Nissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում

Տոկիոյի ավտոցուցահանդեսում, որը նախատեսված է հունվարի երկրորդ շաբաթում, Nissan Motor-ը սպորտային ոճով խորհրդավոր նոր մեքենա կներկայացնի: Պրեմիերայի սպասումը խթանելու համար ընկերությունը հրապարակել է ստուդիական լուսանկարի մգեցված հատվածը, որը ցույց է տալիս առաջիկա դեբյուտի հետևի լապտերները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Nissan-ի նորույթը կունենա երեք կամ հինգ դռնանի թափք՝ համեմատաբար ցածր տանիքով, հայտնում է Drom.ru-ն: Սակայն ամենաշատն ուշադրություն է գրավում հետևի թևի՝ դեպի կողք զգալիորեն դուրս ցցված պանելը, որն ունի տպավորիչ չափերի օդափոխության անցքեր (հավանաբար դրանք արգելակների հովացման տարրեր են կամ պարզապես աչքի ընկնող ոճային առանձնահատկություն):

Առայժմ անհայտ է մնում՝ արդյո՞ք դա կլինի Nissan-ի սերիական արտադրանքի սպորտային մոդիֆիկացիա, թե՞ ինչ-որ ցուցադրական նախատիպ։

Ավելի վաղ Nissan-ը հայտարարել է իր ավտոսպորտային Nismo բրենդի ներքո ինչ-որ ինքնատիպ մոդելի թողարկման մասին: Ցուցահանդեսում Nissan-ի կողմից ներկայացվելիք պակաս տպավորիչ, բայց ոչ պակաս կարևոր պրեմիերաներից կլինեն թարմացված Nissan Z սպորտային կուպեն, Nissan Leaf էլեկտրամոբիլը՝ նոր և ամենաշքեղ Autech համալրմամբ, X-Trail քրոսովերի տուրիստական Rock Creek մոդիֆիկացիան և արդիականացված Nissan Micra/March քաղաքային հեթչբեքը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ Հետազոտություն Nissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի Ալլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժած Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս
Ամենաընթերցվածները