Յուրատեսակ աշխարհաքաղաքական «լաբորատորիան»՝ սեփական հաջողության զոհ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայում վերջին տարիների զարգացումները դարձել են յուրօրինակ քաղաքական ու տնտեսական «լաբորատորիա», որտեղ դասական մոդելների ճգնաժամը, կառավարման համակարգի ճեղքերը և հասարակության խորացող բևեռացումը միաժամանակ բացատրվում են ինչպես պատմականորեն ձևավորված պետականության առանձնահատկություններով, այնպես էլ ներքին ու արտաքին փոփոխությունների ազդեցությամբ։

Այս երկիրն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար՝ որպես ԵՄում ամենամեծ հայկական համայնք ունեցող պետություն, մեր արտաքին քաղաքականության առանցքային գործընկեր և մշակութային ու քաղաքական արժեքների տիրույթում ազդեցիկ դերակատար։ Սակայն այսօր Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ իր ավանդական կայունության, սոցիալական մոդելի և քաղաքական կառավարման արդյունավետության հիմքերը լրջագույն ճգնաժամի առաջ են կանգնած, և այս գործընթացը արտացոլում է ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական լայն շրջանակի մարտահրավերները։

Ինչ-որ առումով Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը կարելի է բնութագրել որպես կառավարման ճահիճ, որտեղ նախագահական համակարգի և խորհրդարանական վերահսկողության բարդ փոխհարաբերությունները, հասարակության պառակտումը, քաղաքական կուսակցությունների անկայունությունը և կառավարման պատասխանատվության կիսումը հանգեցրել են աննախադեպ անվստահության ու անկայունության։ Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետերի անընդհատ փոփոխությունը՝ հինգ վարչապետ ընդամենը երկու տարում, խոսում է ոչ թե կառավարման արդյունավետության մասին, այլ համակարգի դեգրադացիայի, քաղաքական մանդատի անկայունության և ցանկացած լուրջ նախաձեռնության դեմ հասարակական դիմադրության աննախադեպ աստիճանի մասին։ Այս գործընթացում խորհրդանշական է Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը՝ ընդամենը մի քանի ժամ անց իր կառավարության ձևավորումից հետո, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր բլոկների անվստահության քվեի սպառնալիքներով։ Սա վկայում է, որ քաղաքական դաշտն այնքան բևեռացված է, որ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունը բախվում է անանցանելի պատնեշների։

Նման ճգնաժամի խորքային պատճառներից մեկը Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական մոդելի սպառվածությունն ու անհամապատասխանությունն է ժամանակակից աշխարհի պահանջներին։ Երկար տարիներ Ֆրանսիան հպարտացել է իր սոցիալական պետության մոդելով՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու աշխատավորների իրավունքների բարձր մակարդակով։ Բայց այսօր այդ համակարգը, փոխանակ շարունակի ապահովել կայունություն ու սոցիալական համերաշխություն, դարձել է բյուջետային ճնշումների, տնտեսական դինամիկայի դանդաղեցման և տնտեսական ճկունության խոչընդոտ։

Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 114 տոկոսին՝ կազմելով մոտ 3,9 տրիլիոն դոլար։ Տարեկան բյուջետային դեֆիցիտը գերազանցում է 5,8 տոկոսը, իսկ պարտքի միայն սպասարկման տոկոսները կազմում են 70 միլիարդ դոլար՝ գերազանցելով բոլոր ոլորտներում տրամադրվող ծավալները՝ բացի կրթության և պաշտպանության ծախսերից։ Ընդ որում պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 57 տոկոսը, իսկ հարկային մուտքերը՝ 51 տոկոսը։ Այսինքն, պետությունն անհամեմատ շատ ավելի ծախսում է, քան եկամուտներ է ունենում։

Սոցիալական նպաստների ծախսերը գերազանցում են եվրոպական ցանկացած այլ երկրի ցուցանիշը, սակայն դա չի կանխում հիվանդանոցների թերհագեցվածությունը, համալսարանների թերֆինանսավորումը և հասարակության աճող դժգոհությունը։ Այս՝ շատ ծախսող, բայց միաժամանակ սնանկության զգացողություն ունեցող պետության պարադոքսը դարձել է ֆրանսիական մոդելի հիմնարար ճգնաժամի արտահայտություն։ Տարիներ շարունակ կառավարությունները փորձել են սոցիալական խաղաղությունն ու կայունությունն ապահովել պետական սուբսիդիաների, նպաստների ավելացման, աշխատաշուկայի կոշտ կանոնների պահպանման միջոցով։ Ֆրանսիան ամեն տարի մոտ 250 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է հատկացնում բիզնեսին՝ աշխատողներ վարձելու համար, սակայն աշխատաշուկայի կոշտ ռեգուլ յացիաները դժվարացնում են աշխատողին ազատելը, ինչն, իր հերթին, գործատուների շրջանում նվազեցնում է նոր աշխատողներ ընդունելու մոտիվացիան։ Այս ամենը բերում է բարձր գործազրկության, աշխատավարձերի դանդաղ աճի և սոցիալական բևեռացվածության խորացման։ Ֆրանսիական մոդելը, որն իր ժամանակին համարվում էր սոցիալական արդարության ու կայունության օրինակ, այսօր դարձել է սեփական հաջողության զոհը՝ դառնալով տնտեսապես ոչ կենսունակ և քաղաքականապես անընդունելի տարբերակ նոր սերնդի ու գործարար շրջանակների համար։

Այս համակարգային ճգնաժամը ուղեկցվում է նաև քաղաքական բևեռացման աննախադեպ մակարդակով։ Նախագահ Մակրոնը, որը 2017 թվականին ընկալվում էր որպես նորարարության, երիտասարդության և համարձակ բարեփոխումների խորհրդանիշ, այսօր հայտնվել է քաղաքական փակուղու մեջ։ Նրա գլխավորած ցենտրիստական ուժը, որը փորձում էր կամուրջ լինել աջերի ու ձախերի միջև, փաստացի ստեղծել է եռակողմ փակուղի, որտեղ երեք հիմնական բլոկից (աջեր, ձախեր և ցենտրիստներ) յուրաքանչյուրի համար անհնար է կառավարել։ Անցած տարի խորհրդարանը լուծարելու Մակրոնի փորձը ոչ միայն չամրապնդեց նրա դիրքերը, այլև խորացրեց քաղաքական ճգնաժամը՝ բերելով այնպիսի իրավիճակի, երբ ոչ մի ուժ մեծամասնություն չունի, իսկ ընդդիմադիր բլոկները մշտապես կարող են կասեցնել կամ տապալել ցանկացած կառավարության գործունեություն։ Սա նաև դրսևորվում է վարչապետերի անընդհատ փոփոխությամբ, կառավարության ձևավորման անկայունությամբ և հանրային քաղաքականության ջլատմամբ։

Այս քաղաքական անորոշությունն ու կառավարման ճգնաժամը խոր ազդեցություն ունեն նաև Ֆրանսիայի տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։ Վարչապետի հրաժարականից ու քաղաքական անորոշության խորացումից անմիջապես հետո եվրոն արժեզրկվեց, ֆրանսիական ֆոնդային բորսան արձանագրեց անկում, իսկ ներդրումային ակտիվության վրա ստվեր նետվեց տնտեսության ապագայի նկատմամբ վստահության նվազման արդյունքում։

Ֆրանսիայի օրինակը ցույց է տալիս, որ ժամանակակից փոխկապակցվածության պայմաններում քաղաքական ճգնաժամը կարող է շատ արագ վերածվել տնտեսական անկայունության, իսկ հասարակության աճող անվստահությունը՝ ներդրումների, սպառման ու տնտեսական ակտիվության նվազման։ Այս իրավիճակում Փարիզը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել սոցիալական պետության ավանդական մոդելը՝ գնալով պետական պարտքի ու հարկային բեռի աճի, կա՛մ իրականացնել ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն տնտեսության ճկունությունը, աշխատաշուկայի շարժունակությունը և պետական ֆինանսների կայունությունը։

Ֆրանսիական ճգնաժամի առանձնահատկությունը նաև այն է, որ տնտեսական ու քաղաքական խնդիրները խորապես փոխկապակցված են հասարակության արժեքային պառակտման, ազգային ինքնության, միգրացիայի, գլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրացիայի հանդեպ վերաբերմունքի հետ։ Անցած տասնամյակներում Ֆրանսիայում խորացել է ազգային ինքնության ճգնաժամը, աճել է ներգաղթի և բազմամշակութայնության հետ կապված հասարակական լարվածությունը, իսկ եվրոպական ինտեգրացիայի գործընթացները հաճախ ընկալվել են որպես ազգային ինքնիշխանության և տնտեսական ազատության սահմանափակում։ Այսպիսի միտումները սնուցում են աջ և ազգայնական ուժերի դիրքերի ամրապնդումը, որոնք հանդես են գալիս ավելի կոշտ տնտեսական և ներգաղթային քաղաքականության օգտին, իսկ ձախերն էլ խաղադրույք են կատարում սոցիալական պաշտպանության և պետական միջամտության պահպանման օգտին։ Մակրոնի ցենտրիստական մոդելը, որը փորձում էր հավասարակշռել այս հակասությունները, իրականում չկարողացավ առաջարկել համախմբող օրակարգ, և արդյունքում հասարակությունը բաժանվեց ոչ միայն տնտեսական, այլև արժեքային գծերով։

Այս համատեքստում ֆրանսիական ճգնաժամը դառնում է եվրոպական լայն գործընթացների արտացոլումն ու ծայրահեղ օրինակներից մեկը։ Եվրամիության ներսում Ֆրանսիան եղել է սոցիալական մոդելի, հանրային ծառայությունների և համերաշխության առաջամարտիկ, բայց այսօր հենց այդ մոդելն է առաջինը կանգնած իր կենսունակության հարցականի առաջ։ Եվ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը ազդում է ամբողջ եվրոպական տիրույթի վրա՝ հանգեցնելով ոչ միայն եվրոյի արժեզրկման, այլև ԵՄ-ի շրջանակներում եվրոպական քաղաքական նախագծերի նկատմամբ վստահության նվազման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները