Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական քպական «կարկառունը», «Մեր ձևով» շարժումից ջղաձգումների մեջ ընկած, որոշել է հաշվել Կարապետյաննների մեկ օրվա ծախսն ու ինչ-որ թվեր է հրապարակ նետել: Դժվար է ասել, թե ինչպես են հաշվել, ինչ մեթոդաբանությամբ, բայց դա նույնիսկ կարևոր չէ:

Կարևորագույնը պրիմիտիվագույն մանիպուլ յացիայի «մեթոդն» է, թե «Կարապետյանի գերդաստանի օրվա սովորական ծախսը» քանի անգամ է ավելի «հեռվաշենցի Վարսիկ տատիկի մեկ տարվա ծախսից»: Հա, մեկ էլ, որ եթե Կարապետյանները մի օր չնախաճաշեն, այդ երևակայական «Վարսիկ տատիկը» անհամեմատ լավ կապրի:

Սա ասվում է Կարապետյանների մասին, որ իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ են վաստակել: Ըստ որում, մշտապես իրենց միջոցներուվ (առավելապես դրսում աշխատած) իրականացրել են խոշոր բարեգործական ծրագրեր: Միայն Արցախում, որը ՔՊ-ն ու Փաշինյանը հանձնեցին թշնամուն, Կարապետյանները ահռելի բարեգործական ծրագրեր էին իրականացրել: Էլ չենք խոսում Հայաստանի մասին: Ու «հեռվաշենցի Վարսիկ տատիկներին» երբեք չէին մոռանում:

Հիմա թե ինչ նախաճաշ են անում կամ չեն անում, իրենց օրինական ունեցած միջոցներով են անում: Իսկ ՔՊ կարկառուններն ի՞նչ միջոցներով են ոչ միայն ճոխ «նախաճաշում», այլև օրավուր հարստանում: Ճիշտ է՝ պետության, պետբյուջեի, մեր՝ հարկատուներիս հաշվին: Իսկ հետաքրքիր է, եթե այդ նույն պաշտոնյաները մի քիչ պակաս պարգևավճար ստանան (դե, ասենք, ոչ թե 6-7 միլիոն դրամ, այլ գոնե 600-700 հազար), բյուջեի հաշվին մի քիչ պակաս ֆռֆռան «աշխարհեաշխարհ», ինչքանո՞վ կլավանա «հեռվաշենցի Վարսիկ տատիկների» ու «հարևան Պողոսների» կյանքը: Ինչքա՞ն կլավանար նրանց կյանքը, եթե իշխանությունների ապաշնորհության պատճառով այս աստիճան գնաճ չլիներ, եթե 10 կամ 20 հազար դրամով կենսաթոշակ բարձրացնելը անիմաստ չհամարվեր (դե, կենսաթոշակառուի ինչի՞ն է դա պետք, կարևորը՝ քպականները լավ ապրեն), եթե... Եթե, մի խոսքով, իշխանության ղեկին այսօրվա իշխող քաղաքական ուժը չլիներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ամենաընթերցվածները