Փողերի լվացման հետքը որտե՞ղ փնտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում «փողերի լվացում» մեղադրանքը դարձել է քաղաքական գործիք, որը իշխանությունը կիրառում է ընտրովի՝ ում նկատմամբ ցանկանա։ «Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված նվիրատվությունների մեջ»,– արձագանքելով Փաշինյանի հրապարակային քննարկումներից մեկին՝ օրերս ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Իսկ ի՞նչ էր, ի վերջո, ակնարկում Կարապետյանը։

Դեռ 2023 թվականի ընտրություններից առաջ կատարած նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հետաքննությունը բացեց մի պատկեր, որն ակնհայտորեն դուրս էր քաղաքական կուսակցությունների օրինական ֆինանսավորման տրամաբանությունից։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը ապրում էր համեստ եկամուտներով, իշխող կուսակցությանը պաշտոնապես «նվիրել» էին մեկից մինչև երկուսուկես միլիոն դրամ։ Սակայն այդ մարդկանց զգալի հատվածը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առաջին անգամ է լսում նման փոխանցման մասին կամ ընդհանրապես չի հիշում՝ երբ և ինչու է նման գումար փոխանցել։ Մյուսները բացահայտ հայտարարել են, որ գումարն իրենցը չէր, և իրենց անունը պարզապես օգտագործվել է։ Սրա մասին էր նաև ակնարկել Նարեկ Կարապետյանը:

Ամենախոսուն օրինակներից մեկը երիտասարդ կին էր, որը բանկում ստորագրել էր «տեխնիկական գործողության» փաստաթուղթ՝ առանց հասկանալու, որ իր անունից կատարվում է 2,5 միլիոն դրամի փոխանցում։ Նրա աշխատավարձով նման գումար հավաքելը և ՔՊ-ին նվիրելը կնշանակեր, որ նա նվիրում է իր մոտ երեք տարվա խնայողությունները։

Նույն օրը նույն շենքերում, նույն համայնքներում կատարված նույնաչափ «նվիրատվությունները» բացահայտեցին երևույթի զանգվածային, կազմակերպված բնույթը։ Սա չէր կարող լինել պարզապես իշխող ուժին ուղղված բարեգործություն։ Սա ավելի շատ նման էր կենտրոնացված աղբյուրից բաշխված գումարների համակարգված «լվացման»։

Մեկ այլ լայնածավալ հետաքննություն ուսումնասիրեց իշխող կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։ Պատկերը նույնն էր. նվիրատուների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուներն էին, որոնց հայտարարագրված եկամուտները ոչ մի կերպ չէին համապատասխանում «նվիրած» գումարների չափին։ Ոմանք ուղղակիորեն հերքեցին նվիրատվություն կատարելու փաստը։ Դա չէր կարող լինել սխալ, դա չէր կարող լինել մեկ-երկու դեպք։ Դա տարիներով գործող մեխանիզմ էր՝ նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով ու նույն նպատակով։ Սակայն այդպես էլ որևէ քրեական վարույթ չնախաձեռնվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Դե, իրավապահներն ինքնուրույն չեն. ուրեմն, վարչապետն այդպես է որոշել...

Այս ամենը շատ ավելի ցցուն է դառնում, երբ համադրում ենք միջազգային փորձը։ Այն նույն երկրները, որոնց վրա Հայաստանի իշխանություններն այնքան հաճախ են հղում անում «կոռուպցիայի դեմ պայքարի» օրինակներ բերելիս, իրականում նման սխեմաների հանդեպ շատ ավելի խիստ են եղել։

Ֆրանսիայում, օրինակ՝ հենց ընտրական ֆինանսավորման անթափանցիկ մեխանիզմների պատճառով պայթեց «Սարկոզիի գործը»։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել էին ինչպես չհայտարարված դրամահավաքների ծավալները, այնպես էլ համաձայնեցված փոխանցումների սխեմաները. նույնական գումարներ նույն օրերին, նույն մարդկանց միջոցով։ Քանի որ տվյալները չէին համապատասխանում մարդկանց եկամուտներին, բացահայտվեց, որ գումարները եկել էին արտաքին աղբյուրներից՝ միջնորդավորված ուղիներով։ Արդյունքում Ֆրանսիայի նախկին նախագահը նույնիսկ կալանավորվեց, ապա դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Գերմանիայում Հելմուտ Կոլի «սև ֆոնդերի» գործը բացահայտեց նրա կուսակցության գաղտնի ֆինանսավորման երկարամյա սխեմաները։ Դատարանների ու լրագրողների համառ աշխատանքի արդյունքում Գերմանիան կանգնեց քաղաքական ամենախոշոր սկանդալներից մեկի առաջ։

Միացյալ Նահանգներում տասնյակ գործեր բացահայտել են նույն տրամաբանությամբ գործող սխեմաներ. անհայտ ծագում ունեցող գումարները բաշխվում էին շարքային քաղաքացիների անուններով՝ շրջանցելով օրենքի սահմանները։ Այս դեպքերը հանգեցրել են խոշոր տուգանքների, քրեական մեղադրանքների ու վերահսկող մեխանիզմների կոշտացման։

Բոլոր այս երկրներում նման երևույթները չեն մնացել դաշտային քննարկումների մակարդակում. դրանք վերածվել են պետական համակարգերի ցնցումների, հրաժարականների, դատական գործընթացների ու քաղաքական պատասխանատվության։ Իսկ Հայաստանում նույն օրինաչափությունները արձանագրվում են, փաստերը հրապարակվում են, վկայությունները տրամադրվում են, բայց դրանք մնում են «օդում կախված». նորմալ, լիարժեք, իրական հետաքննություն չի իրականացվում։ Իրավապահները ամիսներով չեն արձագանքում, վերահսկող մարմինները չեն ներկայացնում ոչ մի ամբողջական եզրակացություն, իսկ իշխանությունն ամեն ինչ ներկայացնում է որպես «բամբասանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար ԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. Լավրով ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը Կլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին Կապույտի անեծքը. ինչու էր թագավորական հարսանիքներին թագուհու կապույտ հագուստը վատ նախանշան համարվում Համայնքային ոստիկաններն ու պարեկները ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալել
Ամենաընթերցվածները