Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի՝ ապօրինաբար պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարության» կամ՝ դատական ֆարսի ընթացքում ադրբեջանական դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար: Բացի այդ, Ալիևի դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արցախի մյուս գործիչների համար: Մյուս հայ գերիների համար պահանջել է 16-19 տարվա ազատազրկում:

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ոչ մի կերպ դեռ չեն արձագանքել այդ փաստին: Երևի սա՞ է նրանց պատկերացրած «խաղաղությունը» իրենց գովաբանած Ադրբեջանի ու Ալիևի հետ, որին ևս փառաբանում են՝ մի քանի վագոն ցորենի համար: Սա՞ է տարփողվող «խաղաղությունը»:

Լավ, ի վերջո, հո մեծ-մեծ խոսելո՞վ չէ: Չնայած, այս իշխանությունների դեպքում այդպես էլ կա: Խնդրեմ, Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե՝ «մեզանից շատ ոչ մեկը Արցախի համար բան չի արել»:

Դե, իհարկե, իրենցից բացի ոչ մեկը Արցախը չի հանձնել, այդքան զոհ չի տվել: Ոչ մեկը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատանդ չի թողել Ադրբեջանի ձեռքում, որ հիմա ցմահ ազատազրկման «դատապարտեն»:

Այդ ամենը, այո, արել է Փաշինյանը: Այդ ամենը եղել է այն բանի պատճառով ու հետևանքով, որ երկիրը կառավարել է Փաշինյանը: Ու նա այդ ամենը արել է՝ մեկ բղավելով՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», մեկ հայտարարելով, թե՝ Արցախը ադրբեջանական տարածք է: Իսկապես շատ բան է արել: Բայց ոչ թե Արցախի համար, այլ ընդդեմ Արցախի ու արցախցիների: Բայց գուցե նկատի է ունեցել այն, որ կյանքի է կոչվել հիմնական նպատակը, այն է՝ ձերբազատվել Արցախից: Փաշինյանն ինքն էր, չէ՞, նախօրեին հերթական անգամ հայտարարում, որ «Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է», և որ «ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, և այո, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք»:

Ասեք, որ իսկապես խոսուն խոստովանություն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները