«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» անունով փաթեթ՝ ի պատասխան ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանին ուղղված հորդորների՝ հրապարակել Արցախյան հակամարտությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնցից պարզ կդառնա, թե ինչ է քննարկվել անցնող տասնամյակների ընթացքում։

«Փաստը» հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանի հետ զրուցել է ոչ միայն հրապարակված փաստաթղթերի, դրանց հրապարակման փաստը մանիպուլացնելու, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների՝ ամիսներ շարունակվող արշավի մասին։

-Պարո՛ն Ուլոյան, Հայաստանի նախկին նախագահների ճնշման ներքո և Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց հորդորներից հետո կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Որքան հասկանում ենք քաղաքական ու հասարակական շրջանակների արձագանքներից, այս փաթեթն ամբողջությամբ ցույց չի տալիս, թե ինչ զարգացում է ապրել բանակցային գործընթացը, ավելին՝ կան տեսակետներ, որ ընտրողաբար են հրապարակվել փաստաթղթերը։ Իրականում ի՞նչ փաստաթղթեր է հրապարակել կառավարությունը։

- Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վաղուց հրապարակված են եղել, մասնավորապես՝ 90-ականներին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Մյուս ժամանակահատվածներն ընդգրկող փաստաթղթերը ևս, եթե ոչ պաշտոնապես, ապա արտահոսքերի կամ բուն փաստաթղթերից առանձնացված հիմնական դրույթների կամ սկզբունքների տեսքով բազմիցս հրապարակվել են։ Այսինքն, թեմայով քիչ թե շատ հետաքրքրվող շրջանակները, այսպես թե այնպես, պատկերացում ունեին այդ փաստաթղթերի բովանդակության մասին։ Սակայն խնդիրն այն է, որ հրապարակված փաստաթղթերը նախ ամբողջական չեն: Ի մասնավորի, բացակայում են ինչպես կոնկրետ փաստաթղթեր ու առաջարկներ, այնպես էլ դրանց վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխանները, և երկրորդ՝ հրապարակված նյութերն ակնհայտորեն կրում են ընտրովի ու մանիպուլ յացիոն բնույթ. Մեղրիի տարբերակի նախաբանում այդ տարբերակի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է կցված, և որպես առանձին նյութ կցված են 2018 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունները։

-Գործ ունենք հերթական մանիպուլ յացիայի հե՞տ։

- Այո, սա 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած մանիպուլ յացիոն շղթայի հերթական փուլն է։ Եթե մինչև օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի ստորագրումը Փաշինյանն, այնուամենայնիվ, խուսափում էր որևէ բան հրապարակել, ապա դրանից հետո, օգոստոսի 23-ի ուղերձի տրամաբանությունից ելնելով, թվում էր, թե իրեն արդեն ոչինչ չի խանգարում ցինիկաբար հրապարակել բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Սակայն, հրապարակված նյութերի կիսատ ու ընտրովի հանգամանքներից ելնելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը ինչ-որ «արժեքավոր» փաստաթղթեր, այնուամենանիվ, թաքցնում են։ Որպես օրինակ՝ 97-98 թվականներին առաջարկված 3 փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական պատասխանները վաղուց պաշտոնապես հրապարակված են, ինչո՞ւ ներկայում դրանք կցված չեն հրապարակված փաստաթղթերին, և ինչո՞ւ գաղտնազերծված չեն մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները, այդ թվում՝ 2019 թվականի։ Այնպես որ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել։ Դրա լավագույն ապացույցը փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո նույն կառավարության կայքում հրապարակված անանուն հոդվածն էր, որն ամբողջովին ընդգծում է մոտ ապագայում իշխանությունների ու իրենց արբանյակների կողմից շրջանառման ենթակա կեղծիքների ու մանիպուլ յացիաների ողջ բազան։

-Ընտրություններին ընդառաջ այս և նմանատիպ մանիպուլ յացիաները հօգուտ ՔՊի, թե՞ նրա դեմ են աշխատելու։

- Եթե իշխանությունները հաջողացրած լինեին ամբողջովին բթացնել հասարակական տրամադրություններն ու հետաքրքրվածությունը, ապա նրանք, ինչպես վերևում նշեցի, իրապես կհրապարակեին բանակցային գործընթացին առնչվող ողջ բազային փաստաթղթերն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Իսկ քանի որ այդպես չեն վարվել ու հերթական անգամ կեղծիքի ու մանիպուլյացիաների օգնությանն են դիմել, ապա այս դեպքում լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը, այնպես էլ իրական անկախ փորձագետներն ու թեմային խորամուխ անձինք։

-Այս շրջանում Նիկոլ Փաշինյանի գրոհի հիմնական ուղղությունը Եկեղեցին է, որի դեմ պայքարը մեկ ուժգնանում է, մեկ՝ թուլանում։ Ականատես եղանք, որ Եկեղեցու ներսում ևս Նիկոլ Փաշինյանը գտավ թույլ օղակներ։ Ըստ ձեզ, ի՞նչ փուլում է Եկեղեցու դեմ սկսված արշավը, ի՞նչ խնդիր է այս պահի դրությամբ լուծել Փաշինյանը և Եկեղեցին կազմաքանդելու հարցում կարո՞ղ է ունենալ կարմիր գիծ ու ինչ-որ պահի հետ կանգնել իր կողմից իրականացվող քայլերից։

- Փաշինյանի առջև մի քանի բարձրաստիճան հոգևորականների ծնկի գալն ու Փաշինյանի հետ ողջագուրվելն ամբողջությամբ հօդս ցնդեցրին այն խոսույթը, թե իբր Փաշինյանի գործողությունները միտված են Եկեղեցին «նորոգելուն» ու «բարեվարքությունն» ապահովելուն։ Եթե սկզբնական շրջանում Փաշինյանը ամեն կերպ փորձում էր իր գործողություններին գաղափարական շղարշ հաղորդել, թե, իբր, այդ ամենը Գարեգին Երկրորդի անձով չի պայմանավորված, այլ խնդիրը բոլոր բարոյալքված հոգևորականներն են, ապա այժմ բացահայտորեն ընդունում է, որ խնդիրը զուտ Գարեգին Երկրորդն է, իսկ իր առջև ծնկի եկող բոլոր տիպի բարոյազուրկ հոգևորականների հետ նա խնդիր չունի։ Ջրբաժանն արդեն գծված է, և Փաշինյանին որևէ բարոյական կարմիր գիծ չի ստիպելու հետ կանգնել իր նպատակադրումից, այն է՝ Մայր Աթոռում ունենալ իրեն ենթակա կաթողիկոս։ Փաշինյանին հետ պահել կարող է միայն ժողովրդական լայն զանգվածների ընդվզումը, որի ձևավորումը վերապահված է ընդդիմությանը և ոչ ամենևին Մայր Աթոռին։ Այս հարցում ընդդիմությունը պետք է գործի միասնական և լինի նախաձեռնող։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները