Հասարակության պառակտման ու թշնամանքի մետաստազները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում Հայաստանում հասարակության պառակտման, փոխադարձ ատելության և թշնամանքի գերակայության երևույթները հասել են այնպիսի խորության, որ արդեն սպառնալիք են ոչ միայն հասարակական համերաշխությանը, այլև ազգային ինքնությանը, հոգևոր կայունությանը և հանրային կյանքի շարունակականությանը: Այս երևույթները, որոնք իրենց ակունքներն ունեն ինչպես վերջին տարիների քաղաքական ցնցումների, այնպես էլ ավելի խորքային հասարակական և հոգեբանական շերտերում, շղթայական ռեակցիայով տարածվել են սոցիումի բոլոր մակարդակներում՝ քաղաքական դաշտից մինչև ընտանիք, կրթական համակարգից մինչև եկեղեցի, քաղաքային հրապարակից մինչև ամենասովորական մարդկային շփումներ։

Սովորաբար, հասարակական ճգնաժամի պայմաններում ազգը միավորվում է ընդհանուր սպառնալիքի դեմ, սակայն մեր իրականության մեջ փոխադարձ անվստահությունը, անվերահսկելի պառակտումը և թշնամական խոսքի գերակայությունը դարձել են ներկա ժամանակի գլխավոր նշանները։ 2018 թվականից սկսած քաղաքական դաշտի բաժանումը «սևերի» ու «սպիտակների» հեղեղի պես տարածվեց հանրության բոլոր շերտերում: Սոցիալական ցանցերում ու հանրային դիսկուրսում ատելության խոսքը դարձավ հիմնական արտահայտչամիջոց։ Մարդուն կամ մարդկանց խմբերին իրենց դիրքորոշումների համար պիտակավորելը, վարկաբեկելը, չարախնդալը, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ կոչերը դարձան օրինաչափություն։

Այս մթնոլորտում յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական հարց վերածվում է «մենք-նրանք» հակադրության, որտեղ ցանկացած անհամաձայնություն ընկալվում է ոչ թե որպես այլախոհության, այլ դավաճանության, թշնամանքի կամ նույնիսկ ազգային անվտանգության սպառնալիքի դրսևորում։ Հասարակության մեջ արմատավորվել է կասկածամտություն, փոխադարձ անվստահություն, փոխադարձ խոր ատելություն, և մարդկանց համար ավելի հեշտ է դառնում մեկին «թշնամի» կամ «դավաճան» անվանել, քան փորձել հասկանալ, քննարկել կամ շարունակել երկխոսությունը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո այս պառակտման ալիքը նոր որակ ստացավ։ Բաժանումն սկսեց տարածվել ոչ միայն պատերազմի արդյունքների ընկալման վրա, այլ նաև տարաբնույթ այլ հարցերի շուրջ, որոնք խոր էմոցիոնալ բեռով են լցված, որովհետև յուրաքանչյուրի ընտրությունը կամ դիրքորոշումը հանրային դիսկուրսում շատ հաճախ ընդունվում է ոչ թե փաստարկված քննարկման, այլ զգայական շերտերի ազդեցությամբ։ Այս իրավիճակում իշխանություններն իրենց վարքագծով ոչ միայն խաթարեցին հանրային միասնության օրակարգի ձևավորման նախադրյալները, այլև նոր ջանքեր ներդրեցին պառակտման խորացման ուղղությամբ՝ քաղաքական լեգիտիմության պահպանման, ընդդիմադիրների վարկաբեկման, ազգային ինստիտուտների արժեզրկման և հանրային դիսկուրսը մանիպուլ յացիայի ենթարկելու միջոցով։ Ավելի արմատացան տարաձայնությունները հասարակական կյանքի բոլոր մակարդակներում. բաժանվեց անգամ համայնքը, ընտանիքը, բարեկամների և ընկերների միջև առաջացան անթաքույց թշնամության դրսևորումներ, իսկ առօրյա հարաբերություններում բացահայտ դրսևորվեց անվստահությունն ու ներքին օտարումը։

Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի հոգևոր, մշակութային և հանրային համախմբման առանցքային ինստիտուտ, նույնպես հայտնվեց այս պառակտման դաշտում։ Եթե նախկինում Եկեղեցին ընկալվում էր որպես հավատի, ազգային ինքնության, բարոյականության և համախմբման խորհրդանիշ, ապա այսօր այն դարձել է քաղաքական պայքարի, ազդեցության ու ճնշման թատերաբեմ։ Եկեղեցու ներսում պառակտման ձգտումներն ու որոշակի խմբերի պայքարն իրենց դիրքերը ամրապնդելու համար, ներքին հակասությունների բացահայտումը, հոգևորականների պիտակավորումները, վարկաբեկման փորձերը, անգամ իրավական հետապնդումները ցույց են տալիս, որ ազգային հոգևոր կենտրոնն այլևս զերծ չէ հանրային պառակտման համընդհանուր դինամիկայից։ Եկեղեցու ներսում պառակտման խորացումը ոչ միայն թուլացնում է ինստիտուտի հեղինակությունը, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ հավատի և ազգային ինքնության վերջին հենասյունն անգամ վերածելով հակադրության դաշտի։

Այս աղետալի միջավայրում ատելությունն ու թշնամանքը դառնում են հանրային մթնոլորտի, ինչպես նաև ինքնության ձևավորման մեխանիզմ։ Մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կառուցել ոչ թե համախմբող, այլ հակադրվող հենքի վրա։ Ինքնության այսպիսի մոդելը վտանգավոր է, քանի որ այն վիժեցնում է ազգային համերաշխության և հասարակական վստահության այն համակարգը, որի վրա դարեր շարունակ հենվել է հայությունը։ Երբ հասարակական դիսկուրսը հիմնված է այդքան բացահայտ ատելության խոսքի, պառակտման և պիտակավորման վրա, ազգային հոգևոր կյանքը կորցնում է իր համախմբող, միավորող ներուժը, իսկ հանրային կապերը դառնում են անընդհատ լարումների և բախումների աղբյուր։

Թշնամանքի գերակայությունը ոչ միայն խաթարում է հասարակության հոգևոր հիմքերը, այլև շղթայական ռեակցիայով տարածվում է կրթության, մշակույթի և նույնիսկ տնտեսության վրա։ Հասարակությունը դադարում է լինել միասնական, ընդհանուր նպատակի, երազանքի կրող, այլ վերածվում է մասնատված խմբերի, որոնք միմյանց նկատմամբ դրսևորում են անվստահություն, անագոնիզմ և հակոտնյա մոտեցումներ։ Այս տևական պառակտման պայմաններում հատկապես տուժում է երիտասարդությունը, որը սոցիալական ցանցերի ազդեցության ներքո ձևավորում է ոչ թե ազգային, այլ խմբային ինքնություն, որը միշտ հակադրություններ է փնտրում հանրային ու քաղաքական դաշտում։

Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տարածված անհանդուրժողականությունը, անտարբերությունը և թշնամանքը դառնում են ապագայի նկատմամբ հուսահատության, արտագաղթի և սեփական արժեքների նկատմամբ անվստահության պատճառ։ Իսկ թշնամանքի գերակայությունն ինքնին վերածվել է ինքնաբազմացվող երևույթի, որը ինքն իրեն սնուցում է՝ նորանոր հիմնավորումներ ու պատճառներ ստեղծելով։ Հասարակությունն այս պայմաններում կորցնում է իր դիմադրողականությունը ցանկացած արտաքին և ներքին մարտահրավերի հանդեպ, որովհետև չի կարողանում ձևավորել այն արժեքային հիմքերը, որոնք անհրաժեշտ են պետության ամրացման, զարգացման և ապագայի երաշխավորման համար։ Ավելին, պառակտված հասարակությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ազդեցությունների, քարոզչության, միջամտությունների և մանիպուլ յացիաների հանդեպ։ Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, մշակութային կամ գիտական հաստատությունները, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում, որտեղ ցանկացած նախաձեռնություն կամ կարծիք ընկալվում է որպես «կողմ կամ դեմ լինել», իսկ հանրային երկխոսությունը ոչ միայն բովանդակազուրկ է, այլև հիմնված է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները