Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցը դարձավ ազդակ, որ եվրոպական իրավապաշտպան շրջանակները կրկին բարձրաձայնեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ կուտակվող լարվածությունները։ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ դիմել են ԳԴՀ կանցլեր Մերցին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հարցերը չպետք է դուրս մնան առաջնային օրակարգից։

Կազմակերպությունները հիշեցրել են, որ դեռևս ամռանը միջազգային իրավապաշտպանների լայն դաշինքը կոչ էր արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու երկարատև խաղաղությանը, ինչի կարևոր պայմաններից մեկն է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։ Նրանց թվում առանձնացվում է Վիգեն Էուլջեքյանի մասին մտահոգիչ պատմությունը, որի առողջական վիճակը, ըստ ընտանիքի, էլ ավելի է ծանրացել՝ անհրաժեշտ բուժօգնությունից ամիսներ շարունակ զրկվելու հետևանքով։

Եվրոպական կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում բավարար հետևողականություն չի ցուցաբերում Ադրբեջանում գտնվող հայերի իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև բավարար ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության հիմնարար կարիքներին։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այդ վերաբերմունքը ոչ միայն խաթարում է քաղաքական վստահությունը, այլև խոչընդոտում է կայուն խաղաղության հեռանկարը։

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները նույնպես մտահոգություն են առաջացրել եվրոպական կառույցներում։ Խոսքի ազատության սահմանափակումները, ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը և հատկապես չորս արքեպիսկոպոսների աննախադեպ ձերբակալությունը դիտարկվում են որպես հարված երկրում օրենքի գերակայությանը և կրոնական ազատություններին։ Չնայած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի հատուկ սահմանադրական կարգավիճակ, իրավապաշտպանները նկատում են կառավարության վարքագծում եկեղեցին քաղաքական վերահսկողության տակ վերցնելու վտանգավոր միտումներ։

Այս մտահոգություններին միացել են նաև Գերմանիայում բնակվող հայերը, որոնք ավելի հաճախ են բարձրաձայնում, որ իշխանության քննադատությունից հետո կարող են կորցնել հայրենիք այցելելու իրավունքը։ Սա, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, բնորոշ է այն երկրներին, որտեղ իշխանությունները փորձում են վերահսկել ոչ միայն ներքին, այլև սփյուռքյան ազատ արտահայտման դաշտը։

Կոչին միացած կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Վտանգված ազգերի ընկերակցության» ղեկավար Զառա Ռայնկեն,
«Ցեղասպանության դեմ պայքարի և ճանաչման աշխատանքային հանձնախմբի» ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը,
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը,
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի հոգևոր հովիվ Փեթեր Ֆուքսը, ընդգծել են, որ Եվրոպան չի կարող անտեսել Հայաստանում ժողովրդավարական հետընթացի ազդակները։

Այս անհանգստությունները հնչեցին նաև դեկտեմբերի 9-ին, երբ ԳԴՀ կանցլերի նստավայրի առջև Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կազմակերպեց բողոքի ցույց։ Ցուցարարները պաստառներով պահանջում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն հայ պատանդներին», «Վերականգնել խոսքի ազատությունը», «Դադարեցնել հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա», «Վերադարձնել բռնազավթված եկեղեցիները», «Դադարեցնել Արցախի փախստականների հանդեպ խտրականությունը», «Ազատել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին»։ Ցույցը, ըստ կազմակերպիչների, ուղերձ էր ոչ միայն Գերմանիայի կառավարությանը, այլև՝ Երևանին։

Եզրահանգումն ակնհայտ է. Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները հստակ ազդանշան են ուղարկում, որ Հայաստանի հետ համագործակցությունը չի կարող ստանալ նոր խորություն, եթե չի կապվում օրենքի գերակայության, ազատությունների պաշտպանության և քաղաքական հետապնդումները բացառելու հստակ պարտավորությունների հետ։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Սինգապուրն կտրամադրի 1 երեխայի համար ավելի քան 55,000 դոլար՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Վթարով պայմանավորված՝ մինչև օգոստոսի 21-ի կեսօր ջուր չի լինելու Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կան զոհեր Ադրբեջանցին ավտոմեքենայում սպանել է 19-ամյա քրոջը Վթարային ջրանջատում Տավուշի մարզում օգոստոսի 18/19-ին ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում Վարդաշենի հացի արտադրամասում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են Թրամփը խոստացել է ռմբшկnծել Օմանը, եթե Սուլթանությունը միջամտի Իրանի հետ բանակցություններին Կարեն Դեմիրճյան փողոցում մի քանի օր երթևեկությունը կդադարեցվի Իրանի ԻՀՊԿ-ն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը «Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զnհերի և վիրավnրների թիվը նվազել է. ՆԳՆ
Ամենաընթերցվածները