Լրջագույն խնդիրներ արցախցիների համար նախատեսված աջակցությունների ծրագրերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք տեղեկություններ ենք ստանում, որ արցախցիներին տրվող աջակցությունների ծրագրերի հետ կապված զգալի խնդիրներ կան: Դիմեցինք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, որը հաստատեց, որ իսկապես լրջագույն խնդիրներ կան: Ավելին, նա նշեց, որ «արցախցիների համար սոցիալական որևէ ծրագիր չի արվում»։

«Մեր ժողովրդին ասվում է, որ, իբրև թե, բյուջեից արցախցիներին աջակցություն է տրվում։ Դա էլ է կեղծիք, որովհետև ճշտումների արդյունքում պարզել եմ, որ, օրինակ՝ 30 հազարական ստացողների մեծ մասին վճարողներն ինչ-որ դոնոր կազմակերպություններ են, որոնք ժամանակին չեն կարողանում վճարել, և մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ»,-ասում է պատգամավորը: Ավելին, նա հավելում է, որ կա մարդկանց որոշակի հատված, որն ինչ-որ անհայտ պատճառներով բավականին երկար ժամանակ չի կարողանում ստանալ այդ գումարը։ Փորձել են համապատասխան մարմիններից ճշտել պատճառները, բայց նրանք ևս չգիտեն՝ որն է պատճառը։

«Մի քանի ամիս է՝ հրատապ աջակցություն պետք է տրամադրվեր այն ընտանիքներին, որտեղ անձին հասնող եկամուտը 55 հազարից պակաս է։ Գիտեմ ընտանիքներ, որոնք ծայրահեղ աղքատ վիճակում են, ավելին՝ եկամուտ ընդհանրապես չկա, նրանք հայտ են ներկայացրել, բայց իրենց ասում են, որ այն դեռևս մշակման փուլում է, կամ հաստատվել է, բայց իրենք չեն ստանում»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է բնակարանային սերտիֆիկատներին, ապա, ըստ պատգամավորի, պաշտոնական տվյալներով, սերտիֆիկատ ստացածների թիվն արագ աճում է, բայց իրացնողների թիվը որևէ կերպ չի աճում: «Մարդիկ դիմում են, սերտիֆիկատը շատ արագ հաստատվում է, բայց դրանից հետո առկա խոչընդոտները հիմնականում անհաղթահարելի են, և հնարավորություն չի լինում, որ մարդիկ բնակարան ձեռք բերեն։ Այս ծրագիրն այն մարդկանց համար է, ովքեր միջինից ավելի բարձր հնարավորություններ ունեն, համարյա թե պետք է հարուստ լինել, որպեսզի հնարավորություն լինի այս աջակցությունից օգտվել։ Գիտեմ ընտանիքներ, որոնց հաջողվել է գյուղական համայնքում վատ վիճակում գտնվող շինություն գնել, բայց հետագայում չեն վարկավորվել, որովհետև նրանք վստահելի չեն դիտարկվում։ Բանկերում արցախցիները վստահելի չեն այն առումով, որ նրանց օրվա եկամուտը չի կարող համարվել կայուն, այսինքն՝ վստահ չեն, որ վաղը արցախցին կկարողանա այդ նույն եկամուտն ունենալ»,-ամփոփում է Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները