Ռամուշի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին
Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Նիցայի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի փոխանցումն արդյունավետ օգտագործեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։
ՊՍԺ-ն 24 միավորով առաջատարն է, «Նիցան» 8-րդն է՝ 17 միավոր։
