Մեծ Բրիտանիան զգուշացրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին
Թագավորական նավատորմի նախկին հրամանատար և նախկին անվտանգության նախարար լորդ Ալան Ուեսթը զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել ՆԱՏՕ-ի հետ պատերազմի։ Նա այս հայտարարությունն արել է «Լորդ խոսնակի անկյուն» փոդքասթի ժամանակ։
«Մենք, ըստ էության, պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ առանց ապացույցների մեղադրելով Ռուսաստանին Եվրոպայի օդային տարածքը խախտելու և ստորջրյա մալուխները վնասելու մեջ։
Լորդ Ուեսթը նշել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման, քանի որ դա կբարձրացնի միջուկային զենքի կիրառման ռիսկը։
