Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ քպական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, որ առաջիկայում շրջանառության մեջ են դնելու նախագիծ՝ կապված համընդհանուր հայտարարագրման չարաբաստիկ համակարգի հետ: Ըստ այդմ, այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ: Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:

Ի՞նչ է սա նշանակում: Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ այս համակարգը պարզապես «գցել են ոտքներին» ու փորձում են ինչոր կերպ «զադնի դնելու» միջոցներ գտնել, սակայն այնպես, որ հա՛մ որոշակի մեղմացում իրականացվի, հա՛մ էլ իրենց «պատիվը չընկնի»:

Բանն այն է, որ քաղաքացիները տոտալ բոյկոտում են այս համակարգը: Մասնավորաբար, ինչպես տեղեկացրել էր այս համակարգի դեմ հետևողական պայքար տանող «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ՊԵԿ-ից ստացված տվյալներով, սեպտեմբերի 1-ի դրությամբ 860000 քաղաքացուց հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 94382-ը, այսինքն՝ մոտ 11 տոկոսը։ Մասնագետների մոտավոր հաշվարկներով, ներկայում առավելագույնը կարող է հայտարարագիր ներկայացրած լինել 110115 հազար քաղաքացի, իսկ վերջնաժամկետին մնացել է ընդամենը 24 օր: Սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ իշխանություններին կհաջողվեր ապահովել ընդամենը մոտ 15 տոկոս, ինչը գլոբալ առումով մեծ խայտառակություն է իրենց համար: Մյուս կողմից՝ ավելի քան 700 հազար մարդու տուգանելը կարող է շատ թանկ նստել իշխանության վրա: Եվ ահա, փորձում են գտնել ուղիներ, որպեսզի ավտոմատ հայտարարագրման միջոցով «քանակ ապահովեն» ու նաև «լավամարդ» լինեն հանրության աչքում: Դե, առջևում ընտրություններ են:

Սակայն նույնիսկ այս փոփոխությունն են մասնագետները համարում խնդրահարույց, քանի որ ստացվում է՝ մարդն իր կամքին հակառակ համարվում է հայտարարագիր լրացրած: Այս թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում՝ ներկայացնելով ոլորտի մասնագետների ու փորձագետների տեսակետները:

Հիշեցնենք, որ «Փաստը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ կառավարությունում մտածում են՝ ինչպես «զադնի դնեն» համընդհանուր հայտարարագրման համակարգի առումով, որ շատ «ամոթ չլինի»: Նշել էինք նաև, որ այս համակարգը իշխանությունների «կոկորդին է մնացել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները