Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը ճակատագրական ազդեցություն ունեցավ ժողովրդի վերաբերմունքի վրա Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում, թե՛ ներքին կողմնակիցների, թե՛ արտաքին գործընկերների համար ավելի ու ավելի ակնհայտ է՝ հույս ունենալ, որ գործող վարչապետը կպահպանի իշխանությունը, այլևս չի կարելի։ Ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։

Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ Ադրբեջանի նախագահը, որը «մեծահոգաբար» խոստացել էր մինչև ընտրությունները մեղմել իր տոնը, հանկարծ սկսում է շտապեցնել Փաշինյանին այնպիսի պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք չեն կարող ընդունվել հայ հասարակության կողմից։ Այդ համաձայնությունների հրապարակայնացումը Փաշինյանի համար խիստ կդժվարացնի ընտրողների ձայների վրա հույս դնելը։

Ալիևն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, իսկ վարչապետի աթոռը հնազանդ Նիկոլը չի պահպանի։ Ուստի, նա փոխում է ռազմավարությունը. ոչ թե հետաձգել իր պահանջները մինչև ընտրությունները, այլ հակառակը՝ ամեն ինչ պահանջել որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է ու պատրաստ է զիջել հայկական «բլիթից» կտոր առ կտոր։

Իսկ հետո կարող է գալ մեկը, որը ոչ միայն չի կատարի «պայմանավորվածությունները», այլև հակահարված կտա։

5-ին Ալիևը Բաքվում ելույթ ունեցավ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտության և խաղաղության ճանապարհ» խորագրով համաժողովում։ Ինչպես տեսնում ենք, հենց համաժողովի անվանումը Բաքվի դիրքորոշման բացահայտ մանիֆեստն է. հաշտություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստան «վերադառնան» երեք հարյուր հազար ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի բնիկ բնակչությունը տեղը զիջի և թույլ տա օտարներին մեր հայրենի հողի վրա «վերականգնել» ինչ-որ «ադրբեջանցիների մշակութային ժառանգություն»։

Ալիևի խոսքը այդ համաժողովում հնչեց ավելի արմատական, քան դրա անվանումը։ Այն լի էր սպառնալիքներով, ուլտիմատումներով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով։ Ալիևը կրկին պահանջեց «վերադարձնել» 300 հազար ադրբեջանցիների Հայաստանի տարածք (հիշեցնենք՝ նրանց «իրավունքների» պահպանման համար Հայաստանում ուշադիր կհետևեն տեղակայված ադրբեջանական հատուկ ծառայությունները, այնպես որ, ադրբեջանցի «վերաբնակիչների» իրավունքները այստեղ ավելի շատ կլինեն, քան հենց հայերի)։

Բացի այդ, Ալիևը հայտարարեց. «Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որպեսզի ջնջի ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից»։ Իսկ այժմ, Ալիևի կարծիքով, եկել է ռևանշի ժամանակը։

«Ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնում» ձևակերպումը հարմար է նրանով, որ դրա ներքո Բաքուն կարող է ներառել ամեն ինչ՝ տեղանուններ, լեզու, ճարտարապետական հուշարձաններ, նույնիսկ դպրոցական և համալսարանական դասագրքերի պատմության տեքստեր։ Վստահ եղեք, միայն թողեք նրանց ներս, ադրբեջանցիները այնքան արագ կսկսեն մեզ մոտ ներդնել իրենց «մշակութային ժառանգությունը», որ շուտով մենք չենք ճանաչի Հայաստանը։

Ալիևը իր խոսքը եզրափակեց հետևյալ հայտարարությամբ. «Անհրաժեշտ են քայլեր՝ գնահատելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք հայերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։ Այստեղ աչքի է զարնում նույնիսկ բարեկամություն ձևացնելու փորձի բացակայությունը։ Ալիևն այլևս անհրաժեշտ չի համարում աջակցել Փաշինյանի նախընտրական քարոզչությանը այն մասին, թե «խաղաղությունն արդեն հաստատվել է»։ Նա զգում է, որ խաղադրույք է կատարել մահացող ձիու վրա և մտադիր է որքան հնարավոր է շուտ վերցնել իր շահումը, մինչև այդ ձին չի ընկել։

Ալիևի կողմից մինչև ընտրությունները խաղաղ տոնի պահպանումը և նրա համաձայնությունը՝ առայժմ չբարձրացնել զգայուն թեմաները, այն է, ինչ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավ կառուցելու համար։ Թե բա՝ ես գտել եմ մոտեցում Ալիևին, և երկխոսությունը շարունակելու համար պետք է մնամ իշխանության։ Սակայն Ալիևը բացահայտ հերքում է դա՝ ցույց տալով, որ որևէ երկխոսություն չկա, և իրենք Հայաստանից սպասում են միայն միակողմանի զիջումներ։

Ի՞նչ կարող է անել Փաշինյանը նման իրավիճակում։ Ի՞նչ տարբերակներ ունի։ Զանգե՞լ Թրամփին, որը չի հիշում մեր երկրի անունը, և բողոքե՞լ «վատ» Իլհամից։ Ծիծաղելի է։

Փաշինյանին մնում է միայն շարունակել համոզել հայ ժողովրդին, թե իբր նա խաղաղություն է բերել Հայաստան։ Գուցե դեռ կան այնպիսիք, ովքեր կհավատան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Վթարով պայմանավորված՝ մինչև օգոստոսի 21-ի կեսօր ջուր չի լինելու Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կան զոհեր Ադրբեջանցին ավտոմեքենայում սպանել է 19-ամյա քրոջը Վթարային ջրանջատում Տավուշի մարզում օգոստոսի 18/19-ին ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում Վարդաշենի հացի արտադրամասում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են Թրամփը խոստացել է ռմբшկnծել Օմանը, եթե Սուլթանությունը միջամտի Իրանի հետ բանակցություններին Կարեն Դեմիրճյան փողոցում մի քանի օր երթևեկությունը կդադարեցվի Իրանի ԻՀՊԿ-ն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը «Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զnհերի և վիրավnրների թիվը նվազել է. ՆԳՆ Սիբիրյան խոցը գրոհել է Ադրբեջանը․ Սամուխի շրջանի գյուղերից մեկում անցակետ է տեղադրվել, կան հոսպիտալացվածներ Ռուսական ցորենով ևս 6 վագոն ուղևորվում է Հայաստան Ադրբեջանի տարածքով Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան
Ամենաընթերցվածները