Ռուսաստանն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել ԵԱՏՄ-ում որոշակի ապրանքատեսակների ներմուծման համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնությունից նախաձեռնողական առաջարկ է ստացել՝ թեթև արդյունաբերության որոշակի տեսակի ապրանքների (80 անուն) ներմուծման մաքսատուրքերը մշտական հիմունքներով բարձրացնելու համար։
Ներկրման մաքսատուրքի դրույքաչափերը տեքստիլ արտադրանքի համար առաջարկվում է սահմանել մաքսային արժեքի 8%-ից մինչև 15%-ի չափով։
Առաջարկվող միջոցառումը նպատակ ունի աջակցել Ռուսաստանի Դաշնությունում թեթև արդյունաբերության արտադրողներին։
