Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսում ես նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարցազրույցները, ասուլիսները, կամ Լևոն ՏերՊետրոսյանի գրառումներն ես ընթերցում ու անխուսափելիորեն հանգում ես մտորումների, որոնք անխուսափելիորեն հանգում են համեմատությամբ, թեպետ շատերը կարող են հակադարձել, թե նշված պետական գործիչների համար կարող է նույնիսկ վիրավորական լինել զուտ համեմատությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախկին նախագահները խոսում են, ու իրենց խոսքը հավասարակշիռ է, ասելիքը՝ ծանրակշիռ, պահվածքը՝ չափած-ձևած, իրական քաղաքական, պետական գործչի կեցվածքով են ներկայացնում: Ավելին, խոսում են առանց ավելորդ արտահայտությունների, հասկանում ես՝ իրենց խոսքի արժեքն ու կշիռն իմացող գործիչներ են: Արտահայտվում են առանց վիրավորական ու հիստերիկ ելևէջների: Ներկայացրած տեսակետները, գնահատականները կշռադատված են ու հիմնավորված: Համարժեք վերլուծում են առկա իրողությունները:

Դե, իսկ հիմա մի հատ ՔՊ-ի ղեկավար ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին նայեք. անվայել բառապաշար, ջղագրգիռ ժեստիկուլ յացիա ու տոնայնություն, բղավոցներ, հակասական ու մանիպուլ յատիվ հայտարարություններ...

Չէ՛, իսկապես ոչ մի կերպ համեմատելի չեն: Անգամ եզր չկա համեմատելու:

Այո, նախկին նախագահներին մեզանից յուրաքանչյուրը կարող է իր վերաբերմունքն ունենալ, իր համակրանքներն ու հակակրանքները: Անվիճելի է, որ բոլոր նախկին նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցել են սխալներ, թերացումներ, բացթողումներ, իհարկե՛, ունեցել են: Ընդ որում՝ ոչ քիչ: Բայց եթե նույնիսկ այդ բոլոր սխալներն ու թերությունները մի տեղում հավաքենք, ապա Փաշինյանի սխալները, իսկ դրանք ավելին են, քան պարզապես սխալները, տասնապատիկ, հարյուրապատիկ կգերազանցեն բոլոր նախկինների գործածները:

Վերադառնանք, սակայն, Փաշինյանի գործունեությանը, որովհետև այսօր մեր երկիրն ու ժողովուրդը այս շարունակատագնապ վիճակում է հենց նրա այդ գործունեության պատճառով: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նրա տարերքը քաոս, խառնաշփոթ ստեղծելն է (կարևոր չէ, թե ինչ ոլորտում կամ հարցի շուրջ), ապա այդ պղտոր ջրերում իր քաղաքական ձկնորսությամբ զբաղվելը, դիվիդենտներ կամ միավորներ շահելը, հասարակության հիմնականում մարգինալ հատվածից «հույզեր քամելը»:

Բայց կան և այլ բնութագրական հատկանիշներ: Նիկոլ Փաշինյանը երբեք չի բերում լուրջ վերլուծության ու իրողությունների վրա հիմնված լուծումներ, լուծման տարբերակներ: Փաշինյանը գերազանց է այլ հարցում. նա միշտ բերում է պրոբլեմներ, հարուցում է պրոբլեմներ: Փաշինյանը ստեղծում է պրոբլեմ, հետո դրա վրա ավելացնում է մեկ այլ պրոբլեմ, հետո՝ էլի մի պրոբլեմ, հանրագումարում ստանալով թնջուկ ու «բոլոլա», ինչպես ասում էր մի «պայծառատես» վարորդ:

Կապ չունի, ընդ որում, խոսքը սոցիալտնտեսակա՞ն խնդրի մասին է, պաշտպանակա՞ն, իրավակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ արտաքին-քաղաքական: Հարուցում է մի պրոբլեմ, ու մինչ հանրությունը փորձում է հասկանալ է, թե իր գլխին էլ ի՞նչ նոր գլխացավանք բերեցին Փաշինյանն ու ՔՊ-ն, վերջիններս արդեն բերում են մեկ ուրիշ պրոբլեմ-գլխացավանք:

Վերցնենք թեկուզ, այսպես ասած, «Եկեղեցու հարցը»: Կան հստակ ու փաստարկված տեսակետներ, թե հատկապես ինչու է Փաշինյանը պատերազմ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ, ու մեր թերթն էլ ոչ մեկ անգամ անդրադարձել է այդ թեմային:

Բայց այս անգամ հարցին այլ կողմից մոտենանք: Տեսեք, արդեն մոտ կես տարի է, ինչ հասարակության ակտիվ հատվածը ներքաշվել է ՀԱԵ հոգևորականների, այսպես ասենք՝ բարեվարքության, անձնական կյանքի հետ կապված քննարկումների մեջ: Դա՝ Փաշինյանի «շնորհիվ»: Ինչ էլ ասվի, չես կարող բացարձակապես անտեսել երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձնավորության հայտարարությունները:

Եվ հանրային դաշտը կես տարի կենտրոնացած է դրա վրա: Ի լրումն, արդեն մոտ մեկ ամիս է, ամեն կիրակի ուշադրության առարկա է դառնում, թե Փաշինյանը ո՞ր գործող եկեղեցին է պղծելու քպաոստիկանական գործողությամբ, կամ ի՞նչ քպական մեկն է քահանայի հանդերձով բեմականացված ներկայացում ցուցադրելու:

Այսինքն, երկրում այլևս ոչ մի կարևոր խնդիր չկա՞: Կառավարությունը բոլոր հարցերը լուծե՞լ է, այլևս դարդուցավ չկա՞, մնացել է հոգևորականների անկողիններն ու կենցաղային աղբի տոպրակները փորփրե՞լը, այն էլ՝ վարչապետի ու «առաջին շարքի» քպականների ու նրանց մերձավորների մակարդակո՞վ: Ի՞նչ կապ ունեն հոգևորականների բարեվարքության կամ չբարեվարքության խնդիրները, օրինակ՝ երկրի տնտեսական վիճակի, ժողովրդի սոցիալական վիճակի, գների շոշափելի աճի հետ: Ո՛չ մի:

Ի՞նչ կապ ունեն հոգևորականների անձնական կյանքի հարցերը Հայաստանի պաշտպանունակության, բանակի մարտունակության, բանակի սպառազինության, սահմանների պաշտպանվածության խնդիրների հետ: Ո՛չ մի: Ի՞նչ կապ ունեն այդ խնդիրները, ենթադրենք, հանցագործությունների շոշափելի աճի կամ, ասենք՝ տնտեսական մրցակցության անկման, տնտեսության օլիգարխացման հետ: Երիցս՝ ո՛չ մի:

Շա՞տ է ուզում Փաշինյանը, թող հրաժարական տա, դիմի հոգևոր աստիճան ստանալու համար, Հայոց պատմությունից, հայերենից ու գրաբարից գրավոր քննություն հանձնի, հագնի սքեմը, վերցնի բուրվառն ու խաչը, ու՝ առա՜ջ... Ինչպես ասվում է՝ «աղոթի՛ր, Նիկողայոս, աղոթի՛ր...»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն, որ կառավարության ղեկավարը և նրա գլխավորած կառավարությունը չեն կարողանում կատարել իրենց պարտավորություններն ու պարտականությունները, դրժում ու ոտնահարում են իրենց իսկ տված, փաստաթղթավորված խոստումները, այ դա է առաջնայինը: Դրա պատճառով են մեր երկիրն ու ժողովուրդն այս օրին ու վիճակին հասել: Ա՛յ, նման կառավարությունը պետք է պաշտոնաթող, եթե կուզեք՝ պաշտոնալույծ լինի՝ դրա համար օրենքով սահմանված եղանակներով ու ճանապարհով: Իսկ երբ պաշտոնաթող լինեն, որքան ուզում են, թող ամեն մեկն իր անկյունում սաղմոս կարդա...

Առհասարակ, իրական պետական գործիչը որոնում է խնդիրների լուծումներ՝ պետության ու ժողովրդի համար: Իսկ պոպուլիստդեմագոգները որոնում ու գտնում են իրենց չգործունեությունն արդարացնելու պատրվակներ, պատճառներ, «կռուտիտներ» ու այդպես շարունակ:

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի: Ի դեպ, բոլորը, կարծում ենք, գիտեն, որ որոմը մոլախոտ է, բայց երևի միայն բուսաբանները կիմանան, որ որոմը հենց հացազգի է ու շփոթության աստիճան նման է ցորենի, ուստի, երբեմն դրան «կեղծ ցորեն» են անվանում: Այդպես է, սակայն բանն այն է, որ որոմը թունավոր է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար ԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. Լավրով ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը Կլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին
Ամենաընթերցվածները