«Ժողովուրդն ուղերձը տալիս է էլիտաներին և սպասում է առաջնորդության, սպասում է գործողությունների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունն անասելի չափերի հասնող թշնամանք է գեներացնում Եկեղեցու, հասարակական ու քաղաքական գործիչների և, առհասարակ, բոլորի դեմ։ Բոլորը բոլորի դեմ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանն ունի մինչև 15 տոկոս հանրային աջակցություն։ Ուզում է գործի դնել՝ բաժանիր, որ տիրես հայտնի հնա՞րքը, թե՞ ամեն կերպ բացառել մարդկանց համախմբումն այլ ուժերի շուրջ։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը նախ նշում է՝ եթե նա ունի մինչև 15 տոկոս ձայն, ընտրազանգված, դա նշանակում է երաշխավորված հաղթանակ սպասվող խորհրդարանական ընտրություններում։ «Սա միանշանակ է, որովհետև ընդհանուր 15 տոկոս քվեն այն հանգամանքում, երբ սովորաբար ընտրողների մոտ 50 տոկոսն է ներկայանում ընտրություններին, ինքնաբերաբար կրկնապատկվում է, դառնում 30 տոկոս։ Գումարեք բյուջեի վարչական ռեսուրսները, կեղծիքները, որոնք այսօրվանից արդեն իրականացվում են, և խնդրեմ՝ Փաշինյանի հաղթանակը պատրաստ է։ Կարծում եմ՝ քաղաքական ընդդիմությունը սա լավ է հասկանում, բայց դա հասկանալով հանդերձ դեռևս համապատասխան քայլեր չի ձեռնարկում դա կանխելու համար։ Զուգահեռ Փաշինյանն ուզում է ավելի վստահ լինել իր գալիք հաղթանակում և հանրությանը մոլորեցնելու տարբեր գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև վարկաբեկելով և փչացնելով բոլոր այն ինստիտուտները, որոնք կարող են իր համար հակառակ ճամբարը կոնսոլիդացնող գործոն հանդիսանալ։ Եկեղեցին դրանցից մեկն է, բանակը դրանցից մեկն է, ազգային կուսակցությունները և այլն։ Դրա համար նա հետևողականորեն աշխատում է բոլորի դեմ. ում կարող է վարկաբեկել, վարկաբեկում է, ում կարող է ձերբակալել, ձերբակալում է, կարո՞ղ է այլ հետապնդումներ իրականացնել, անում է։ Մեծ հաշվով, կարողանում է արդյունք ստանալ։ Ցավոք, Փաշինյանին հաջողվել է ինչ-որ չափով հանրության մեջ նույնականացնել իրեն և ընդդիմությանը։ Մարդիկ ասում են՝ բոլորն էլ նույնն են, բան չի փոխվելու։ Սա մի թեզ է, որը ծառայում է բացառապես Նիկոլի շահերին, և Նիկոլը դրա հետևից գալիս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Բայց հասարակությունն էլ կարծես իմունիտետ է ձեռք բերում տարբեր լուրերի, տեսանյութերի, առհասարակ ինֆորմացիոն հոսքերի առումով, և արձագանքում է՝ դրանք կարող են իրական չլինել։ «Տեսնում եմ, որ կան արժեքներ, որոնց նկատմամբ հասարակությունը անտարբեր չէ։ Եկեղեցին դրանցից մեկն է, սա միանշանակ է։ Անցած երկու կիրակի օրերին, երբ Փաշինյանը, ըստ էության, իրենց այդ ակցիան կատարեց Եկեղեցում ժողովրդի բացակայության պայմաններում, միևնույն ժամանակ Արագածոտնի թեմի մնացած բոլոր եկեղեցիները լեփ-լեցուն էին։ Մարդիկ, ովքեր սովորաբար չէին գնում պատարագներին, այս կիրակի գնացել էին։ Դա հանրային ուղերձ է, որը տրվում է էլիտաներին ժողովրդի կողմից, որ Նիկոլի այս քաղաքականության հետ մենք համաձայն չենք, որ այդ գործողությունները մեր շահերի, արժեքների, հավատքի դեմ է։ Ժողովուրդը ուղերձը տալիս է և սպասում է առաջնորդության. եթե կլինի այդ առաջնորդությունը, կլինի նաև հաջողություն Նիկոլի օրակարգերը թուլացնելու տեսակետից։ Պետք է այդ առաջնորդությունը ձևավորել, որովհետև ժամանակ առ ժամանակ ժողովուրդն այդ ուղերձը տալիս է և սպասում է գործողությունների։ Պարզ է, որ ժողովուրդն ինքը ոչինչ չի նախաձեռնելու, կայացած ինստիտուտները դա պետք է անեն՝ ի դեմս կուսակցությունների, Եկեղեցու, առաջնորդների և այլն։ Կարևոր է հասկանալ ժողովրդի այս ուղերձը և տեր կանգնել այդ պահանջին»,նշում է մեր զրուցակիցը։

Հովհաննավանքում երկու կիրակի տեղի ունեցած ծեսերից հետո շատերն արձանագրեցին՝ Փաշինյանը և իր թիմը չունեն հանրային աջակցություն։ Այս դեպքում աջակցությունը գալու է երկու հարևաններից՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Քաղաքագետն առաջարկում է սայլը եզից առաջ չդնել։ «Նիկոլն աջակցություն չի փնտրում Թուրքիայում և Ադրբեջանում։ Ճիշտ հակառակը, Նիկոլը կատարում է Թուրքիայից և Ադրբեջանից ստացած պատվերը՝ Եկեղեցին թուլացնելու, հայկական ազգային ինստիտուտները վերացնելու։

Դա իր հանձնարարությունն է, որը նա պետք է կատարի, այստեղ աջակցության խնդիր չկա։ Ինչ-որ ռեսուրսներ տրամադրում են և այլն, բայց դա ի սկզբանե կար։ Այնպես չի լինելու, որ գնա ասի՝ դե, գիտեք, չստացվեց, էլի ինչ-որ բան տվեք, որ կարողանամ անել։ Չնայած դա էլ է հնարավոր, բայց ամեն դեպքում աջակցութ յ ո ւ ն փնտրողն այստեղ Նիկոլը չէ, հակառակն է՝ նա ծառայություն մատուցողն է։ Մեկ դիտարկում այստեղ անենք։ Վարչական ռեսուրսը կիրառելով՝ նրանք քիչ մարդ են կարողացել բերել Հովհաննավանք։ Ինձ համար սակավամարդության այդ պատկերները այդքան էլ խոսուն չեն։ Գիտեմ, որ ժողովուրդը, մեծ հաշվով, մերժում է դա, այդ տեսակետից ավելի խոսուն է մնացած եկեղեցիների բազմամարդությունը։ Սակայն այն, որ իրենք մարդ չեն բերել, դեռ չի նշանակում, որ չեն կարող բերել։ Հավատացնում եմ, որ ցանկության պարագայում Փաշինյանը և՛ 5000, և՛ 10000, և՛ 20000 մարդ կարող է բերել այնտեղ։ Սա ակնհայտորեն ինչ-որ մարտավարություն է, փորձում է զգոնությունը թուլացնել, տարբեր ինտենսիվությունների է հասցնում Եկեղեցու դեմ արշավը, մե՛կ սրում է, մե՛կ մի քիչ նվազեցնում է, բայց այդպես կամաց-կամաց կոտրում է դիմադրությունը։ Հակաեկեղեցական արշավի հաջորդ պիկի շրջանում մարդկանց համար դա ավելի սովորական կընկալվի, քան նախորդներն էին, և հակազդեցությունն էլ ավելի թույլ կլինի, քան նախորդ դեպքերում էր։ Նա Օվերտոնի պատուհանի մեթոդներով մե՛կ սրում է, մե՛կ թուլացնում է, մե՛կ հաջողություն ցույց տալիս, մե՛կ ցույց է տալիս, որ այդքան էլ լավ չեն իր գործերը և այլն, բայց դրանով բթացնում է զգոնությունը, նաև ժամանակ է շահում իր հիմնական խնդիրը լուծելու համար։ Խոսքն ընտրությունների մասին է։ Նիկոլն ամեն ինչ պետք է անի, որպեսզի դեպքերը ժամանակից առաջ չանցնեն, և ինքն էլ ժամանակից շուտ չհասնի իր «փառքի գագաթնակետին»։ Հաշվարկած տանում է դեպի ընտրություններ՝ այդ ընթացքում մարդկանց զբաղեցնելով Հովհաննավանքով և այլ թեմաներով, իրական ամենակարևոր օրակարգերից հանրության ուշադրությունը շեղելով։ Հիմա քաղաքական դաշտում ո՞վ է խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, կամ որ Հայաստանին տարածքային նոր զիջումներ են սպասվում։ Արցախի խնդրի մասին անգամ չեն խոսում։ Իրականում կարևոր օրակարգերը փակվում են նման շոուներով, մենք էլ մեր ուշադրությունը շեղում ենք այդ շոուներով, ազգովի և ամբողջությամբ դառնում ենք իրենց քարոզչության զոհը»,-հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը, կարծես, ունի եվրոպական տարբեր երկրների և կառույցների աջակցությունը, չէ՞ որ վերջիններս բառացի աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վրա։ «Միանշանակ ունի աջակցություն, և դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը չի վախենում նախապես հայտարարել քաղաքական հետապնդումների մասին, հետո սկսել մարդկանց լցնել բանտերը։ Տասնյակներով քաղբանտարկյալներ կան Հայաստանում, նման բան երբեք այստեղ չի եղել։ Նույնիսկ կասկածում եմ՝ Ադրբեջանում այդքան շատ քաղբանտարկյալներ եղե՞լ են պատմական այդքան կարճ ժամանակաշրջանում։ Տեսե՞լ եք երբևէ ինչ-որ քննադատական խոսք Արևմուտքից։ Նույնիսկ չի էլ մտածում, որ կարող է քննադատության արժանանալ, և հանգիստ իր գործն անում է՝ չմտածելով ո՛չ օրենքի, ո՛չ պատասխանատվության, ո՛չ բարոյականության, ո՛չ քննադատությունների, ո՛չ մի բանի մասին։ Նա իր սև գործն անում է, այդ թվում՝ Արևմուտքի շատ գործուն աջակցության միջոցով»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները