Չարդարացված սպասումներ, PR-ային ծրագրեր, տոտալ ձախողումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաջորդ տարի ավարտվում է գործող կառավարության հնգամյա ծրագիրը, գումարած՝ սպասվում են ընտրություններ, ուստի կարևոր է համադրել հանրային սպասումները, իշխանության խոստումների կատարման գնահատականները, ապագայի տեսլականները:

Իսկ ի՞նչ ունենք առաջին հերթին խոստումների մասով: Նախ՝ պետք է արձանագրել, որ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները՝ հատկապես աղքատության մակարդակի նվազեցման, կենսաթոշակառուների ու նպաստառու խմբերի կենսապահովման, աշխատող աղքատության և եկամուտների արդար բաշխման հարցում փաստացի չեն կատարվել: Սա ոչ միայն վիճակագրական թվերի հարց է, այլև մարդկանց կյանքի իրական որակի, սոցիալական ապահովության և պետության նկատմամբ վստահության խնդիր: Կառավարության հնգամյա ծրագրի ամենամեծ սպասումներն ու ուշադրությունը կենտրոնացած էին հենց սոցիալական խոստումների վրա: Աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի շոշափելի աճ, համատարած երջանկության խոստումներ՝ սրանք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական հայտարարություններn էին, այլև կառավարության ծրագրային փաստաթղթի մաս:

Ավելին, կոնկրետ ցուցանիշներն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ ոչ միայն խոստումների կատարումն է հեռու իրականություն դառնալուց, այլև անգամ առկա է որոշ ցուցանիշների վատթարացում:

2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է շուրջ 17 հազար դրամով, մինչդեռ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 9 հազար դրամով, իսկ անապահով ընտանիքի նպաստի միջին չափն ավելացել է ընդամենը 3-4 հազար դրամով: Այսինքն, սոցիալական աջակցության ավելացումը համընթաց չի եղել գնաճին և սպառողական զամբյուղի թանկացմանը, ինչի հետևանքով խոցելի խմբերի իրական եկամուտները ոչ միայն չեն ավելացել, այլև գնողունակության տեսանկյունից նվազել են:

Պետական պարտքի իրավիճակն առավել մտահոգիչ է: Վերջին 7 տարին պետական պարտքը ավելացել է ավելի քան 7 միլիարդ դոլարով՝ գրեթե կրկնապատկվելով, ինչը նշանակում է, որ տարեկան միջինը 1 միլիարդ դոլար ավելացել է մեր ընդհանուր պարտքային բեռը: Սա բերում է նրան, որ բյուջեի եկամուտների շուրջ 12 տոկոսը ուղղվում է միայն պարտքի սպասարկմանը՝ տոկոսների վճարմանը, ինչը սահմանափակում է սոցիալական ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:

Աղքատության մակարդակի և սոցիալական խնդիրների խորացման հարցում վիճակագրական տվյալները ևս ինքնին խոսուն են: 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոս, մինչդեռ վերջին հրապարակված՝ 2023 թվականի ցուցանիշներով, աղքատությունը ոչ միայն չի կրճատվել, այլև աճել է՝ հասնելով 23,7 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը՝ 1,1 տոկոսի: Սա բացարձակապես հակասում է կառավարության ներկայացրած խոստումներին: Ավելին, կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը շարունակում է մնալ աղքատ կամ ծայրահեղ աղքատության շեմին, իսկ նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ պայմանավորված աշխատանքային ստաժի կրճատմամբ ու համակարգային փոփոխություններով: Սա նշանակում է, որ նույնիսկ կենսաթոշակային համակարգը չի կարողանում ապահովել տարեցների կենսապահովման նվազագույն մակարդակը:

Անապահովության նպաստի համակարգում նույնպես տեսանելի է պետական աջակցության հասցեականության անկումը: 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է շուրջ 11 տոկոսով, իսկ իշխանությունների կողմից իրականացված խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, շուրջ 40 տոկոսով: Սա ոչ միայն սոցիալական խնդիրների խորացման ցուցիչ է, այլև ապացույց, որ նպաստառու լինելու չափանիշները խստացվել են՝ միաժամանակ չապահովելով իրական սոցիալական աջակցություն: Արդյունքում բազմաթիվ ընտանիքներ դուրս են մղվել պետական աջակցությունից՝ հայտնվելով նորից աղքատության կամ ծայրահեղ աղքատության շեմին:

Կենսաթոշակների և նպաստների ավելացումը հաջորդ տարվա բյուջեում նույնպես առավելապես խորհրդանշական է: 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել լավագույն դեպքում ընդամենը 4000 դրամով: Թոշակի միջին չափը կարող է ավելանալ ընդամենը 1000 դրամով, եթե հետվճարի 2 տոկոս խոստումը կատարվի: Սակայն այս հետվճարը չի կատարվում կոմունալ վճարումներից, ինչը կենսական նշանակություն ունի տարեցների և խոցելի խմբերի համար, իսկ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից: Ստացվում է, որ կառավարության կողմից ներկայացվող սոցիալական աջակցության մեխանիզմները մեծամասամբ չեն հասնում հասցեատերերին և չեն լուծում հիմնական խնդիրները: Այսինքն՝ մնում են PR-ի մակարդակում:

Ժողովրդագրական բացասական միտումները ևս կապված են վարվող հակասոցիալական քաղաքականության հետ: Արտագաղթի ակտիվացումը, ծնելիության նվազումը և ծերացման աճող տեմպերը մեծապես պայմանավորված են կյանքի որակի անկմամբ և սոցիալական անապահովությամբ: Սա երկարաժամկետ էֆեկտներով կարող է ազդել ինչպես աշխատուժի պակասի, այնպես էլ կենսաթոշակային համակարգի կայունության վրա՝ խորացնելով սոցիալ-տնտեսական ճգնաժամը:

Մյուս կողմից էլ՝ տնտեսության կառուցվածքի բարելավման փոխարեն արձանագրվում են լուրջ խնդիրներ: Գյուղատնտեսությունը գտնվում է «ազատ անկման» մեջ, արդյունաբերությունը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կրճատվել է 6 տոկոսով: Իրական հատվածի զարգացումը դանդաղել է, ինչը նշանակում է, որ երկրի տնտեսական աճի հիմքը վտանգված է: Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն խորանում է կախվածությունը մեկ երկրից՝ մասնավորապես ՌԴ-ից: Սա վկայում է մեր տնտեսության համար արտաքին շուկաների խիստ սահմանափակման և ռիսկերի աճի մասին, որովհետև ցանկացած արտաքին շոկ, քաղաքական կամ տնտեսական փոփոխություն ՌԴ-ում կտրուկ կհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Խիստ մտահոգիչ է նաև օտարերկրյա ներդրումների բացասական դինամիկան: Միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավելու խոստումների ֆոնին 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ», շարժը եղել է բացասական՝ -291 միլիոն դոլարի չափով: Սա նշանակում է, որ ներդրողները կորցնում են վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ, իսկ դա նաև ազդում է տեխնոլոգիական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ընդհանուր տնտեսական ակտիվության վրա:

Կառավարությունը 2020 թվականին վերացրեց եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով բոլորի համար՝ անկախ եկամտի չափից: Սա հանգեցրեց եկամուտների բաշխման խորացող անհավասարության, քանի որ բարձր եկամուտ ստացողներն ու նվազագույն աշխատավարձ ստացողները վճարում են նույն տոկոսադրույքով հարկ, ինչը հարվածում է սոցիալական արդարության սկզբունքին: Այն պայմաններում, երբ աշխատողների շուրջ 1/4 մասն աղքատ է, եկամուտների անարդար բաշխումն ավելի է խորանում՝ սրելով առանց այն էլ սոցիալական բևեռացվածությունը:

Այսպիսով, ըստ էության, գործող սոցիալտնտեսական քաղաքականությունն առերևույթ չի համապատասխանում հանրային սպասումներին և ծրագրային խոստումներին, իսկ առանց խորքային փոփոխությունների և պատասխանատու մոտեցման՝ սոցիալական խնդիրների լուծման հեռանկարն առավել քան մշուշոտ է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները