Սրբության դիմակի հետևում. ինչ անցյալ մութ պատմություններ են կապվում Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի անվան հետ

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի անունը տարիներ շարունակ շրջանառվում է սկանդալային պատմությունների համատեքստում, որոնք պարբերաբար վերադառնում են հանրային դաշտ՝ նոր վկայություններով և բացահայտումներով։ Դրանց հիմքում ինչպես նախկին, այնպես էլ գործող համայնքային գործիչների մեղադրանքներն են, որոնք վերաբերում են եկեղեցական միջոցների տնօրինմանը, բարոյական վարքագծին և եկեղեցի–իշխանություն հարաբերություններում զբաղեցրած դիրքորոշմանը։


Դեռ 2017 թվականին Վիրահայոց թեմի թեմական խորհրդի անդամ Գոգա Էլիբեկյանը հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ՝ Վազգեն Միրզախանյանին մեղադրելով Թբիլիսիի հայկական եկեղեցու նորոգման համար նախատեսված գումարները յուրացնելու մեջ։ Տեսանյութում, որն ուղարկվել էր լրատվամիջոցների խմբագրություն, նա բառացիորեն նշել էր. «Միրզախանյանը գող է, նրան պետք է հեռու պահել փողից և կանանցից»։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն ֆինանսական չարաշահումների, այլ նաև եկեղեցական կյանքին անհարիր վարքագծի մասին էր։ Էլիբեկյանը պատմում էր նաև այլ դրվագների մասին, այդ թվում՝ եկեղեցուն ուղարկված հայ երեխաների նվերների վաճառքի վերաբերյալ։


Հիշեցնենք, որ Վազգեն Միրզախանյանը 2002-2019 թվականներին զբաղեցրել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնը և հեռացել է այդ պաշտոնից սկանդալի ֆոնին, ինչի մասին տարբեր տարիներին մամուլում հրապարակվել են բազմաթիվ նյութեր։ Չնայած այս անցյալին՝ նա այսօր ներկայանում է որպես եկեղեցու ներսում սրբակենցաղության ջատագով, ինչը քննադատների համոզմամբ բացահայտ հակասում է նրա կենսագրությանը։


Վերջին շրջանում թեման նոր զարգացում է ստացել Բալթյան երկրների հայ համայնքների հրապարակային դիմումի արդյունքում, որը հասցեագրված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նամակում համայնքների ներկայացուցիչները խիստ գնահատական են տալիս Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի գործունեությանը և նրա դիրքորոշումներին։


Նամակում մասնավորապես նշված է.

«Մեր համար անսպասելի էր ու ցավագին, երբ իմացանք Մայր Աթոռի միաբանության տասը բարձրաստիճան հոգևորականների անընդունելի կեցվածքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Նրանք, ենթարկվելով ՀՀ իշխանությունների անբարո ու ստոր ճնշումներին, դավադրաբար հետ կանգնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսի խորանի ուխտից:


Մեզ համար ցավալի է ու նվաստացուցիչ, որ այդ տասնյակի մեջ է հայտնվել մեր թեմում հոգևոր առաջնորդ նշանակված Վազգեն արք. Միրզախանյանը, որն իր նշանակման օրվանից չէր թաքցնում իր համակրանքն ու հովանավորչությունը ՀՀ այսօրվա վարչապետի ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությանը: Դրա վառ օրինակը հանդիսացավ այս տարվա փետրվար ամսին ՀՀ վարչապետի ընդունելությունը և բարեմաղթանքները Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին ներկա էր նաև Տեր Խոսրով քահանան:


Չնայած Բալթյան երկրների համայնքները որոշում ունեին չողջունել և չդիմավորել ՀՀ վարչապետին, սակայն Վազգեն արքեպիսկոպոսը արհամարհելով մեր կամքը, կատարեց այդ անխոհեմ քայլը, նսեմացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի:


Հիմա էլ նա իշխանական մամուլում քարոզչական աշխատանք է տանում՝ իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչն ավելի է զայրացնում ու անհանգստացնում Բալթյան երկրների հայությանը:
Արդեն մեկ տարին լրանում է թեմի առաջնորդի պաշտոնավորման, սակայն կուտակված խնդիրների լուծման համար ոչ մի քայլ չի արվել, ընդհակառակը՝ աջակցել ու հովանավորել է Վարդան եպիսկոպոսի կողմից իրագործված քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում:


Որպեսզի կասեցնենք Վազգեն սրբազանի և Տեր Խոսրովի ապազգային ու Մայր Աթոռի դեմ կատարած գործողությունները, առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել, պահանջել վերակագնելու այն նյութական վնասները, որոնք հասցրել են մեր հավատացյալ ժողովրդին ու համայնքներին։


Հուսով ենք, որ մեր բողոքը և պահանջը Վեհափառ Հայրապետի կողմից կստանա արդարացի լուծում ու ապագայում մենք կունենանք արժանի հոգևոր ծառայողներ մեր համայնքներում, կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք առկա են այսօր»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները