Կյուրասաոն դարձել է ամենափոքր երկիրը, որի ազգային հավաքականն առաջին անգամ դուրս է եկել ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Կյուրասաոն դարձել է ամենափոքր երկիրը, որի ազգային հավաքականն առաջին անգամ դուրս է եկել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն, որը տեղի կունենա 2026 թվականին:
Կարիբյան ավազանի Կյուրասաո կղզու տարածքը կազմում է ընդամենը 440 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝ մոտ 150,000։ Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Իսլանդիային։
Աշխարհի 2026 թվականի առաջնության Հյուսիսամերիկյան գոտու որակավորման A խմբում Կյուրասաոն 12 միավորով զբաղեցրեց առաջին տեղը իր խմբում՝ ուղիղ որակավորվել աշխարհի 2026 թվականի առաջնությանը։
