«Ընդդիմությունը պետք է նախաձեռնող լինի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղարշապատի ընտրություններում հաղթանակը գործող իշխանությունը շատ բուռն ընդունեց։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ բուռն ընդունեցին հաղթանակը, որովհետև վաղուց չէին հաղթել։ «Եթե հիշենք վերջին ընտրությունները, դրանք հաջող չէին ո՛չ Գյումրիում, ո՛չ Վանաձորում, ո՛չ Փարաքարում։ Այդ իմաստով, իհարկե, իրենց համար կարևոր ընտրություն էր, որովհետև նաև վերջին ընտրություն էր համապետականից առաջ։ Հաջորդիվ՝ իրենց համար կարևոր ընտրություն էր, որովհետև Էջմիածնում է Կաթողիկոսի նստավայրը։ Եվ, իհարկե, Գյումրիից հետո ուզում էին մի տեղ հաղթանակ ցույց տալ։ Բայց բոլորի համար պարզ է, թե ինչի հաշվին էր այդ հաղթանակը։ Մի քանի ամիս առաջ Վաղարշապատ համայնքին միացրեցին Խոյ համայնքը փոքրիկ գյուղերով։ Ըստ երևույթին, այդտեղ ընդդիմությունը, այսպես ասած, չհասցրեց լրիվ վերահսկել, մեկ-երկու գյուղ նախկին գյուղապետերի միջոցով կարողացան ձայներ հավաքել, բայց մեծ մասամբ դա տեղի չունեցավ։ Ցավոք, մի բացասական երևույթ կա։ Հայաստանի որոշ գյուղեր շատ են ընկած տարբեր աղանդների ազդեցության տակ։ Հնարավոր է նաև դա իր դերը խաղաց։ Բայց պետք է փաստել, որ կոնկրետ Էջմիածին քաղաքում ընդդիմության թեկնածուն առաջին տեղով անցել է, պարտվել է Խոյի համայնքի ձայների շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ սա փաստում է այն մասին, որ իշխանությունները լավ վերլուծում են իրավիճակը, հակառակ դեպքում՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ չէին միացնի Խոյը Վաղարշապատին։ «Ըստ երևույթին, մոտավորապես պատկերը գիտեին, որ Էջմիածնում այդքան էլ լավ վիճակ չէ։ Բնական է՝ հիմա իշխանությունները պետք է թմբկահարեն այդ հաղթանակը և այլն, բայց կարծում եմ՝ իշխանության ներսում կան ռացիոնալ մարդիկ, որոնք օբյեկտիվ են գնահատում, թե ինչը ոնց եղավ, և գիտեն, որ այդ հաղթանակը համապետականի պարագայում երաշխավորված հաղթանակ չէ։ Տարբեր վայրերում ՔՊ-ն լուրջ պրոբլեմների է հանդիպում»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ անցած ընտրություններից ի՞նչ եզրակացություններ պետք է անի ընդդիմությունը՝ լինեն դրանք կուսակցությունները, անհատները, քաղաքական գործիչները։ «Առաջին եզրակացությունն այն է, որ պետք է միշտ ձգտեն ինչ-որ նոր տեխնոլոգիա մտցնել, մի քիչ օրինակ վերցնեն Նիկոլ Փաշինյանից, որ այս մեկ տարվա մեջ ինչ ասես չի հորինել։ Իր ուղեղը միշտ պրպտում է, գիտի, որ վիճակը լավ չէ, ուզում է ինչ-որ ձևով բարձրացնել իր կուսակցության ռեյտինգը։ Ընդդիմությունը պետք է նախաձեռնող լինի։ Մյուս կողմից՝ կոնկրետ կազմակերպական իմաստով հարցերն են։ Տեսնում ենք, որ ընդդիմությունը ձայներ է կորցնում, որովհետև նրա ձայները փոշիանում են։ Համապետականից առաջ պետք է կարողանալ բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք անցողիկ շեմ չեն անցնում, նստել կլոր սեղանի շուրջ, բացատրել իրավիճակը, որ եթե իսկապես ուզում եք իշխանափոխություն, պետք չէ խանգարել, ու ավելի լավ է միավորվել ավելի հզոր ուժերի հետ։ Այդ ավելի հզոր ուժերի ցանկն էլ մոտավորապես հասկանալի է։ Խոսքը «Մեր ձևով» շարժման, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերի մասին է, արդեն երեք ուժեղ թիմ նշեցի։ Հայտ է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանը։ Ուստի, ավելի ճիշտ կլինի, որ փոքր ուժերը փորձեն իրենց համար գտնել ավելի հարմար տարբերակ որևէ այլ ուժի միանալու համար, որովհետև կա ձայների փոշիացման վտանգը»,-հավելում է նա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է պատրաստվում 2026 թվականի ընտրություններին։ «Նիկոլ Փաշինյանը հրապարակ է նետում «խաղաղության օրակարգը»։ Իմ կարծիքով, ընդդիմության կողմից շատ հեշտ է ցույց տալ այդ օրակարգի կեղծ լինելը։ Այսօրվա խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ Արցախը դատարկվել է, և Ալիևը ռազմական գործողությունների դիմելու կարիք չունի, որովհետև առանց դրանց ինչ-որ խոստումներ է ստանում։ Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի հետ կբարելավեն հարաբերությունները, երբ Հայաստանը և Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանն ասում է՝ վերջնական կստորագրեմ խաղաղության պայմանագիրը, երբ Սահմանադրությունը փոխեք։ Այսինքն, գործընթացն էլի ձգվեց, չնայած իշխանություններն ասում են՝ Թուրքիայի հետ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Այսօրվա խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ իր խոշոր նպատակներին Ալիևը հասել է և ուզում է աշխարհի համար մի քիչ ավելի ցիվիլ տեսք ունենալ, և երկրորդ՝ նա էլ գիտի, որ Փաշինյանի համար դժվար տարի է, Փաշինյանն իրեն ձեռք է տալիս որպես Հայաստանի վարչապետ, այս փուլում ավելի պահանջներ չի դնելու մինչև ընտրությունների ավարտը, բայց ընտրությունների ավարտից հետո և՛ Սահմանադրություն, և՛ անկլավ, և՛ ադրբեջանցիների «վերադարձ» են հիշելու։ Ընդդիմությունը պետք է կարողանա մարդկանց բացատրել, որ իրենց խաղաղություն ասածը ռեալ չէ։ Սա այն ուժն է, որի օրոք մի քանի տարի իրար վրա պատերազմի մեջ ենք եղել, ու այսօրվա խաղաղությունը զուտ այդ հանգամանքներով է պայմանավորված։ Ինչ կլինի այս ընտրություններից հետո այս իշխանության օրոք, դժվար է պատկերացնել, որովհետև Փաշինյանը գնում է ավելի շատ զիջումների քաղաքականության։ Եթե 5 տարի էլ ունենա առջևում, դժվար է ասել՝ այդ հինգ տարվա մեջ էլ ինչ զիջումների է գնալու»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները