Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին մեծ շուքով նշվեց Գյումրու օրը: Սակայն հատկանշական է, որ Գյումրու օրը անտեսվեց Նիկոլ Փաշինյանի և քպական ողջ վերնախավի կողմից: Նրանք նույնիսկ չշնորհավորեցին գյումրեցիներին տոնի կապակցությամբ: Պատճառն ակնհայտ է. իշխանությունները ոչ միայն նեղացած են գյումրեցիներից, այլև շարունակում են պատժել և անտեսել նրանց, քանի որ գարնանը կայացած ընտրություններով մերժել են իրենց:

Գյումրին նշեց քաղաքի օրը՝ իշխանության կենտրոնական և տեղական մարմինների միջև խորացող քաղաքական դիմակայության ֆոնին։ Հենց միայն այն հանգամանքը, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի շնորհավորում հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներին, դիտվում է որպես քաղաքական հստակ ուղերձ։ Այս լռությունը առավել քան խոսուն էր հատկապես Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Ազգային ժողովում հնչեցրած կոշտ գնահատականների համատեքստում։ Ի պատասխան իր խմբակցության պատգամավորներից մեկի «մտահոգություններին», թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, ռուսամետ հայտարարությունները և քաղաքում իրականացվող շինաշխատանքներն իրեն վերագրելու փորձերը սասանում են երկրի ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել աննախադեպ կոշտ հայտարարություններով։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից... քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում», - հայտարարել էր վարչապետի պաշտոնն զբաղեցնողը՝ Ղուկասյանի ընտրությունը որակելով «թյուրիմացություն, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»։

Փաշինյանի լռությունը, նրա՝ նշյալ և այլ կոշտ հայտարարությունները, ինչպես նաև այլ ընդդիմադիր համայնքապետերի դեմ հարձակումները հստակ ցույց են տալիս, որ նա ու իր թիմը չեն պատրաստվում հանդուրժել իրենց համար անընդունելի քաղաքական գործչի առաջխաղացումը, ինչը կանխորոշում է, որ այս պարագայում Գյումրու շուրջ քաղաքական պայքարը առաջիկայում միայն թեժանալու է։

Նշենք, որ 110 օրից ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էին ստանձնել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպումն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ֆինանսական դժվարությունների պատճառով ցանկանում էր հրաժարվել դրա անցկացումից։

Արդյունքում Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ անցկացված համերգը գերազանցեց բոլոր սպասելիքները թե՛ արտիստների ներկայացվածությամբ, թե՛ ներկայացված ծրագրով, թե՛ համերգը դիտելու եկած մարդկանց քանակով: Վարդանանց հրապարակում հավաքված շուրջ 30000 գյումրեցիներին և քաղաքի այցելուներին տոնական տրամադրություն պարգևեցին Գաթա բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը, Սևակ Ամրոյանը, Սոֆի Մխեյանը, Ավրաամ Ռուսոն և այլն:

Հավելենք նաև, որ հենց Գյումրու օրը քաղաքում բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակը։ Սա հստակ «մեսիջ» է, որ շարժումը մտադիր չէ իր գործունեությունը սահմանափակել Երևանով և պատրաստվում է այն տեղափոխել մարզեր՝ փորձելով մայրաքաղաքից դուրս ձևավորել իշխանությանն ընդդիմադիր բևեռներ։ Ընտրելով Գյումրին, որտեղ կենտրոնական իշխանության և տեղական ղեկավարության միջև արդեն իսկ առկա է լարվածություն, Սամվել Կարապետյանի շարժումը ցույց է տալիս, որ պատրաստվում է կապիտալիզացնել գործող իշխանության դեմ առկա դժգոհությունները՝ դրանք վերածելով կազմակերպված քաղաքական ռեսուրսի։

Մի խոսքով, Գյումրու օրը դարձավ ոչ թե պարզապես տոն, այլ կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի միջև առկա խորը ճգնաժամի խորհրդանիշ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները