«Հաջողությունից» պարտություն. ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության նարատիվները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան է եկել երկար սպասված ապագան. Ադրբեջանի տարածքով բերվել էր ղազախական ցորենի խմբաքանակը։ «Այս օրը հասավ»,– բացականչում էին իշխանամետ լրատվամիջոցներն ու քարոզիչները։

Առաջին հայացքից աննշան այս լուրը Փաշինյանի թիմը վերածեց երկու կարևոր եզրակացության։ Դրանք պետք է ամրապնդեին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական նարատիվները, որոնք մինչ այդ բավականին խարխուլ էին, քանի որ հստակ էր՝ Ադրբեջանի համար արված բոլոր զիջումներից հետո խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում գոյություն ունեն միայն Փաշինյանի և նրա մերձավորների գրառումներում։

Նախ՝ այս մատակարարումը դարձավ առաջին դեպքը, որը կարելի էր ներկայացնել որպես Բաքվի հետ կնքված համաձայնագրի օգուտ։ Ահա, իբր, զուր չենք հողեր հանձնել, համաձայնել Սյունիքում արտատարածքային միջանցքի և 300000 ադրբեջանցիների «վերադարձի» հետ։ Մենք էլ, իբր, մեր շահերն ունենք. նրանք թույլ տվեցին ղազախական ցորենը անցկացնել իրենց երկաթուղով։ Այսպիսով, իբր խոսքը ոչ թե Ադրբեջանի հանդեպ մեր միակողմանի զիջումների մասին է, այլ իսկապես փոխշահավետ գործարքի։ Դե, իշխանությունների պատկերացմամբ, հրաշքով Փաշինյանը կապիտուլ յանտից վերածվում էր իսկական գործարարի և առևտրականի։

Երկրորդ՝ ղազախական ցորենի ուղարկված խմբաքանակը «Քաղաքացիական պայմանագրին» հնարավորություն էր տալիս հայտարարել Հայաստանի սննդամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացիայի և, հետևաբար, Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին։ Իսկ եթե կարելի է հայտարարել կախվածության նվազեցման մասին, ապա թեման կարելի է մեծացնել և, օրինակ՝ գոնե ելույթների մակարդակով հնարավոր համարել Հայաստանի անխոչընդոտ դուրս գալը ԵԱՏՄ-ից։

Եվ՝ վուալա. այստեղ իսկապես անսահման հնարավորություններ էին բացվում նախընտրական քարոզչության համար. ՔՊ-ն կարող էր խոստանալ հայ ժողովրդին անդամակցություն թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ «Տեսաաա՜ր, Պուտի՛ն»,– ցնծում էին իշխանամետ խոսնակները։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. գեղեցիկ մտածված PR ակցիան ամբողջովին փլվեց` իրականության հետ բախվելով։ Երկար սպասված (իրոք, սովորականից ավելի երկար սպասված) ղազախական ցորենը վերջապես հասավ, բայց, չնայած իր բավական բարձր գնին, պարզվեց՝ ցածրակարգ հումք է։ Փաստացի, այդ ցորենը հացի և ալ յուրի արտադրության համար պիտանի չէր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շտապեց հանգստացնել բնակչությանը՝ հայտարարելով, որ ցածրակարգ ցորենը մասամբ ուղարկվել է որպես անասնակեր, մասամբ օգտագործվել օղու արտադրության համար («որքան շատ օղի ընտրություններից առաջ, այնքան լավ», – որոշեցին իշխանությունները)։

Միևնույն ժամանակ, նրանք ընդունեցին, որ սխալմամբ «ինչ-որ մեկն արդեն կարող էր ուտել այդ ալ յուրից թխված հաց»։ Այս հայտարարությունը իսկական գլխացավանք դարձավ Փաշինյանի PR մասնագետների համար, որոնք սկսեցին թղթեր թափահարել՝ պնդելով, թե ղազախական ցորենը ոչ թե չորրորդ, այլ երրորդ կարգի է (կարծես թե երրորդ կարգը լավ բան է. Հայաստանում սովոր են բոլորովին այլ որակի հումքին)։ Փաշինյանը փորձեց «ձեռքերը լվանալ» մատակարարումից՝ հայտարարելով, թե դա մասնավոր նախաձեռնություն էր, ոչ թե իր։ Սակայն «Հրապարակ» թերթը հրապարակեց ապացույցներ, որ մասնավոր մատակարարի վրա ճնշում էր գործադրվել։ Արդյունքում՝ հերթական սկանդալը բռնկվեց։ Հիմա ղազախական ցորենով ձեռք բերված «աշխարհաքաղաքական հաղթանակի» մասին Փաշինյանի կողմնակիցներն աշխատում են այլևս չխոսել. նրանց միակ ցանկությունն է՝ հարցը փակել և շեղել ուշադրությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի միջոցով Հայաստան եկավ նաև ռուսական ցորենը։ Այն քաղաքական առումով այնքան էլ հետաքրքիր չէր Փաշինյանի համար, բայց որակով բարձր էր։ Սակայն այս մատակարարումը ավելի շատ խորհրդանշական քայլ էր, քան իրական։ Քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը երկաթուղային կապ չունեն, ցորենը նախ ուղարկվեց Վրաստան և միայն այնտեղից բերվեց Հայաստան։ Այսպիսով, այն անցավ հետևյալ ճանապարհը. Ռուսաստան – Ադրբեջան – Վրաստան – Հայաստան։ Մինչդեռ ավանդական տարբերակը շատ ավելի պարզ է՝ Ռուսաստան – Վրաստան – Հայաստան։ Անհասկանալի է, թե ինչու այս շղթային ավելացնել Ադրբեջանը՝ բարդացնելով լոգիստիկան և բարձրացնելով ինքնարժեքը։ Ի վերջո, ամեն ինչ հրաշալի աշխատում է նաև առանց Ադրբեջանի։

Իրականում հիմնական հարցը ոչ թե ցորենի որակն է կամ արտադրողը, այլ այն, որ Հայաստանը, կենսական կարևորության ապրանքներ տեղափոխելով Ադրբեջանի միջոցով, ինքն է Բաքվի ձեռքը տալիս ճնշման գործիքներ։ Ալիևի` այս պահին ցուցաբերած բարեհաճությունը, երբ նա թույլատրեց մատակարարումները (նշենք՝ մեկանգամյա), չի կարելի համարել կայուն։ Իսկ կայուն մնում է նրա ընդարձակողական հռետորաբանությունը մեր երկրի հասցեին՝ խոսքերը «Գյոչա լճի», «ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին, այն պնդումները, թե մինչև XX դարը «Արևմտյան Ադրբեջանում» բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ էին, և որ լավ կլիներ վերադառնալ այդ վիճակին։

Պետք է նաև հաշվի առնել, որ այս ժամանակահատվածում Ալիևն ու Էրդողանը փորձում են ավելի մեղմ վարել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նրանց նպատակն է օգնել Փաշինյանին վերընտրվել։ Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա մեր թուրքական հարևաններն այլևս չեն էլ փորձի ձևականորեն նրբանկատ լինել, այլ կսկսեն խստորեն պահանջել Նիկոլից այն ամենը, ինչ նա խոստացել էր նրանց աջակցման դիմաց։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել ցորենի այս պատմությունից։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ եթե Փաշինյանը և իր թիմը ցնծագին հայտարարում են իրենց որևէ «հաջողության» մասին, ապա մեկ ամսից սպասիր նրանց ձախողմանը, հիստերիկ արձագանքներին, մեղավորների վրա պատասխանատվությունը բարդելուն և լիակատար կործանմանը։ Նրանց բոլոր «հաջողությունները» գոյություն ունեն միայն գովազդային ակցիաների մակարդակով, իսկ իրականում բերում են ձախողումների։

Եվ ևս մեկ բան. հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի հացի հարցում, քանի դեռ ալ յուրի համար պատասխանատու է Փաշինյանը։ Հաջորդ անգամ հացի մեջ կարող է հայտնվել ավելի անորակ բան, քան անասնակերի համար նախատեսված ցորենը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները