Արդեն անթաքույց են գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապագայի հետազոտողի համար, ինչ խոսք, հետաքրքրական կլինի դիտարկել Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ռեէվոլ յուցիան, հատկապես այն առումով, թե ինչպես հռչակված «սիրո և հանդուրժողականության» պղպջակը վերաճեց ատելության և բռնաճնշումների մղձավանջի: Այո, հետազոտողի համար հետաքրքիր կլինի, իսկ ժամանակակիցներիս համար քաոսային է, քանզի մենք ապրում ենք այդ թթվուտային իրականության մեջ:

Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է նոր կոնկրետ դրսևորումներին, ապա ամենից առաջ ուշադրություն է գրավում հետևյալը. փաշինյանական կոհորտան, ՔՊ-ն՝ ամբողջ թիմով, կարկառուններով-չկարկառուններով, սատելիտներով արդեն չեն էլ թաքցնում, որ կենտրոնացած են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու վրա:

Այո, այո, հենց հաշվեհարդարներ: Հաշվեհարդարային կամայականություններ:

Դե, իրավապահ կոչված համակարգի միջոցով, որը դարձրել են քաղաքական պատվերներ կատարելու գործիք:

Ավելին, ով մի բառ ասում է, քպական «հրահանգիչ»-ուղղորդողները միանգամից վրա են տալիս: Կանխորոշում են, «հուշում» են, թե քննիչներն ու ոստիկաններն ինչ անեն, ում բռնեն, ում ծեծեն, ում բանտարկեն, ում ասֆալտին փռեն, ում խուզարկեն, ում տնեցիներին ահաբեկեն և այսպես շարունակ: Նախանշում են, թե կոնկրետ ինչ բռնությունների դիմեն: Էականն ու առանցքայինն այս պարագայում այն է, որ նրանք՝ Փաշինյանն ու նաև մյուս քպականները, արդեն չեն էլ թաքցնում, որ այդ ամեն ինչը իրավապահ համակարգն անում է իրենց պատվերով: Հասկանո՞ւմ եք, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող քպականները, իրենց վերագրելով դատավոր-դատախազ-ոստիկանդահիճի դեր, հրապարակային հայտարարություններով կանխորոշում են, թե ում է պետք բանտարկել, ում է պետք վտարել, ում՝ «քառատել», և այդպես շարունակ:

Իրավապահ կոչվող համակարգն էլ արդեն «չի կոտրատվում», «ձևեր չի թափում» և, գործադիր իշխանության կրնկի տակ մտած, իրականացնում է իջեցրած հրամանները, կարգադրությունները, կապրիզները:

Օրինակ՝ մի խումբ քպականներ, տեսեքտեսեք, նեղվել են Նարեկ Կարապետյանի խոսքից՝ «գաղափարական առաջնորդի» թեմայով: Նույն քպականների խումբը, մեկ ուրիշ քպական խմբի հետ միասին, խիստ է նեղվել իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարություններից: Ամստերդամն, ի դեպ, միջազգային իրավապահ շրջանակներում հայտնի դեմք է: Քպականներն ամենայն լրջությամբ քննարկում են նրան կալանավորելու, հետապնդելու, Հայաստանից վտարելու հարցերը:

Եթե նրանք հրապարակավ, ֆեյսբուքյան գրառումներով բացեիբաց նման «մտորումներ» ունեն, ամենևին չեն քաշվում հակաօրինական վարք դրսևորելուց, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են մտմտում ՔՊ-ի «փակ դռների» հետևում:

Փաշինյանն ու քպականները երևի թե հիմա տենդագին փնտրում են, թե այս կամ այն գործչի արտասանած բառը կամ բառակապակցությունը քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ խցկեն, ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ամեն գնով ազատազրկեն, բանտարկեն, կալանավորեն, խոշտանգեն, չեզոքացնեն, լռեցնեն այս կամ այն ոչ իշխանական գործչին, հրապարակային խոսք ասողին, ընդդիմացողին: Ասենք, երևի լուրջ դեմքով իրավաբաններին հանձնարարած կլինեն՝ գտնել, թե ո՞ր հոդվածի տակ կարող են մտնել «գրոհել» կամ «գաղափարական առաջնորդ» ձևակերպումները:

Սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական դեմքն ու էությունը, մանավանդ, երբ «սիրո և հանդուրժողականության» արդեն մաշված դիմակը մի կողմ է դրվում: Թեպետ, ՔՊ-ն ու Փաշինյանը արդեն դիմակի կարիք էլ չունեն, մեծ հաշվով: Նրանք արդեն գործում են միանգամայն բացեիբաց: Այնպես որ, շուտով այն երգչին նմանակելով՝ հրապարակում կարող են հայտարարել. «Ինչ ենք անում, հաշվեհարդարներ ենք տեսնում, լավ ենք անում...»:

Ի դեպ, բոլորն են ասում, որ, օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը» քաղաքական է: Իհարկե, այն քաղաքական է: Բայց Հայաստանում 2018 թվականի մայիսից սկսած ընդդիմադիր դաշտի գործիչների հետ կապված բոլոր գործերն էլ քաղաքական են եղել: Պարզապես հիմա որոշ նրբերանգներ կան: Եթե, ասենք, նախկինում փաշինյանական իշխանությունը գոնե ինչ-որ փորձեր էր անում, որ այդ քաղաքական գործերը «սվաղի» ինչ-ինչ կրիմինալ հանգամանքներով, քրեական երանգ տա, ապա հիմա այլևս նման «մանրուքների» հետևից չեն ընկնում: Շտապում են, ժամանակ չկա:

Իսկ շտապում են, որովհետև նախատեսված են ընտրություններ: Իսկ այդ ընտրություններում, եթե համատարած խախտումներ, կեղծիքներ ու այլևայլ այլանդակություններ չլինեն Փաշինյանի օգտին, նա վերարտադրվելու շանսեր գրեթե չունի: Իսկ դա նրա համար կենաց-մահու հարց է: Ու որպեսզի ընտրություններում մրցակիցների ձեռքերն ու ոտքերը մաքսիմալ կապկպված լինեն, իսկ իրենք ինչ ապօրինություն ուզենան՝ անեն, դրա համար էլ հիմա այդպես բացահայտ կերպով դիմում են քաղաքական հաշվեհարդարների, երկրում ձևավորում ռեպրեսիաների մթնոլորտ ու իրավիճակ:

Գործնականում Փաշինյանը, դատելով նրա ու իր ՔՊ-ի դիրքավորումից, որդեգրել են մի մոտցում, ըստ որի, բոլոր ընդդիմադիրները պետք է լինեն կա՛մ կալանավորված, կա՛մ կասեցված լինի մյուսների գործունեությունը, կա՛մ ֆիզիկապես չեզոքացված, ինչի վերաբերյալ սպառնալիքներ ու ակնարկներ նմանապես հնչել են իշխանությունից ու իշխանական քարոզիչների կողմից: Այսինքն, նրանց հաշվարկն այն է, որ ընտրությունները իմաստազրկվեն ընտրություններից շատ առաջ:

Իսկ թե ուր կարող է տանել նման տոտալ ու վայրագ ռեպրեսիաների գործելակերպը, կարծում ենք, ակնհայտ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները