Չինաստանը մտադիր է սահմանափակել ԱՄՆ պաշտպանական ընկերությունների համար հազվագյուտ հողերի մատակարարումները․ WSJ

Չինաստանը քննարկում է Պենտագոնի հետ կապված ընկերություններին հազվագյուտ մետաղների և մի շարք այլ նյութերի մատակարարումը սահմանափակող համակարգի ստեղծման հնարավորությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ «ստուգված վերջնական սպառողի» համակարգը թույլ կտա պահպանել չինական իշխանությունների խոստումը՝ ԱՄՆ հազվագյուտ հողային մետաղների արտահանումը պարզեցնելու մասին և միևնույն ժամանակ համոզվել, որ նշված նյութերը չեն ուղղորդվի Պենտագոնի մատակարարներին։

Դրա հետ մեկտեղ, պարբերականը նշում է, որ նման համակարգը կարող է բարդացնել ամերիկյան ավտոմոբիլային և ավիատիեզերական արդյունաբերության ընկերություններին հազվագյուտ հողային մետաղների մատակարարումը, քանի որ այդ ընկերությունների արտադրանքն օգտագործում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական հաճախորդները: Նշվում է, որ ծրագրի մանրամասները և համակարգն ինքնին կարող են փոփոխվել:

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ հողային մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև արտահանման վերահսկողության միջոցներ՝ ծրագրային ապահովման նկատմամբ։ Բացի այդ, նա նախազգուշացրել է Չինաստանի այլ ապրանքների մատակարարման հնարավոր սահմանափակումների մասին, առաջին հերթին՝ ավիատեխնիկայի պահեստամասերի։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMP OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգեր Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»
Ամենաընթերցվածները