Ի՞նչ գույնով տոնել Ամանորը, որպեսզի Հրե Ձին հաջողություն բերի

Ամեն տարի ամանորյա կերպարի ընտրությունը նոր մարտահրավեր է նետում կանանց և աղջիկներին, չէ՞ որ պետք է լինել թե՛ գեղեցիկ, թե՛ նորաոճ և թե՛ ընդունելի տարվա սիմվոլի կողմից։ Այսպես, մենք պատրաստել ենք հատուկ նյութ նրանց համար, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում նոր տարի ոչ միայն գեղեցիկ, այլև հաջողակ մուտք գործելու։

Հրե Ձի

2026 թվականը ըստ չինական օրացույցի Հրե Ձիու տարին է, և հենց նրանով է պայմանավորված 2026-ի` հաջողակ, նպատակների իրականացման և կյանքի ոլորտներում վառ տարի լինելը։ Գիտակները վստահեցնում են` այս գեղեցկուհին շռայլ կլինի բոլորի նկատմամբ՝ այս տարին ներկելով ազատությամբ, թեթևությամբ, միաժամանակ երազանքների իրականացմամբ և մեծ երջանկությամբ։ Իսկ նրա շռայլությունից օգտվելու համար պետք է առաջին հերթին հագնել այն, ինչն ընդունելի կլինի նրա համար։

d85a362a-5ba0-4d47-8a8e-2e961983bff6.jpeg (103 KB)

Հրե Ձիու գույները

Կարմիրը այս տարվա գլխավոր գույնն է՝ ալ կարմիրից մինչև գինու գույն։ Անտարբեր մի եղեք 2026-ի գույնի նկատմամբ․ կարմիրն այս տարվա հաջողության բանալին է։

Ոսկեգույն, դեղին, նարնջագույն՝  արևի լույսի և շռայլության գույներ։ Սրանք ջերմությամբ ու լուսավոր հիշողություններով են լցնում տարին։ Իսկ ահա գալիք տարում այս գույներով է պայմանավորված լինելու նյութական բարեկեցությունը։

Բնական կանաչ՝ Հրե Ձիու սիրելի գույնը։ Հատուկ պետք է շեշտել բնական բառը, որով պայմանավորված ուշադրություն դարձրեք մարգագետնի կամ խոտի մուգ կանաչի վրա։ Կանաչը խորհրդանշում է աճ, առողջություն և ներդաշնակություն։ Այն բալանսավորում է այս վառ տարին։

Կարամելագույնն ու շագանակագույնը այս տարվա ստաբիլության գույներն են։ Սրանք տարվան կհաղորդեն հուսալիություն, որպեսզի հեշտ լինի հարմարվել փոփոխություններին։

dc1961a6-e755-4899-a5a9-75938fe1af4f.jpeg (199 KB)

Ինչով դիմավորել 2026-ի Նոր տարվա գիշերը

Դժվար չէ կռահել, որ տարվա գլխավոր գույնը՝ կարմիրը լավագույն ընտրությունն է մեր բոլոր նորաոճ և համարձակ ընթերցողների համար, չնայած այն թյուր կարծիքին, որ այս տարի պետք է խուսափել կարմիրից, որպեսզի Հրե Ձին չզայրանա։ Իսկ նրանք, ովքեր վախենում են ավելորդ ուշադրությունից, բայց նաև չեն ուզում բարկացնել Հրե Ձիուն, կարող են օգտագործել կարմիրը եզրափակելու համար իրենց ամանորյա կերպարները կարմիր շրթներկի, պայուսակի կամ կոշիկի միջոցով։

Փայլող ոսկեգույնը նույնպես խրախուսվում է թե՛ իբրև կերպարի գլխավոր գույն և թե՛ ուղեկցվող զարդերի գույն․ հետաքրքիր է, որ արևելքում կարծում են, որ ազնիվ մետաղները նպաստում են բարգավաճմանը և բացում են հաջողության ճանապարհը։

Մուգ կանաչը երբևէ այսքան ակտուալ չէր եղել․ թավշյա զգեստներ, փայլերով կիսաշրջազգեստ ու անգամ կանաչ գծաներկ՝ այս բոլորը խրախուսվում է 2026 թվականը դիմավորելիս։ Ուշադրություն դարձրեք նաև գույների համադրությանը․ կանաչը կարելի է ոչ միայն համադրել սևի կամ սպիտակի հետ, այլև ոսկեգույնի։

Իսկ ահա դեղինը բոլոր լավատեսների և վառ գույներ սիրողների համար է։ Դեղինն  ընտրելով դուք կլինեք և՛ երեկոյի աստղը և՛ Հրե Ձիու սիրելին։

Որ գույներից խուսափել 2026-ին

Մոխրագույնը և մարմնագույնը շատ ձանձրալի են այս տարվա համար։ Բազայի սիրահարներին խորհորդ կտանք ուշադրություն դարձնել կարամելագույնին կամ մուգ շագանակագույնին։

Ձյութի պես սև զգեստներն այս տարի թողեք զգեստապահարանում։ Հրե Ձիու տարին պետք է դիմավորել վառ գույներով, սևն, իհարկե, կարելի է փրկել կարմիր կոշիկներով և ոսկեգույն զարդերով, սակայն մենք խորհորդ կտանք ի սկզբանե ընտրել ավելի ուրախ կերպար։

Կապույտը խիստ հակացուցված է այս տարի, չէ՞ որ դրա պատճառով մարում է Հրե Ձիու էներգիան։ Կապույտի սիրահարներին խորհորդ կտանք ուշադրություն դարձնել մուգ կանաչին։

Ճեփ-ճերմակը իբրև մոնոխրոմ կերպարի գույն սառնություն է հաղորդում։ Փոխարենը ընտրեք ավելի տաք երանգներ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները Эх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ. Փաշինյանն արձագանքեց Թորոսյանին Ի՞նչ գույնով տոնել Ամանորը, որպեսզի Հրե Ձին հաջողություն բերի Նեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. Ynet ԵՄ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ԵՄ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձեր են. Կալլաս Վրաստանը «Միջին միջանցքը» կդարձնի տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքը. Կոբախիձե Զելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Մախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին Երբ ստվերը հանդիպում է ուժին. «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանը՝ նոր ֆոտոշարքում Մերայա Քերին կստանա 92,000 դոլար փոխհատուցում՝ «All I Want for Christmas Is You» երգի գրագողության գործով Թրամփը Ստալոնեին ծիծաղեցրել է մրցանակաբաշխության ժամանակ Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժած Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կա 2 զnհ, 2 վիրավnր Աշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ» Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ» «Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ» Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Բայդենը հիմարի պես է գումար ծախսել Ուկրաինայի վրա․ Թրամփ Ռուսական զանգվածային հարվածի ժամանակ օգտագործվել է ավելի քան 650 ԱԹՍ և «ավելի քան երեք տասնյակ» հրթիռ․ Զելենսկի Ես կապտած մատներով չեմ կառչում իշխանությունից․ Լուկաշենկո Samsung-ը պատրաստում է «քառակուսի» Galaxy Z Fold՝ 4:3 էկրանով. պատասխան iPhone Fold-ին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը հիմք է հզոր տարածաշրջանի համար. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները