Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զանազան մանիպուլ յատիվ «փիլիսոփայություններից» ու նմանօրինակ դրսևորումներից զատ, էլ ո՞ր իրավիճակներում է Նիկոլ Փաշինյանն իրեն զգում ինչպես ձուկը ջրում:

Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:

Դժվար չէ նկատել, որ երբ նա կենտրոնանում է որևէ խնդրի կամ թեկուզ պետական որևէ ստորաբաժանման գործունեության վրա, ամենից առաջ այնտեղ ինչ-ինչ ներքին հակադրություններ է գտնում (կարևոր էլ չէ՝ դրանք իրականում կա՞ն, թե՞ չկան, ընդգծվա՞ծ են, թե՞ ոչ), դրանք ուռճացնում է, հասցնում ինչ-որ գերադրական աստիճանի, որևէ ցնցող հայտարարություն կամ քայլ անում, ապա անցկացնում իր ցանկացածը կամ քմահաճույքը:

Նրան պետք է, որ անհաստատ, անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն: Հարցը միայն Մարտի 1-ը չէ, «թավշյա» իրարանցումը չէ, ռադիոյի շենք ներխուժելը չէ: Իշխանությունը վերցնելուց հետո էլ նա շարունակել է նույն ոճով ու ոգով. 2018-ի հոկտեմբերին ԱԺ պաշարումն ու խորհրդարանի վրա հարձակումը, 2019-ին դատարանների վրա հարձակումը, հիմա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը…

Հասկանալի է, որ այդ հարայ-հրոցների «օրակարգն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են: Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են:

Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:

Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:

Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է:

Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից վերջիվերջո դուրս կգանք: Բայց դեռ կան: Ցավոք, կան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. անձրև էլ է սպասվում Ֆրանսիայի հարավում տորնադոն մեծ ավերածությունների պատճառ է դարձել․ կա 41 տուժած Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Սինգապուրն կտրամադրի 1 երեխայի համար ավելի քան 55,000 դոլար՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Վթարով պայմանավորված՝ մինչև օգոստոսի 21-ի կեսօր ջուր չի լինելու Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում
Ամենաընթերցվածները