Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել: Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»:

Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է ինքնաթիռի պահեստային դռնակը, երկու ձեռքով ամուր կառչելով եզրերից՝ կանգնել ու սպառնում է ցած նետվել, բայց... «պարաշյուտ» չունի:

Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:

ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, որին Հայաստանի անդամակցությունն ուղղակիորեն բխում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգային շահերից: Ու ամբողջ խնդիրն, այո, «պարաշյուտ չունենալն» է: Այն իմաստով, որ պարզորոշ տեսանելի է՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կամ որևէ այլ կառույց Հայաստանին ոչինչ չունեն առաջարկելու՝ անվտանգության ապահովման հարցում աջակցելու առումով: Մնում է էլի ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, հասկանալի է, Ռուսաստանը: Ու այդ պայմաններում նման «խաղեր տալն» ուղիղ գծով արկածախնդրություն է:

Այդ առումով դժվար է չհամաձայնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկումներին, թե որևէ արևմտյան գործընկեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել ռազմական հստակ երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ՝ միջազգային պայմանագրի տեսքով: Այնինչ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ, փաստաթղթավորված երաշխավորները։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հո չի՞ կարող բռնել ու բացեիբաց հայտարարել, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են: Դեռևս չի կարող: Վերընտրվելու դեպքում (եթե այդ «սալտո-մորտալեն» նրա մոտ ստացվի), այո, կասի: Նույնիսկ հայտարարելու կարիք չի ունենա, ուղղակիորեն կիրականացնի: Իսկ թե ինչ կմնա Հայաստանից... թուրքական երաշխավորության տակ, ավելի լավ է՝ չմանրամասնենք:

Ու այս ամենով հանդերձ, հարց է ծագում, թե Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի Չինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMP OpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգեր Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
Ամենաընթերցվածները