Հայ առաքելական եկեղեցին՝ վերջին պատնեշը քաղաքական «բեսպրեդելի» դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց տպավորիչ հայտարարություն. ըստ նրա, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վաղուց կարգալույծ է արված և այլևս հոգևորական չէ։ Հետաքրքիր նորություն է. փաստորեն վարչապետը սկսել է գահընկեց անել կաթողիկոսներին։ Իսկ ոչի՞նչ, որ մեր երկհազարամյա, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի կանոնադրությամբ նման գործընթացները կարող են տեղի ունենալ միայն ներեկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանը կարող է Կաթողիկոսին հեռացնել նույն հաջողությամբ, ինչպես կարող է Դոնալդ Թրամփին ազատել ԱՄՆ նախագահի պաշտոնից։ Ընդհանրապես, սա հիշեցնում է աշխարհը կառավարելու փորձ՝ առանց բժշկական հսկողության։

Քանի որ նա անկարող է ազդել Եկեղեցու կանոնադրության և հիմքերի վրա և իր հայտարարություններով միայն ծիծաղեցնում է հայ ժողովրդին, ընտրել է այլ ճանապարհ. փորձում է քանդել հենց Հայ առաքելական եկեղեցին՝ իր համար անհասանելի կանոնադրությամբ հանդերձ։ Բարեբախտաբար, նրա փորձերը՝ հոգևորականության մեջ պառակտում սերմանելու, արդյունք չեն տալիս։

Հոգևորականները չեն միանում ատելությամբ լցված կողմին, ինչքան էլ նա փորձի։

Փաշինյանի քարոզչության միակ զոհը դարձավ Հովհաննավանքի «տեր Արամը»՝ ղեկավարությունից վիրավորված և շփոթված։ Նա զրկվել է հոգևոր աստիճանից, գողացել է տաճարի բանալիները և փորձում է համոզել հավատացյալներին՝ մասնակցել ծեսերին իր ներկայությամբ։ Սակայն մարդիկ խուսափում են. ոչ ոք չի ուզում ամուսնանալ կամ մկրտվել կարգալույծի մոտ։ Դա նույնն է, ինչ ծիսակատարություն անցկացնել բենզալցակայանի աշխատակցի մոտ։ Բոլորը հասկանում են՝ Փաշինյանը հաջորդ տարի կգնա, իսկ հարևանների թարս հայացքները՝ նախկին հոգևորականի կողմից մկրտվածներին կամ ամուսնացածներին, կմնան ողջ կյանքում։ Այսպիսով, «տեր Արամը» Փաշինյանի հետ կապվելով՝ ձեռք է բերել միայն ադրբեջանական լրատվամիջոցների ջերմ կարեկցանքը։

Ինքը՝ Փաշինյանը, կիրակի օրը մեկնելու է Հովհաննավանք՝ աջակցելու նախկին հոգևորականին։ Սա կապահովի Ստեփան Ասատրյանի (նախկին «տեր Արամի») ոստիկանության աջակցությունը և նրան հնարավորություն կտա որոշ ժամանակ ևս մնալ գրավված տաճարում։ Սակայն Ասատրյանին կրկին հոգևորական դարձնել Փաշինյանը չի կարող։ Եվ Հովհաննավանքում հավատացյալների փոխարեն կհայտնվեն վարչապետի բերած մարդիկ։

«Տեր Արամի» օրինակը հստակ ցույց տվեց, որ հակահայկական իշխանության այնպիսի ներկայացուցիչների հետ կապվելը, ինչպիսին Փաշինյանն է, անընդունելի է հոգևորականների համար, նույնիսկ եթե կան վիրավորանքներ եկեղեցական ղեկավարության հանդեպ, իսկ իշխանությունները առաջարկում են բազմաթիվ «մրցանակներ»։ Այդ ճանապարհը տանում է դեպի խելագարություն և ինքնության կորուստ։

Ցավոք, իշխանությունն ունի բազմաթիվ գործիքներ՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու համար։ Օրինակ՝ հոկտեմբերի 22-ին Փաշինյանը սպառնացել է Եկեղեցուց վերցնել որոշ տաճարներ և վանքեր, որոնք փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն՝ անհատույց օգտագործման համար, սակայն փաստացի հաշվառված են կառավարության հաշվեկշռում։ Հնարավոր է՝ Հովհաննավանքից հետո դատարկվեն նաև այլ տաճարներ, և այլևս հոգևորականներ չլինեն այնտեղ։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը ի՞նքն է նախատեսում այնտեղ ծեսեր կատարել, թե՞ որևէ քպական է ձեռնադրվելու։

Դատելով Կաթողիկոսի դեմ վերջին հարձակումներից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը պարզապես պատրվակ է փնտրում՝ նոր ուժային հարված հասցնելու Էջմիածնին՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, ուժային կառույցների զգալի մասը հրաժարվում է մասնակցել նման սրբապղծություններին։ Ճիշտ է, իշխանությունն ունի կերակրատաշտից օգտվող խմբեր՝ մարգինալներ, քաղաքացիական հագնված ուժայիններ, նախկին դատապարտյալներ, որոնք չեն վախենում կեղտոտվելուց և հաճույքով ներկայանում են որպես «անհանգստացած քաղաքացիներ»՝ իշխանամետ ակցիաներում, այդ թվում՝ ուժային։ Բայց մարգինալները մարգինալ են. օգուտը քիչ է, իսկ իրական անհանգստացած քաղաքացիները հեշտությամբ հաղթահարում են նրանց։ Ինքը՝ Կաթողիկոսը, հայտարարել է, որ շարունակելու է առաջնորդել եկեղեցական գործերը՝ նույնիսկ բանտից։

Ի՞նչ ասես։ Այս ծանր ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, ակնհայտ է՝ Հայ առաքելական եկեղեցին արժանապատվության աղբյուր է։ Նա միասնական ու միասնակամ է, նա ուժեղ է, և ոչ մի անաստված չի կարող նրան սասանել կամ պառակտել։ Փաշինյանը շուտով կդառնա անցյալ, իսկ Եկեղեցին կմնա կանգուն՝ ինչպես եղել է՝ հազարավոր տարիներ շարունակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները