Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 2025 թվականի հունվարհոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներն առաջին հայացքից պահպանել են նախորդ տարվա տպավորիչ աճի տեմպը՝ 8,1 %, ինչը, կարծես, վկայում է տնտեսության կայունության և զարգացման հնարավորությունների մասին։ Սակայն առավել խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը ոչ միայն համաչափ չէ տնտեսության բոլոր ճյուղերին, այլև ուղեկցվում է լուրջ կառուցվածքային ռիսկերով, որոնց հիմնական արտահայտությունը արդյունաբերության և առևտրի ոլորտներում տիրող անկումային տրամադրությունն է, իսկ արտաքին առևտրի դինամիկան՝ ի դեմս վատթարացման ու անկայունության, արդեն ազդում է երկրի տնտեսության աճի որակական հիմքերի վրա։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ մակրոտնտեսական համախառն ցուցանիշների աճը չի արտացոլում իրականում առկա խոր խնդիրները, և եթե այս միտումները շարունակվեն, ապա տնտեսության վիճակը կարող է էապես տկարանալ՝ հատկապես այն պարագայում, որ տնտեսական ճյուղերը համամասնաբար դրական շարժի մեջ չեն։

Վերջին վիճակագրական տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ծառայությունների և շինարարության ոլորտները, ինչպես նաև որոշակի դրական դինամիկա է նկատվել էներգետիկ համալիրում։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտում աճի տեմպը արագացել է՝ հասնելով 10,8 %-ի՝ նախորդ տարվա 5,8 %-ի դիմաց։ Սա վկայում է այն մասին, որ տնտեսության կառուցվածքը աստիճանաբար ավելի շատ կենտրոնանում է ծառայությունների վրա, ինչը բնորոշ է հետինդուստրիալ տնտեսություններին, բայց Հայաստանի նման զարգացող երկրների դեպքում, երբ այս գործընթացը ուղեկցվում է արդյունաբերության և առևտրի ոլորտների դեգրադացիայով, այն կարող է հանգեցնել տնտեսական հիմքերի թուլացման։

Շինարարության ոլորտում նույնպես արձանագրվել է բավականին արագ աճ՝ 20,6 %՝ նախորդ տարվա 15,5 %-ի փոխարեն։ Այս տպավորիչ աճը, սակայն, մեծապես պայմանավորված է նախորդ տարիներին ոլորտում արձանագրված ցածր բազայով, ինչպես նաև որոշակի արտառոց նախագծերի իրականացմամբ, որոնց ազդեցությունը երկարաժամկետ կտրվածքով կարող է սահմանափակ լինել։

Հատկապես մտահոգիչ է արդյունաբերության ոլորտի դինամիկայի վատթարացումը, քանի որ ոլորտը նախորդ տարիներին եղել է տնտեսական աճին նպաստող կարևոր վեկտորներից մեկը՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրելով 11,7 % աճ։ Սակայն 2025 թվականին արդյունաբերությունը ոչ միայն կորցրել է աճի տեմպը, այլև հայտնվել է 3 % անկման մեջ։ Այս միտումն ունի բազմաշերտ պատճառներ։ Նախ՝ արդյունաբերական արտադրության կառուցվածքում մեծացել է արտաքին շուկաներից կախվածությունը՝ հատկապես հումքի ներմուծման, էներգակիրների գների և արտահանման շուկաների հասանելիության առումով։ Արտաքին շուկաներում անորոշությունները, միջազգային տնտեսական և քաղաքական լարվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ազդել են արդյունաբերության ամրության վրա։ Ավելին, արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում սպառման նվազումը, տեխնոլոգիական արդիականացման դանդաղումը, ներդրումների պակասը և արտադրական գործընթացների արդյունավետության «տկարությունը» նույնպես խոչընդոտում են ոլորտի զարգացումը։ Արդյունքում արդյունաբերության ոլորտի անկումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն աշխատատեղերի պահպանման, այլև երկրի արտահանման ներուժի և տնտեսական կայունության համար։

Առևտրի ոլորտի աճի դանդաղումը ևս մեկ կարևոր ազդակ է տնտեսության կառուցվածքային խնդիրների վերաբերյալ։ Եթե նախորդ տարի այս ոլորտում արձանագրվել էր 18,8 % աճ, ապա 2025 թվականի հունվարհոկտեմբերին աճը կազմել է ընդամենը 3,2 %։ Սա կարելի է բացատրել միաժամանակ թե՛ ներքին պահանջարկի սահմանափակումով, թե՛ արտաքին առևտրի դինամիկայի վատթարացմամբ։ Ներքին շուկայում սպառողական ակտիվության նվազումը, գնաճային ճնշումները, բնակչության եկամուտների դանդաղ աճը կամ նվազումը, ինչպես նաև ժողովրդագրական փոփոխությունները հանգեցնում են առևտրային շրջանառության դանդաղեցմանը։ Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի ոլորտում արձանագրված անկումն առավել մտահոգիչ է, քանի որ Հայաստանը փոքր, բաց տնտեսություն է և մեծապես կախված է արտաքին շուկաներից։ Արտահանման ու ներմուծման նվազումը, միջազգային շուկաներում մրցունակության անկումը, արտաքին տնտեսական հարաբերությունների խանգարումները և լոգիստիկ խնդիրները նվազեցնում են ոչ միայն առևտրային շրջանառությունը, այլև ամբողջ տնտեսության աճի ներուժը։

Այս իրավիճակում կարևոր է արձանագրել, որ մակրոտնտեսական ակտիվության բարձր ցուցանիշները հաճախ կարող են սխալ տպավորություն ստեղծել տնտեսության առողջության մասին։ Մասնավորաբար, ծառայությունների և շինարարության ոլորտների աճն ինքնին բավարար չէ՝ ապահովելու համար տնտեսական կայուն ու երկարաժամկետ զարգացում, եթե արդյունաբերության, առևտրի և արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտները գտնվում են անկման և անորոշության մեջ։

Իսկ այսպիսի ցուցանիշների լույսի ներքո պետք է առավել ուշադիր մոտենալ տնտեսական քաղաքականության մշակմանը՝ կենտրոնանալով արդյունաբերության վերականգնման, առևտրի դիվերսիֆիկացման, միջազգային տնտեսական հարաբերությունների ամրապնդման և նորարարական ոլորտների զարգացման ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները