Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական կառավարման պայմաններում Հայաստանի ներքաղաքական կյանքը կարելի է բնորոշել որպես գործող հրաբխի վրա գտնվող: Ցանկացած պահի հնարավոր է ցանկացած ցնցումային զարգացում: Այդուհանդերձ, կանխատեսելի է, որ առաջիկայում, առնվազն մինչև 2026 թ. հունիս, լինելու են ԱԺ ընտրություններ: Ըստ այդմ, հասարակական-քաղաքական միջավայրն ու տրամադրությունները կարելի է համարել նախընտրական, իսկ քաղաքական ուժերի գործունեությունը՝ լիովին նախընտրական տրամադրությունների շրջածիրում գտնվող:

Ամենից առաջ այդ նախընտրական տրամադրությունները երևում են իշխող խմբի՝ Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության ու ՔՊ-ի քայլերում և մոտեցումներում: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն առաջիկա ընտրություններին մոտենում են «ամեն ինչ՝ հանուն պաշտոնի, ամեն ինչ՝ իշխանությունը պահելու համար» կարգախոսով: Ըստ այնմ, չեն խորշում պետական միջոցների, ռեսուրսների, իշխանության ընձեռած «հնարավորությունների» հաշվին հանրությանը կարծեցյալ «լավություններ» անելու դրսևորումներից: Առնվազն նախկինում նման դրսևորումները բնորոշվում էին որպես ընտրակաշառք: Դե, որ ոչ ոք չլիներ, Նիկոլ Փաշինյանը հաստատ աշխարհացունց «շուխուռ» կդներ: Օրինակ՝ եթե իշխանությունները նախկինում նման բաներ էին անում, ասենք՝ ասֆալտ-մասֆալտ, թոշակի թեթևակի բարձրացում, ապա ներկայում իշխանավորի կարգավիճակ ունեցողները կոկորդ էին պատռում, թե՝ վա՜յ, հասե՜ք, ընտրակաշա՜ռք է, այս, այն: Իսկ որ հիմա նույն բանով իրենք են զբաղվում, դա երևի «OK» է: Չնայած, ինչպես շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ են նշում, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան, Փաշինյանի իշխանությունը վաղուց «տվել-անցել» է բոլոր «նախկիններին» միասին վերցրած:

Դրանում համոզվելու համար բավարար է դիտարկել մի քանի թարմ օրինակ:

Ահավասիկ՝ եկամուտների հայտարարագրման համակարգը ներդնելը: Տևական ժամանակ բոլոր ոչ իշխանական մասնագետներն ասում էին, որ մեր պայմաններում ու իրավիճակում դա անհեթեթություն է: Իսկ ավելի պարզ ասած՝ դա պարզապես կառավարության կողմից մարդկանց գրպանը մտնել է նշանակում: Հիմա իշխանությունն իբր հետքայլ արեց այս հարցում: Դե, իբր ՊԵԿ-ն ինքնաշխատ համակարգով ձեզ կհամարի հայտարարագրված այն մասով, որքանով տեղեկությունը հասանելի է իրեն վճարած հարկերի առումով: Այլ հարց է, որ բազմաթիվ մասնագետներ ասում են, որ դա թոզփչոցի և մանիպուլ յացիա է: Սակայն դա թողնենք մասնագետների գնահատականին, մենք փորձենք հասկանալ այս «կիսահետքայլի» դրդապատճառները:

Հասկանալի է, իհարկե, որ սա առաջին հերթին գալիս է այն իրողությունից, որ այս հարցում ևս Փաշինյանն ու իր ՔՊ-ն տոտալ ձախողվել են: Լիովին են ձախողվել: Ավելին, արժանացել են հանրության ճնշող մեծամասնության լուռ, բայց համառ դիմադրությանը: Կարելի է ասել՝ բոյկոտին: Դատեք ինքներդ. մոտ 860 հազար մարդուց նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր ներկայացրել է մոտ 120-130 հազար մարդ: Լավ, թող լինի՝ 150 հազար: Իրողությունն այն է, որ մոտ 700 հազար քաղաքացի փաստացի բոյկոտել է Փաշինյանի ու նրա կառավարության այդ՝ գրպանամտնողական հայտարարագրման ծրագիրը:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Նախընտրական շրջան է: Ուստի, եթե իշխանությունը սկսի համատարած տուգանել հայտարարագրումից հրաժարվողներին, ապա վերը հիշատակված «լուռ բողոքն ու դիմադրությունը» կարող են բոլորովին այլ դրսևորումներ ստանալ: Ու նախընտրական տրամաբանության մեջ լիովին տեղավորվում են հայտարարագրման հարցում Փաշինյանի իշխանության կարծեցյալ հետքայլն ու դիրքորոշման մեղմացումը: Այսինքն, նույնիսկ տոտալ ձախողումը փորձել են իրենց օգտին լուծել՝ նախընտրական «լավություն» անելով:

Միաժամանակ մասնագիտական շրջանակներում կա հիմնավորված տեսակետ, որ եթե ինչ-որ հրաշքով (ընտրակեղծիքներ, դաժանագույն ռեպրեսիաներ) Փաշինյանին ու ՔՊ-ին այս անգամ էլ հաջողվի պահել իշխանությունը, ապա շատ արագ ու շատ ավելի խիստ և դաժան եղանակներով վերադառնալու են հայտարարագրման հարցին: Մոտավորապես այնպես, որ ոչ մի քաղաքացի, առանց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «տեղյակ պահելու», չկարողանա 1000 դրամից ավելի գումար ծախսել կամ ստանալ: Կլինի մոտավորապես այնպես, ինչպես ՆարԴոսի «Սև փողերի տոկոսը» պատմվածքում: Տվյալ դեպքում՝ ՔՊ-ի նախընտրական «սև փողերի» տոկոսները շատ ավելի ծանր են նստելու ժողովրդի վրա, դե, ինչպես ասում են՝ ժողովրդի «քթերից են բերելու»:

Կամ վերցնենք պարտադիր զինծառայության ժամկետի հարցը: Գիտեք՝ ժամկետը դարձրեցին 1,5 տարի՝ ներկա 2 տարվա փոխարեն: Հասկանալի է, որ դա արվել է բացառապես նախընտրակըան նպատակներով, իշխանության օգտին «ընտրակաշառված» մի քանի տասնյակ հազար ձայն ստանալու համար:

Մասնագետներն էլի զգուշացնում են, որ այդ՝ նախընտրական նպատակով արվող քայլը լրջագույն խնդիրներ է ստեղծելու երկրի անվտանգության ու պաշտպանության առումներով: Գործնականում դա նշանակում է բանակի կրճատում մոտ 25 տոկոսով:

Ու չի կարելի բացառել, որ ընտրություններից հետո քպականները (եթե, իհարկե, կրկնենք, արտառոց «հրաշք» կատարվի ու նրանք մնան իշխանության) սկսեն կմկմալ, թե ինչ-որ բան այնպես չէին հաշվարկել ու... էլի վերադառնան 2 տարվա ծառայության ժամկետին: Ամեն դեպքում, ժամկետային ծառայության տևողությունը կես տարով կրճատելու «վարձը» էլի հանրության մաշկից են քերթելու, այսպես կոչված՝ «վարժական հավաքների» անվան տակ: Այսինքն, մի քանի հազարի ձայները շահելու համար ուրիշ մի քանի հազար քաղաքացիների տնից-տեղից, գործից կտրելու են, տանեն՝ պակասը լրացնելու համար: Ու ստացվելու է, որ մինչ մի քանի հազար նորակոչիկ ծառայելու է 1,5 տարի, այլ երիտասարդներ ծառայելու են ոչ միայն 2 տարի, այլև էլի 2 ամիս, հետո էլի՝ 2 ամիս, հետո էլի՝ 3 ամիս, հետո՝ էլի...

Դիտարկենք ՀԷՑ-ի, ավելի ճիշտ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի էժանացման թեման: Առհասարակ, ՀԷՑ-ի վրա Փաշինյանի կառավարության գերագրեսիվ հարձակումը, որ կարելի է 90-ականների «ռեյդերական զավթումների» հետ համեմատել, ամբողջովին քաղաքական նախընտրական տրամաբանության մեջ է:

Մի կողմից՝ Փաշինյանը նպատակ ուներ ճնշել Սամվել Կարապետյանին, մյուս կողմից՝ ՀԷՑ-ն օգտագործել իր ու ՔՊ-ի նախընտրական սխեմաներում: Մասնավորապես, փորձեցին հակաարշավ իրականացնել, թե ամեն ինչ վատ է եղել, ՀԷՑ-ը վատ է կառավարվել: Բայց դա այնքան էլ չաշխատեց, քանի որ սեփականատիրոջ ներկայացուցիչները հրապարակեցին փաստեր, տվյալներ, որոնցից պարզ դարձավ, որ իրականում միանգամայն նորմալ կառավարում է իրականացվել:

Ավելին, պարզվեց՝ ՀԷՑ-ի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, դեռևս հունիսին է առաջարկել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, այսինքն՝ այն էժանացնել, սակայն Փաշինյանն ու նրան սպասարկողները խոչընդոտել են դրա իրականացմանը: Հասկանո՞ւմ եք, պոպուլիստ Փաշինյանը կտրուկ դեմ է եղել, որ ժողովրդի համար հոսանքը մի փոքր էժանանա: Գիտե՞ք ինչու է դեմ եղել. որովհետև դա ինքը չի անում, իր հետ կապ չունի: Պատահական չեն մամուլում տեղեկությունները, որ Փաշինյանն ու նրան սպասարկողներն ընտրություններին ավելի մոտ, ասենք՝ եկող տարվա փետրվար-մարտին կարող են հայտարարել, թե իրենք միջոցներ են գտել ու որոշ չափով էժանացնում են էլեկտրաէներգիայի սակագինը: Դե, Սամվել Կարապետյանի հաշվին: Բայց իրենց անունով: Բայց դիտարկելով փաշինյանական կառավարումն ու, ընդհանրապես, այս իշխանությունների գործելաոճը (օրինակ՝ նախկինում հայտարարում էին, թե արագաչափերը պետք է վերացնել, բայց եկան իշխանության ու ավելացրեցին դրանց թիվը), կարելի է համոզված լինել, որ եթե ՔՊ-ն վերը նշված հրաշքով ընտրություններում վերարտադրվի, ապա էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, ըստ որում՝ կտրուկ:

Այսինքն, իշխանությունները նախընտրական փուլում անում են բաներ, որոնք ընտրություններից հետո կա՛մ կանխատեսելիորեն հետողորմյա են անելու, կա՛մ այդ քայլերը խնդիրներ են ստեղծելու բյուջեի, երկրի անվտանգության համար: Փաշինյանն, ըստ այնմ, պետական ռեսուրսների հաշվին, զուտ իշխանություն լինելու և իշխանական լծակների տիրապետելու հաշվին, ուզում է նախընտրական դիվիդենտներ շահել: Բայց այդ դիվիդենտները շատ, շատ, շատ թանկ են նստելու Հայաստանի ու հայ ժողովրդի վրա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները Քաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին
Ամենաընթերցվածները