Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան

Թուրքական առաջատար լրատվամիջոցների վերջին հրապարակումները Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները ներկայացնում են ոչ թե որպես ներքին եկեղեցական գործընթաց, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Դեկտեմբերի 19-ին և 20-ին Թուրքիայի երկու խոշոր լրատվամիջոցներ՝ «Aydınlık»-ը և «Sözcü»-ն, ծավալուն հոդվածներ են հրապարակել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, որ Անկարան ձգտում է վերահսկողություն հաստատել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դաշտում՝ միջամտելով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացին։
«Aydınlık»-ը գրում է․

«Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»։
Հինգ միլիոն հետևորդ ունեցող թուրքական լրատվամիջոցը իր վերլուծության մեջ գործընթացը ներկայացնում է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային փուլերից մեկը․
«Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին: Նախագահ Թայիփ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն»։

Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է՝ Հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։

Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից՝ «Ցեղասպանության» քարոզչությունից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։

Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն: Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անթիլիասի Հայ Առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից։ Որ թեկնածուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի»։

Նույն օրերին հրապարակում է արել նաև թուրքական մեկ այլ ազդեցիկ լրատվամիջոց՝ «Sözcü»-ն, որը ևս շեշտում է եկեղեցու առանցքային դերը Հայաստանի պետական և հասարակական դիմադրողականության մեջ․

«Կաթողիկոսական շփոթ․ Միակ կառույցը, որը Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, Հայ Առաքելական Եկեղեցին է։ Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը։ Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է․ Անկարան և Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը»։

Թեկնածուների հարցում «Sözcü»-ն ևս հղում է անում սեփական աղբյուրներին․

«Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշել է մեկ թեկնածուի շուրջ: Նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը: Ըստ տեղեկությունների՝ Սահակ II-ը «հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը»»։

Վերլուծությունն ամփոփվում է առավել կոշտ գնահատականով․

«Այս իրավիճակը «արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը: Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական և սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով»։

Այսպիսով, թուրքական երկու ազդեցիկ լրատվամիջոցների գնահատմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը դիտարկվում է որպես առանցքային նախապայման՝ Թուրքիայի ռազմավարական նպատակների լիարժեք իրականացման համար։ Ըստ այդ տրամաբանության՝ եկեղեցին այն վերջին կառույցն է, որը կարող է մոբիլիզացնել հանրային դիմադրություն և խոչընդոտել վիճահարույց քաղաքական որոշումների կյանքի կոչմանը։

Թուրքական մամուլի այս գնահատականների ֆոնին առավել տեսանելի է դառնում նաև այն շղթայական սցենարը, որը ենթադրում է եկեղեցուց հետո անկախ լրատվամիջոցների վրա ճնշման խորացում, քաղաքական դաշտի «մաքրում» և ընդդիմադիր ուժերի գործունեության սահմանափակում՝ որպես նույն գործընթացի շարունակություն։

Պատահական չէ, որ հենց Հայ Առաքելական Եկեղեցին է հայտնվել այս կենտրոնում։ Հայաստանը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի և եկեղեցու շուրջ՝ պահպանելով ազգային դիմագիծը անգամ պետականության բացակայության պայմաններում։ Այդ պատճառով Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն ներքին ճգնաժամի, այլև քաղաքակրթական արժեքների հանդեպ անտարբերության արտահայտություն է, որն անտեսել չի կարող նաև միջազգային հանրությունը։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները