Որոշումը գրեթե ընդունված է․ Թրամփ
Ուկրաինային ամերիկյան Tomahawk հրթիռներ մատակարարելու մասին որոշումը գրեթե ընդունված է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն։
«Այո, ես գրեթե որոշում եմ կայացրել։ Կարծում եմ՝ ես ուզում եմ պարզել, թե ինչ են նրանք անում դրանց հետ: Կարծում եմ ՝ ես պետք է այդ հարցը տամ», - պատասխանել Է Թրամփը լրագրողների այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն հրթիռներ կմատակարարի Ուկրաինային, թե դրանք կվաճառի ՆԱՏՕ-ին և թույլ կտա դրանք վաճառել Ուկրաինային։
