«Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել, և այս իշխանություններն էլ սպասարկում են այդ օրակարգը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ամիսներ առաջ սկսվեց Եկեղեցու դեմ իշխանությունների կազմակերպած արշավը, փորձագիտական հանրույթը գոհունակությամբ էր նշում՝ Եկեղեցին ամուր է, չի տրվում սադրանքներին, բայց, ավաղ, վերջին շրջանում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ անցնում են իշխանությունների «ճամբարը»։ Հայաստանի գործող իշխանությունները թույլ օղակներ գտան նաև Հայ առաքելական եկեղեցու ներսում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը հարվածներ հասցրեց Եկեղեցուն, որոշակիորեն թուլացրեց նրան։ «Նա որոշակիորեն սասանեց նրա ամրությունը, բայց չի կարելի ասել, որ սրանով Եկեղեցին քանդվել է։ Եկեղեցին ամուր է, և հնարավոր չէ այն այսպիսի արշավանքներով, տեխնոլոգիաներով քանդել։ 1725-ամյա նվիրապետական կառույց ունեցող այդ ինստիտուտը հնարավոր չէ այսպես քանդել։ Իհարկե, պատեհապաշտներ ամեն տեղ կան, և պատեհապաշտներ գտնվեցին նաև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում։ Շատ ցավալի է, որ այդ պատեհապաշտները նաև զբաղեցնում են հոգևոր բարձր պաշտոններ, նրանցից ոմանք էլ թեմակալ առաջնորդներ են։ Գաղտնիք չէ, որ նրանց՝ Կաթողիկոսի դեմ դուրս հանելը, հնազանդության ուխտը խախտելը տեղի է ունեցել պետական լծակների գործադրմամբ։ Իրենք էլ դա չեն թաքցնում, թե ինչ ինֆորմացիաներ, գաղտնալսումներ ունեն և այլն։ Ցավոք, մեր հայ հոգևոր սպասավորները, ովքեր իրականում չպետք է անեին շատ բաներ, ինչն արել են, բայց արած լինելով հանդերձ էլ այնքան քաջություն չունեցան իրենց մեջ, որ եթե իրենց կատարած քայլերի հետևանքով խայտառակվելու էին, թող խայտառակվեին, ներողություն խնդրեին և զղջային, դրանով շատ ավելի բարձր կլիներ նրանց պատիվը, քան իրենց չխայտառակվելու կամ ինչ-ինչ առաջարկությունների համար, ինչն ավելի ստորացուցիչ հանգամանք է, գնացին այս՝ իր բնույթով հակաեկեղեցական, հակաքրիստոնեական արշավին։ Իրենց հնազանդության ուխտը խախտեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Մեր զրուցակցի համար ցավալի է այս ամենը տեսնելը։ Բայց, միևնույն ժամանակ, երբ տեղի ունեցող իրադարձություններին նայում ենք մյուս կողմից, մաքրման պրոցես է տեղի ունենում։ «Ինչպես Աստվածաշնչում, առակներում է գրված, որոմը մաքրվում է ցորենից։ Սա մաքրման պրոցես է։ Այո՛, ցավոտ պրոցես է, այո՛, սրա արդյունքում հասարակության աչքին նվազում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությունը։ Մարդիկ սկսելու են այս թեմաներով խոսել, թե տեսաք՝ Կճոյանը, Գևորգ, Վազգեն սրբազանները և մյուսները դուրս եկան Կաթողիկոսի դեմ, մարդիկ սկսելու են քննարկել նրանց։ Հետո սկսելու են քննարկել նրանց գործած մեղքերը՝ և՛ կանոնական, և՛ աշխարհիկ։ Ընդհանուր առմամբ, սա հայոց եկեղեցու հեղինակությունն ինչ-որ չափով նվազեցնում է, բայց եթե սա է գինը լինելու, որպեսզի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որոշակիորեն և՛ մաքրվի, և՛ իր ներսում առկա խնդիրներին լուծումներ տրվեն, թող որ այս պրոցեսն էլ տեղի ունենա։ Պարզապես վատն այն է, որ այս պրոցեսը քաղաքականացվում է։ Այսօր փորձում են Եկեղեցին քաղաքականացնել։ Իրենք են խոսում, որ իբր Եկեղեցու շատ սպասավորներ քաղաքականացված են, բայց այն, ինչ հիմա արվում է, սրանից ավելի քաղաքականացում չկա։

Նույնիսկ կարող եմ ասել, որ որոշ սպասավորների ոչ միայն քաղաքականացնում են, այլ ուղղակի կուսակցականացնում են, որովհետև չտեսնված ու չլսված բան է, որ պատարագի ժամանակ չհիշատակվի Վեհափառ Հայրապետի անունը, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ մասնակցում է պատարագին, այսինքն՝ ուժի, պարտադրանքի, ստիպողականության ազդեցության ներքո այն կանոնավոր ընթացքը, որը պետք է տեղի ունենա ծեսերի, խորհուրդների ժամանակ, տեղի չի ունենում, որովհետև պարտադրանք կա։ Պետությունը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից, այդ պատճառով էլ համապատասխան հանցանքների մասին տրված հաղորդումները դատախազությունը թողնում է անպատասխան, դա էլ է հասկանալի ու տեսանելի։ Արդյունքում ունենք այսպիսի իրավիճակ։ Թող հասարակությունը տեսնի այս ամենը, գնահատի, և դա թող հիմք հանդիսանա իրենց դիրքորոշումները ձևակերպելու համար։ Հավատացյալները շատ ծանր վիճակում են հայտնվել։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ եթե գնամ Կոտայքի թեմի ցանկացած եկեղեցի և որոշեմ մասնակցել պատարագի, թեմի առաջնորդը՝ Քյարամյանը, ի՞նչ հրահանգ է տված լինելու իր քահանաներին, կատարելո՞ւ են քահանաներն այդ հրահանգը, թե՞ ոչ։ Երբ մասնակցում եմ պատարագի, ակնկալում եմ, որ պատարագը լինի ամբողջության մեջ և չզեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, և վեր ջում երգվի «Ամեն հա յ ի ս ր տ ի ց բխած...»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ շատ մարդիկ, ովքեր իրական հավատացյալներ են, այս խնդրի առաջ են կանգնելու։ «Բայց հույս ունենանք, որ սա երկար չի տևելու։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ էլ Եկեղեցին այսպիսի ճգնաժամային վիճակում էր հայտնվել, խորհրդային իշխանությունները նրա դեմ նոր եկեղեցի էին հիմնել՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով։ Շատ եպիսկոպոսներ, քահանաներ էին դավաճանել Եկեղեցուն, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»:

Սողոմոնյանի համար ակնհայտ է, որ տեղի ունեցող պրոցեսը տարբեր շահառուներ ունի, տարբեր՝ նույնիսկ իրար զուգահեռ նպատակներ է հետապնդում։ «Այն, ինչ տեղի է ունենում, միայն ներազգային, ներեկեղեցական խնդիրներ չեն։ Խնդիրներ գուցե կան, բայց չպետք է այսպես քննարկվեին։ Սա ակնհայտորեն թուրք-ադրբեջանական օրակարգ է, որի նպատակն է թուլացնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, քանդել այն, քանի որ Եկեղեցին մեզ համար բացառիկ նշանակություն ունեցող կառույց է մեր ազգային ինքնության տեսակետից, Եկեղեցին կրողն ու պահպանողն է մեր ազգային ինքնության և նաև համազգային կարևոր խնդիրների լուծման հարցում ունենում է իր ծանրակշիռ մասնակցությունը։ Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել։ Այս իշխանությունները, շատ լավ իմանալով այդ մասին, սպասարկում են այդ օրակարգը, որովհետև դրա դիմաց Բաքվից և Անկարայից իրենց աջակցում են իշխանությունը, աթոռը պահպանելու հարցում։ Երկրորդ հերթին՝ սա իրենից նաև քաղաքական կոնֆլիկտ է ներկայացնում, որտեղ Փաշինյանը ձգտում է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ կառույց, որն իրենից ավելի բարձր հեղինակություն ունի, չունենա այդ բարձր հեղինակությունը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ունի եռապատիկ ավելի բարձր հեղինակություն, քան կառավարությունը։ Եվ Փաշինյանի խնդիրն է նվազեցնել, նսեմացնել Առաքելական եկեղեցու հեղինակությունը, որպեսզի կոնսոլիդացիայի, համախմբման որևէ օջախ չլինի, որովհետև համախմբումը նա ընկալում է որպես համախմբում իր դեմ։ Ընդ որում՝ ճիշտ է ընկալում, որպես այդպիսին։ Նրան այս կոնֆլիկտն անհրաժեշտ է հասարակության աչքին, նաև ի դեմս Եկեղեցու առաջնորդության, Վեհափառ Հայրապետի, նոր չար ուժեր ցույց տալ, որոնց դեմ նա կռվում է։ Միշտ ինչ-որ չար ուժեր կան՝ «նախկիններ» կան, հիմա էլ Եկեղեցու առաջնորդությունն է։ Ուզում է ցույց տալ, որ անընդհատ պայքարի մեջ է, և դրանով իր ընտրազանգվածին ակտիվ վիճակի մեջ պահել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները