Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման կարևորությունն ու պարենային անվտանգության ապահովման խնդիրը վերջին տարիներին դարձել են ոչ միայն մասնագիտական, այլև լայն հանրային և պետական մտահոգության առարկա։ Այս հարցերն առավել ակնառու են դառնում այն հանգամանքում, երբ կառավարությունն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել սահմանափակել կամ արգելել որոշ գյուղատնտեսական ապրանքների՝ մասնավորապես հացահատիկի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի արտահանումը՝ նպատակ ունենալով ապահովել երկրի պարենային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագիծը, որով նախատեսվում է ժամանակավոր արգելք սահմանել նման ապրանքների արտահանման վրա, հերթական արձագանքն է այն խորքային խնդիրների, որոնց առջև կանգնած է Հայաստանի գյուղատնտեսությունը և, ընդհանրապես, սննդամթերքի ապահովման ողջ համակարգը։ Այսպիսի որոշումները բացահայտում են ոլորտում տարիներով կուտակված կառուցվածքային և ռազմավարական խնդիրները։ Հայաստանի պարենային համակարգը շարունակում է մնալ խիստ կախված արտաքին մատակարարումներից՝ հատկապես հացահատիկային և որոշ այլ հիմնական ապրանքների մասով (պատահական չէ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծումը դարձել «խաղաղության դարաշրջանի» գլխավոր PR-ներից մեկը)։ Տեղական արտադրության ծավալները տարիների ընթացքում չեն աճել այնպիսի մակարդակով, որ առավելագույնս բավարարեն երկրի ներքին պահանջարկը։ Իսկ այս իրավիճակը առավել վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այն երկրները, որտեղից Հայաստանը սննդամթերք է ներմուծում, կարող են տարբեր պատճառներով՝ ներառյալ աշխարհաքաղաքական լարվածություններ, գլոբալ համաճարակներ, ռեգիոնալ պատերազմներ կամ տնտեսական ճգնաժամեր, ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել իրենց արտահանումը (ադրբեջանական «լոգիստիկան»՝ առավել ևս)։

Նման դեպքերում Հայաստանը կարող է կանգնել պարենային լուրջ ճգնաժամի առաջ, ինչն անմիջականորեն կանդրադառնա բնակչության կենսամակարդակի, սոցիալական կայունության և երկրի ազգային անվտանգության վրա։ Այս պարագայում պարենային անվտանգության ապահովումը դուրս է գալիս զուտ գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներից և դառնում է ռազմավարական նշանակության հարց՝ համեմատելի էներգետիկ անկախության կամ ռազմական կարողությունների հետ։

Սննդամթերքի առկայությունն ու մատչելիությունը ոչ միայն ազդում են երկրի սոցիալտնտեսական կայունության վրա, այլև սահմանում են երկրի ինքնիշխանության և անկախության աստիճանը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պարենային ճգնաժամերը կարող են դառնալ քաղաքացիական բախումների, ռազմական գործողությունների, հասարակական անկայունության, զանգվածային արտագաղթի, նույնիսկ պետականության կորուստի պատճառ։ Այս համատեքստում յուրաքանչյուր պետություն, հատկապես փոքր և աշխարհաքաղաքականորեն խոցելի երկրները պարտավոր են սննդամթերքի հիմնական տեսակների մասով ունենալ ինքնաբավություն՝ առնվազն ապահովելով նվազագույն կենսական պահանջները։

Հայաստանի պարագայում այս խնդիրն ունի նաև իր առանձնահատկությունները։ Երկիրը գտնվում է լեռնային և հիմնականում չորային գոտում, ունի սահմանափակ հողային և ջրային ռեսուրսներ, հաճախ է տուժում կլիմայական փոփոխություններից ու անբարենպաստ եղանակային պայմաններից։ Բացի այդ, վերջին տասնամյակներում գյուղատնտեսության ոլորտը մնացել է համեմատաբար անտեսված՝ թե՛ պետական ներդրումների, թե՛ տեխնոլոգիական նորարարությունների, թե՛ գիտական աջակցության անբավարար լինելու տեսակետից։ Գյուղացիական տնտեսությունների մեծ մասը ոչ միայն մանրացված է, այլև լուծումներ չունի արդիականացման, ֆինանսավորման, շուկայական մուտքի, մասնագետների ներգրավման և ժամանակակից մեթոդների ներդրման հարցերում։ Հողատարածքների մեծ մասը չի մշակվում կամ մշակվում է անարդյունավետ, ոռոգման համակարգերն ու ենթակառուցվածքները մաշված են, գյուղացիական աշխատանքը շարունակում է մնալ ցածր եկամտաբերությամբ, ինչը հանգեցնում է աշխատուժի արտահոսքի և գյուղական բնակչության շարունակական նվազման։

Ու քանի որ գյուղատնտեսության ներուժի օգտագործման հարցը լուծված չէ, երկրի պարենային համակարգի խոցելիությունը առավել ակնառու դարձավ հատկապես վերջին տարիներին՝ համաշխարհային շուկաներում գների կտրուկ աճի, մատակարարման շղթաների խափանման, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմական իրավիճակի ֆոնին, երբ Հայաստանի համար հիմնական մատակարարող երկրները սահմանափակեցին արտահանումը կամ բարձրացրին գները։

Այս հանգամանքները ստիպեցին կառավարությանը նորից ու նորից սահմանափակել արտահանումը՝ պաշտպանելու համար ներքին շուկան և կանխելու հնարավոր դեֆիցիտը։ Սակայն այս քայլերը, որքան էլ անհրաժեշտ լինեն տվյալ իրավիճակում, չեն կարող դիտվել որպես երկարաժամկետ լուծում։ Արտահանման սահմանափակումները ժամանակավոր միջոց են, որոնք կարող են մեղմել ճգնաժամային իրավիճակը, բայց չեն հասնում խնդրի արմատներին։

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ճանապարհին անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը միաժամանակ կլուծի մի քանի առաջնային խնդիր։ Նախևառաջ՝ պետք է ապահովել ոլորտի ամբողջական արդիականացում՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ, նորարարական մշակաբույսեր և բարձր բերքատվության սորտեր, բարելավելով հողի մշակման, ոռոգման, պարարտացման տեխնոլոգիաները։ Պետությունը պետք է աջակցի գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով մատչելի վարկեր, սուբսիդիաներ, ապահովագրական համակարգեր, ինչպես նաև կազմակերպելով կոոպերացիաներ, որոնք թույլ կտան միավորել ռեսուրսները և բարձրացնել արդյունավետությունը։ Անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսական կրթությունն ու գիտությունը՝ պատրաստելով նոր սերնդի գյուղատնտես մասնագետներ, ինժեներներ, ագրոնոմներ, որոնք կկարողանան կիրառել միջազգային լավագույն փորձը տեղական իրականության մեջ։

Մյուս կարևոր ուղղությունը ենթակառուցվածքների զարգացումն է։ Արդյունավետ գյուղատնտեսություն հնարավոր չէ առանց ժամանակակից ճանապարհների, պահեստավորման, սառնարանային տնտեսությունների, լաբորատոր վերլուծությունների, գյուղատնտեսական տեխնիկայի և սպասարկման կենտրոնների։ Գյուղական բնակավայրերում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կցանկանան մնալ ու աշխատել, իսկ արտադրողները՝ զարգանալ և ընդլայնել գործունեությունը։ Սա ենթադրում է ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքների, այլ նաև սոցիալական ու մշակութային միջավայրի բարելավում։

Պարենային անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է հացահատիկային մշակաբույսերի արտադրության ոչ միայն վերականգնումը, այլև զարգացումը։ Պատմականորեն Հայաստանը ունեցել է հացահատիկի սեփական արտադրության ավանդույթներ, սակայն վերջին տասնամյակներին այդ հնարավորությունները գրեթե չեն օգտագործվել։ Այնինչ, երկիրն ունի բավարար հողային ռեսուրսներ, որտեղ հնարավոր է ներդնել բարձր բերքատվության տեխնոլոգիաներ և ապահովել ոչ միայն ներքին պահանջարկի, այլև արտահանման հնարավորություններ։

Արևածաղկի և այլ թանկարժեք մշակաբույսերի մասով ևս կան մեծ հնարավորություններ, եթե կիրառվեն ժամանակակից գիտական մեթոդներ, կազմակերպվեն պետական աջակցության ծրագրեր, ներգրավվեն մասնավոր ներդրումներ և միջազգային փորձագետներ։

Միաժամանակ, պետք է մշտապես վերլուծել միջազգային շուկաների միտումները, գնահատել մատակարարումների ռիսկերը և ունենալ ճկուն ռազմավարություն արտակարգ իրավիճակների համար։ Ցանկացած անկանխատեսելի զարգացում կարող է լուրջ սպառնալիք դառնալ երկրի պարենային համակարգի համար, եթե բացակայում են անվտանգային մեխանիզմներն ու պետական պահուստները։ Երկրի պարենային անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև ժողովրդագրական և սոցիալական քաղաքականությունը։ Գյուղական բնակավայրերի ընդլայնումը, գյուղատնտեսությամբ զբաղվելու գրավչության բարձրացումը, երիտասարդների ներգրավումը ոլորտում, գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը երկարաժամկետ հեռանկարում կարող են իրենց ներդրումն ունենալ պարենային ինքնաբավության ապահովման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 32 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները