«Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու փորձերում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կիրառում է իր սիրելի «Օվերտոնի պատուհան» մոդելը։ «Օվերտոնի պատուհան» հասկացությունը՝ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոզեֆ Օվերտոնի կողմից առաջարկված, նկարագրում է, թե ինչպես հասարակական գիտակցության մեջ ներմուծել սկզբնապես արգելված կարծիք։ Դրա միջոցով, օրինակ՝ հնարավոր է համոզել հասարակությանը, որ մարդակերությունը նորմալ է։

Պետք է պարզապես գործել հետևողականորեն։ Նախ՝ անընդունելի գաղափարը բերվում է քննարկման դաշտ («Մեզ մոտ խոսքի ազատություն է, ինչո՞ւ չխոսենք մարդակերության մասին»), ապա կատարվում է հասկացությունների փոխարինում («Ոչ թե մարդակերություն, այլ անտրոպոֆագիա»), և ապա՝ ապաքրեականացում (ստեղծվում են նախադեպեր, երբ մարդակերությունը չի պատժվում)։ Հետո ստեղծվում է հասարակական քննարկման պատրանք (ներկայացվում են «մարդակերության կողմնակիցներ», որոնք վիճում են ընդդիմախոսների հետ, և հայտարարվում է, որ հասարակությունը բաժանվել է այս հարցում)։ Այնուհետև իրականացվում է PR-արշավ՝ մարդակերության դրական կերպարի ձևավորման ուղղությամբ, և վերջապես՝ հասարակական գիտակցության մեջ ներմուծվում է նոր դոգմա՝ «մարդակերությունը արգելելն արգելված է»։ Ծանոթ երևույթ է, չէ՞։

Ո՞վ էր դեռ գարնանը հավատալու նրան, ինչ տեղի է ունենում Եկեղեցու հետ այսօր։ Հոգևորականների զանգվածային ձերբակալություններ, ուժայինների կողմից տաճարների գրավում, Էջմիածնի գրոհ, անպատկերացնելի, անպարկեշտ հայհոյանքներ Եկեղեցու հասցեին՝ պետության ղեկավարների և իշխանական լրատվամիջոցների կողմից, ֆանտասմագորիկ ներկայացում՝ Ասատրյանի մատուցած «պատարագը»՝ ոստիկանությամբ լցված տաճարում, «Քաղաքացիական պայմանագրի» անդամներով՝ որպես սպասավորներ, և պաշտոնյաներով՝ որպես հավատացյալներ։ Պատարագ, որի ժամանակ սրբապղծությունից դժգոհներին անմիջապես դուրս են բերում՝ բերանը փակելով։ Ո՞վ կհավատար, որ Ասատրյանը կփոխի Հովհաննավանքի դռների փականները, իսկ ոստիկանությունը կհսկի, որ տաճարի հավատացյալները նրան չխանգարեն։ Այսօր մենք սարսափով տեսնում ենք, որ պատրաստ ենք նման լուրերին։ Ստացվում է՝ պատրաստ ենք նաև սրացմա՞նը։ Մեր Եկեղեցու քրեականացմա՞նը։ Հոգևորականների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի՞ն։ Ամենասուրբի ոչնչացմա՞նը։

Այո, հասարակությունը դեռ դիմադրում է։ Ժողովուրդը մնում է իր Եկեղեցու կողքին և չի աջակցում սրբապղծությանը, հոգևորականները չեն գնում Ասատրյանի ճանապարհով։ Բայց Փաշինյանի կողմից Եկեղեցին քանդելու ուղղությամբ արդեն շատ բան է արվել։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ հարձակումներն արդեն ապաքրեականացված են։ Ոչ միայն վիրավորանքներն ու զրպարտությունները, այլև Եկեղեցու նկատմամբ ֆիզիկական հարձակումներն այլևս չեն պատժվում օրենքով, այլ հակառակը՝ աջակցվում են պետական մարմինների կողմից։ Օրինակ՝ տաճարի շենքի գրավումը կարգալույծի կողմից՝ ուժայինների օգնությամբ։

Եվ ամենակարևորը՝ արդեն թույլատրելի է դարձել քննարկում Եկեղեցու լեգիտիմության և այն նոր կառույցով՝ կառավարությանը ենթակա մարմնով փոխարինելու հնարավորության շուրջ։ Իսկ այնտեղ, որտեղ քննարկում կա, ենթադրվում է երկու ճամբար։ Պարզվեց՝ կարգալույծ Ասատրյանն «այլ ճամբարի» անձնավորումն է։ Թեև այդ «ճամբարում» նա մենակ է և այլևս հոգևորական չէ, Փաշինյանի PR ծառայությունն ամեն դեպքում արդեն կառչելու բան ունի։

Բայց նույնիսկ «Օվերտոնի պատուհանի» միջոցով հասարակության վրա ազդեցության դեպքում հնարավոր է դիմակայել մանիպուլյացիաներին։ Պետք է պարզապես խուսափել սադրիչների հետ քննարկումներից (քանի որ նրանց նպատակը հենց ձեզ քննարկման մեջ ներքաշելն է՝ հասարակական քննարկման պատրանք ստեղծելով), արգելափակել նրանց հետ շփումը։ Գործել այնպես, ինչպես Եկեղեցին վարվեց Ասատրյանի դեպքում՝ առանց բանավեճի, պարզապես անտեսել, եթե մարդն ինքն է որոշել, որ Եկեղեցու հետ այլևս ճանապարհ չունի։ Թող վիճի ինքն իր հետ։

Բացի այդ, կարևոր է մնալ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ։ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցին» հավատացյալներ չունի, նա հազիվ կարողացավ հավաքել մի խումբ՝ մեկ գրավված տաճարը լցնելու համար, եթե գրավի ևս մի քանիսը, ստիպված կլինի այդ խմբին հերթով տեղափոխել բոլոր տաճարներով։

Օվերտոնը՝ Օվերտոն, բայց Փաշինյանը ո՛չ հիպնոզացնող է, ո՛չ էլ խարիզմատիկ և չի կարող կախարդել հայ ժողովրդին ու ներշնչել իր գաղափարները, եթե ժողովուրդը հասկանա, թե ինչ են փորձում անել իր հետ։ Իսկ փորձում են անել հայտնի բան՝ խլել հայերի ազգային ինքնությունը, որպեսզի չհակառակվեն թյուրքական ազդեցության աճին։

Չի կարելի մոռանալ՝ մարդակերությունն անընդունելի է, արյունապղծությունն անընդունելի է, մանկապղծությունն անընդունելի է, սրբապղծությունն անընդունելի է, Եկեղեցու պղծումն անընդունելի է։ Եվ եթե ձեզ առաջարկեն այսպես կամ այնպես քննարկել այս թեմաները, պարզապես շրջվեք։ Թող այդ թեմաները քննարկեն միայն Փաշինյանի ֆեյքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները