Քաղաքական դատավարություն և հոգևոր ճնշումներ․ իշխանությունը պատերազմ է հայտարարում հավատքին

Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարաձգել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 30 օրով։ Դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց. «Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»»։ Այսպիսով, քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է միայն մասնակի։

Արդեն մի քանի օր է՝ դատավարական գործընթացը շարունակվում է ձգձգվող ռեժիմով՝ առանց իրավական անհրաժեշտության։ Սա նորից վկայում է, որ գործը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և դարձել քաղաքական վերահսկման գործիք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում նոր թափ է ստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումների ալիքը։ Վերջին օրերին մի քանի հոգևորականներ ենթարկվել են խուզարկությունների և ձերբակալությունների, իսկ իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները ակտիվորեն փորձում են Եկեղեցուն ներկայացնել որպես «քաղաքական խաղերի մասնակից»։ Այս զարգացումները հաստատում են Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի գնահատականը, ըստ որի՝ «Փաշինյանը եկեղեցու մասին այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման կանոններից», և եթե այս գործընթացը չկասեցվի, ապա վտանգ կա, որ կրոնը պարզապես կվերացվի Հայաստանի հասարակական կյանքից։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշել է. «Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, թե Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով։ Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական ճնշման թիրախ դարձնել։ Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։ Սա պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին»։

ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության Թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու անհիմն մեղադրանքներով՝ ուղղված հենց Հայ Առաքելական Եկեղեցուն»։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի կարծիքով՝ «իշխանության նպատակը այլևս պարզապես եկեղեցու վարկաբեկումը չէ, այլ՝ ազգային ինքնության հենասյուների վերաձևումը։ Բայց որքան էլ փորձեն խաթարել հավատը, ապականել արժեքային հիմքերը, նրանք երբեք չեն կարողանալու քանդել այն, ինչ դարերով պահպանվել է հավատքի ուժով, ոչ թե իշխանությամբ»։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին, «Մեր ձևով» շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում՝ ի զորակցություն կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի, Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս հավաքը նպատակ ունի ցույց տալ, որ ճնշումները հավատքի և ազգային ինքնության դեմ չեն կարող լռեցնել ժողովրդի ձայնը։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները