ԱՄՆ-ում քանդում են Սպիտակ տան մի մասը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը և այդ նպատակով քանդվում է շենքի մի մասը։
Սպիտակ տան արևելյան թևի մի մասի քանդման աշխատանքները, որպես Թրամփի նախագծի մաս, սկսվել են հոկտեմբերի 20-ից։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Սպիտակ տան տարածքում սկսվել է նոր, մեծ և գեղեցիկ պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Արևելյան թևը, որը լիովին անջատ է Սպիտակ տնից, ամբողջությամբ արդիականացվում է այս գործընթացի շրջանակներում և ավարտվելուց հետո ավելի գեղեցիկ կլինի», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ ավելի քան 150 տարի «յուրաքանչյուր նախագահ երազել է Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի մասին», որտեղ կանցկացվեն գալա ընդունելություններ, պետական այցեր և այլն։
