Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսալեզու և հայալեզու մի շարք լրատվամիջոցներ վերջին օրերին փորձում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունն ու հայտարարությունները ներկայացնել երկիմաստության շղարշի տակ, սակայն փաստերի հետ աշխատող ցանկացած ոք, առավել ևս՝ ցանկացած լրագրող գիտի, որ հետախուզության պետի գործունեությունը չի կարող գնահատվել նույն չափանիշներով, ինչ սովորական պաշտոնյայի։ Եվ այս պարագայում առաջին հերթին առաջ պետք է գա հիմնական հարցը՝ նման հրապարակումներով արդյո՞ք մեծ վնաս չի հասցվում այն անձանց, ովքեր գուցե ՀՀ պետական շահերի համար են աշխատել, և արդյո՞ք նման հրապարակումներով մեր պետական շահը չի վտանգվում։

Լինի Հայաստանում, թե որևէ այլ երկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա կամ Ռուսաստան, զինված ուժերի հետախուզության ղեկավարները պարտավոր են շփվել տարբեր երկրների ռազմական ներկայացուցիչների, ներառյալ գեներալների հետ։ Դա պրոֆեսիոնալ պարտականություն է, ոչ թե արտասովոր երևույթ։

Հիշեցնենք, օրինակ՝ ԱՄՆ Պաշտպանության հետախուզության գործակալության (DIA) ղեկավարները մշտապես հանդիպում են տարբեր տարածաշրջանների բարձրաստիճան սպաների հետ, այդ թվում՝ մրցակցող պետությունների։ Ռուսական ГРУ-ի ղեկավարների, բրիտանական MI6-ի կամ ֆրանսիական DRM-ի պարագայում էլ շփումները նույնիսկ հակադիր շահերի երկրների հետ սովորական և անհրաժեշտ պրակտիկա են։ Այդ շփումների հիման վրա արտասովոր «կապեր» ենթադրել կամ դրանցից քաղաքական եզրահանգումներ անելը տեղին չէ։ Նամանավանդ, մեր տեղեկություններով, այդ հանդիպումներին, որպես կանոն, պարտադիր ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը։ Եվ ընդհանրապես, նման հանդիպումներն անցնում են օպերատիվ ուղեկցումով, այսինքն՝ ներկա է լինում պետական համապատասխան աշխատակիցը: Ավելին, այդ մասին բարձրաձայնելը, հրապարակումներ անելն ինքնին կարող է ենթադրել հստակ պատասխանատվություն:

Կարապետյանին մեղադրելու՝ թե՛ իշխանական, թե՛ այլ որոշ շրջանակների փորձերը փաստացի նույն տրամաբանության շարունակությունն են. ոչ թե փաստերի քննություն, այլ քաղաքական նպատակներով կառուցված պատմություններ։ Իշխանությունը թիրախավորել է նրան քրեական գործերով, ոչ իշխանական որոշ խմբեր՝ քարոզչական հնարքներով։ Երբ մարդը դառնում է թիրախ միաժամանակ երկու հակադիր բևեռի կողմից, սա կարող է վկայել թե՛ նրա ունեցած էական տեղեկության գնի և նշանակության, թե՛ որպես գործիչ՝ կշռի մասին։ Նման երևույթի մեկ օրինակ. Ուկրաինայում 2019-21 թթ. հետախուզական գծով մի շարք գեներալներ հայտնվեցին միաժամանակ իշխանության և ընդդիմության հարվածների տակ միայն այն պատճառով, որ նրանք ունեին պատերազմական որոշումների մասին կարևոր փաստաթղթեր։

Ինչ վերաբերում է հարցին՝ «ինչու է հիմա խոսում», միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անվտանգության համակարգերում աշխատած մարդիկ ոչ թե առաջին իսկ պահին են հրապարակում իրենց տեղեկությունները, այլ այն ժամանակ, երբ համոզվում են, որ իշխանական ճնշումը հասել է այն կետին, երբ լռելը դառնում է վտանգավոր հենց պետության համար։ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին աշխատակիցները, բրիտանացի ռազմածովային հետախուզության պաշտոնյաները կամ ֆրանսիական ռազմական հետախուզության նախկին ղեկավարները հաճախ հանդես են եկել բացահայտումներով հենց այն ժամանակ, երբ երկրում քաղաքական ճնշումները սրվում էին։

Կարապետյանի դեպքն այս տրամաբանությունից չի տարբերվում։ Նա ամիսներ շարունակ եղել է իրավական ճնշումների թիրախ, և դա դժվար է անվանել «պատահական համընկնում»։ Եթե իշխանությունն իսկապես վստահ է, որ նրա հայտարարություններն անհիմն են, ապա ամենալավ լուծումը դրանց հրապարակային հերքումն է, ոչ թե հետապնդումները։

Ի դեպ, այն թեզը, թե Կարապետյանը տարիներ շարունակ չի խոսել, նույնպես վտանգավոր և պարզունակ մոտեցում է։ Պատերազմից հետո բազմաթիվ երկրների ռազմական ղեկավարները լռում են ամիսներ ու անգամ տարիներ, մինչև իրավական սահմանափակումները և պետական գաղտնիքի դրույթները թույլ չեն տալիս խոսել։ Վարագույրը բացվում է այն պահին, երբ նախկին պաշտոնյան այլևս չունի սահմանափակող որևէ ինստիտուտ։ Կարապետյանի դեմ այժմ կիրառվող մեթոդները՝ քրեական գործեր, մեդիա արտահոսքեր, հին պատմությունների նոր փաթեթավորում, նույն գործիքակազմն է, որը կիրառվում է շատ երկրների դեպքում, երբ պետք է լռեցնել տվյալների կրողին։

Որպես վերջաբան. ինչպես արդեն գրել էինք, մինչ այդ իշխանությունը արդեն անտրամաբանական քրեական գործով թիրախավորել էր Արշակ Կարապետյանին՝ նրա կողմից, որպես ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, իբր իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտին հասցնելով: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021 թ. մայիսի 17-ին դիրքավորվել է այդ դիրքում:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, որն ի պաշտոնե ոչ մի իրավասություն չէր կարող ունենալ նման հրաման տալու, առավել ևս, որ նա այդ ժամանակ համակարգում էր թիկունքային աշխատանքները: Ավելին, այդ կարգի բանավոր հրաման տալու իրավունք որևէ մեկը չունի. անհրաժեշտ է ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանը, այն էլ՝ գրավոր: Ի դեպ, այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը, իսկ պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը: Հետաքրքիր է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուին, այսինքն՝ պաշտպանության նախարարին իրավապահները փաստորեն որևէ հարց չունեն, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի «սրտի զինվորականի» մասին է: Ավելին, Վաղարշակ Հարությունյանը դրանից հետո մինչև 2024 թվականը զբաղեցրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Փոխարենը քրեական վարույթ է նախաձեռնվել մի մարդու դեմ, որը, կրկնենք, ի պաշտոնե չէր կարող նման հրաման տալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները