Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին:

Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու, տնտեսվարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է:


Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետի խոսքով ՏՄՊՊՀ-ն կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել ազատ և մրցակցային շուկաները: Նա ընդգծել է, որ անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ն մեծածավալ աշխատանք է կատարել, մասնավորապես իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք աննախադեպ են իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով:

Տիգրան Ավինյանը կարևորել է աշխատանքը միջազգային գործընկերների հետ, հատկապես արդյունավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և հույս հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված այս գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա:

Փոխվարչապետը շեշտել է նաև, որ կառավարությունը բաց է երկխոսության համար, միշտ պատրաստ է լսել տնտեսավարողների բարձրացրած խնդիրները, որպեսզի էլ ավելի բարելավի տնտեսության մրցակցային միջավայրը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները