«Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության մոտ 730 հազար քաղաքացի բոյկոտում է եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը։ Սա նաև դեռ ամիսներ առաջ սկսած «Հայաստանը ես եմ» նախաձեռնության իրականացրած՝ «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավի արդյունքն է։ Նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը մշտապես բարձրաձայնում է՝ այս համակարգը իշխանությունը որպես տնտեսական բռնության գործիք է կիրառելու հայ հասարակության նկատմամբ։ Հաջորդիվ տնտեսական մահակը վերածելու է քաղաքական, սոցիալական մահակների՝ բոլորին մշտական վերահսկողության տակ պահելով։ Հոկտեմբերին իշխանությունը, հասկանալով, որ քաղաքացիներն անգամ տուգանվելու «սպառնալիքի» տակ չեն լրացնում հայտարարագիր, հետքայլ կատարեց։ Քաղաքացու փոխարեն հայտարարագիր «կներկայացնի» ՊԵԿ-ը։ Նաիրի Սարգսյանն ասում է՝ օրենսդրական վերջին փոփոխություններով քաղաքացու վրայից իշխանությունը հանեց վարչական պատասխանատվությունը։ «Քաղաքացին պետք է հայտարարագիրը չներկայացնի, որպեսզի խնդիրներ չունենա՝ մինչև 2026 թվականի հունիսը, այն է՝ մինչև իշխանափոխություն։ Այս փուլում մենք արձանագրել ենք միջանկյալ հաղթանակ։ Դա վերաբերում է քաղաքացիներին տուգանքից ազատելուն։ Կրկին հիշեցնեմ՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Իսկ եթե չկա պատժամիջոց, պատասխանատվություն, ապա այդ, այսպես ասած, հակաօրինական և քաղաքացիներին տնտեսական բռնության ենթարկող օրենքի դրույթներին պետք չէ ընդհանրապես հետևել։ Պետք է մինչև վերջ բոյկոտել և ամբողջությամբ խորքային փոփոխությունների ենթարկել այս համակարգը։ Հետևաբար, այն հարցը, որ մշտապես հնչում է, թե քաղաքացու առջև ինչ վտանգներ են ծառացած, ապա ընդգծեմ, որ առաջիկայում՝ մինչև ձևավորվելիք նոր իշխանությունը, որևէ վտանգ չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը։

Հայտարարագրման համակարգը, դրանում կատարված փոփոխությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը ոչ թե խնդրահարույց, այլ հակաօրինական է անվանում։ «Հարկային օրենսգրքում գոյություն ունի ինքնահայտարարագրման սկզբունք, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի իր հարկերը։ Պետեկամուտների կոմիտեն չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի անունից հարկ հաշվարկող կամ հարկային հաշվետվություն ներկայացնող անձ։ Հետևաբար, եթե պետեկամուտների կոմիտեն է դա իրականացնում, ֆիզիկական անձը չի կարող դրա համար պատասխանատվության ենթարկվել, այսինքն՝ մի արարքի համար, որը հարկային մարմինն է կատարել, ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության»,նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փոփոխությունը՝ ՊԵԿ-ի կողմից քաղաքացու տվյալների նախալրացում կատարելը, իրականացնում են հասարակությանը ցույց տալու համար, որ հայտարարագրման գործընթացից հետքայլ չեն կատարել։ Ըստ Նաիրի Սարգսյանի, եթե գնան տվյալների նախալրացման ճանապարհով, ֆիզիկապես չեն հասցնելու, չեն կարողանալու այդքան ինֆորմացիան գեներացնել, կուտակել և անհատական հաշվառում վարել։

Նաև ուշադրություն է հրավիրում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարության վրա, որ ընտանիքի անդամից ստացվող եկամուտները չեն հարկվում։ «Իսկ իրավական ձևակերպման մեջ գրված է հետևյալ կերպ. ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Ի՞նչ է նշանակում նվազեցվող եկամուտ։ Սա նշանակում է՝ փոխառության կամ նվիրատվության տրամադրում։ Եթե եղբայրը եղբորը գումար է փոխանցում, օրինակ՝ որպես ծննդյան նվեր, սա իրական նվիրատվություն է, կամ պարտքով գումար, սա փոխառություն է, ապա սրանք պետք է Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն՝ ունենան փաստաթղթային ձևակերպում։ Մի կողմից հայտարարում են, որ այս եկամուտները չեն հարկում, բայց, փաստորեն, նվազեցվող եկամուտները չեն հարկում։ Այսինքն, երբ ծնողը զավակին փոխանցի գումար, նրանք պետք է նվիրատվության կամ փոխառության պայմանագիր կնքեն»,-հավելում է նա։

Սարգսյանը անդրադառնում է նաև բանկային գաղտնիքին վերաբերող մտահոգություններին։ Ընդգծում է՝ այդ առումով դրական որևէ տեղաշարժ ևս չկա։ «Մարդիկ չեն լրացնում հայտարարագիր, և ինքնաշխատ եղանակով է այն լրացվում, հետևաբար՝ դեռևս այդ վտանգը որոշակի առումով չեզոքացված է։ Բայց բոլոր այդպիսի վտանգները չեզոքացված են մինչև 2026 թվականի ընտրություններ։ Աստված մի արասցե, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա համակարգը սկսելու են այլ եղանակով գործարկել։ Մինչև ընտրություններ որևէ բան չեն իրականացնելու։ Դա միանշանակ է։ Եթե մեկ ձևակերպմամբ ամփոփենք կատարված օրենսդրական փոփոխությունները, ապա փաստ է, որ ոչինչ չի փոխվել։ Այո, չկան վարչական կարճաժամկետ տուգանքներ, դեռևս չկան հարկային տուգանքներ, բայց սա ժամանակավոր ու միջանկյալ հաղթանակ է»,ասում է նախաձեռնության ղեկավարը։

Ու չնայած «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ակտիվություն ու իրազեկման մեծ արշավ նախաձեռնեց եկամուտների հայտարարագրմանը վերաբերող գործընթացում, այն ավելի վաղ Հայաստ ա նի ոլորտային խնդիրների խոր ուսումնասիրություն, վերլուծություն և լուծման ուղիների մշակում է իրականացրել։ Պարբերական են նախաձեռնության ղեկավարի և ներկայացուցիչների այցերը Հայաստանի տարբեր մարզեր։ «Հիմա մեր կատարածի երկրորդ փուլին ենք անցել՝ մեր արած հետազոտությունը բոլոր մարզերում գործնականի, կիրառականի ենք վերածում, այսինքն՝ տեսնում ենք գիտ ա կան մա կար դ ա կում կա տար վ ա ծ ուսումնասիրություններն իրական խնդիրների հետ որքանով են փոխառնչվում։ Համարյա թե նույնականացվում են, այն է՝ ռեսուրսային հողերի և ջրերի մշակման, անասնաբուծության և, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հիմնական խնդիրները, որոնք արդեն արձանագրել էինք, հիմնականում բոլոր վայրերում նույնն են։ Բոլոր վայրերում գոյություն ունեն բերքի և մսի մթերման խնդիրներ, շահութաբերության, վարկային բեռի սպասարկման խնդիրներ, ոռոգման համակարգի խնդիր, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Հետազոտության բուն փուլը տեղում ապրող մարդկանց հետ մենք ևս մեկ անգամ վերագույքագրում ենք, ընդ որում՝ խնդիրների քարտեզագրում ենք իրականացնում, մասնավորապես՝ Հայաստանի որ տարածաշրջանում ինչն է շատ ավել ի մրցունակ և ինչի վրա կարող ենք շեշտադրում կատարել, որպեսզի Հայաստանի վերակառուցման ու թռիչքային զարգացման պլանը բերենք վերջնական տեսքի։ Սրանք են հանդիպումների հիմնական նպատակները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները