականգնման բազմաթիվ հիմքեր։ Սակայն հայերի մեծամասնությունը կհամաձայնի, որ Նիկոլի հեռանալով ամենավատը կմնա անցյալում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները