Սիրիայի նոր նախագահը կարող է այցելել Վաշինգտոն
Սիրիայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բերեքը շաբաթ հայտնել է, որ սպասվում է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի այցը Վաշինգտոն, տեղեկացրել է Reuters-ը։
Այցի ժամանակ Բերեքը լրագրողներին ասել է, որ Սիրիան հուսով է միանալ ԻՊ-ի դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիային «Մանամայի երկխոսության» (Բահրեյն)՝ գլոբալ անվտանգության եւ աշխարհաքաղաքականության ամենամյա կոնֆերանսի շրջանակում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսին աշ-Շարաան այցելել էր Մոսկվա, որտեղ բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
