Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:

Մանավանդ, ոչ մեկ անգամ արդեն նման մի բան ասել է, չէ՞: Մասնավորապես, որ եթե կառավարությունը մեղավոր է, ուրեմն՝ ժողովուրդն է մեղավոր, քանի որ այդ ժողովուրդն է կառավարությանը վստահության քվե տվել: Դե, սկզբունքորեն, սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է Փաշինյանի հնչեցրած դատողությանը համաձայնել: Ձևական տրամաբանության տեսակետից սխալ բան չի ասում. եթե ժողովուրդը, հասարակությունը շարունակում է հանդուրժել կառավարությանը, Փաշինյանին ու նրա քպական իշխանությունը, ապա նման կառավարություն ունենալու համար հենց հասարակությունն էլ մեղավոր է: Երևի դրա համար է, որ փաշինյանական իշխանությունները շարունակաբար աճող հարկերով, տուգանքներով, վարձավճարներով (կարմիր գծեր և այլն), թանկացումներով հասարակության «կաշին քերթում» են:

Ինչպես մի հայտնի երգիծաբան է ժամանակին նկատել, «մենք ամենից համբերատար ժողովուրդն ենք, քանի որ միայն մեր ժողովուրդն այսքան երկար կարող է հանդուրժել մի կառավարություն, որին տանել չի կարող»:

Վերադառնանք, սակայն, գլխավոր գործող անձին, այն է՝ Փաշինյանին: Նա, կհիշեք, ժամանակին ասում էր, չէ՞, մեր հայրենակից գյուղացիներին, թե՝ մոշը չեք կարողանում վաճառել, որովհետև... անգլերեն չգիտեք: Մարդիկ գնացին երևի անգլերեն սովորելու, մինչև սովորեցին, մոշի թփերը դարձան անանցանելի մացառուտներ, տարածքների մի մասն էլ սահմանազատվեց՝ հօգուտ Ադրբեջանի: Կարճ ասած, առաջ առանց անգլերենի իմացության մոշը չէր վաճառվում, հիմա՝ անգլերենի իմացությամբ չի վաճառվում:

Հետո Փաշինյանը մեկ ուրիշ գյուղում հայտարարեց, որ գյուղացիները ոչխար պահել էլ չգիտեն: Չեն կարողանում, էլի, ոչխար պահել, խնամել: Ու դասախոսություն կարդաց, թե ինչպես է պետք ոչխար պահել, կովերին երբ է պետք տանել արոտ, ինչով է պետք կերակրել կամ արածեցնել: Հետո հայտարարեց, որ մեր ժողովուրդը դպրոց ու մանկապարտեզ կառուցել էլ չգիտի:

Հետո հայտարարեց, թե ջրամբար կառուցել էլ չգիտի...

Մեկ այլ առիթով Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև աղքատությունը իրենց գլխում է: Հետո հայտնագործեց. «Աղքատ եք, որովհետև կրթություն չունեք...»:

Սա, ի դեպ, ասում էր այն նույն Փաշինյանը, որը մինչև վարչապետի բազկաթոռին հայտնվելը բոլորին համոզում էր, որ վատ են ապրում, որովհետև կառավարությունը լավը չի, իսկ աղքատ են, որովհետև օլիգարխները թալանում են իրենց:

Վարչապետ դառնալուց հետո նվեր ստացած «ճտիկով գրիչի» զսպանակակոճակը «կտտացրեց» ու... սկավառակը փոխվեց, ի հայտ եկան նոր իրողություններ՝ «աղքատություն՝ գլուխների մեջ» և «կրթության պակաս»:

Բայց հարցն այդ չէ տվյալ հրապարակման դիտանկյունից: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանն ինքը, ասենք, իր որոշ թիմակիցներ էլ պահանջվող լիարժեք կրթությունը չունեն: Սա՝ մեղմ ասած:

Իսկ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ մի հնար ու տարբերակ գտել է, որպեսզի մեղավոր կարգի իրեն սեփական ուսերի վրա իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին»:

Առհասարակ, եթե մեղքն ու պատասխանատվությունը այլոց վրա բարդելը օլիմպիական մարզաձև լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը անընդմեջ կգրավեր ոչ միայն առաջին տեղը, այլև մնացած հաջորդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը ևս:

Պատերա՞զմ եղավ, «նախկիններն» էին մեղավոր, պարտությո՞ւն եղավ, բանակն էր մեղավոր, Արցախը կորստի՞ մատնվեց, արցախցիներն են մեղավոր ու ռուսները...

Բայց, երբ տարիներ շարունակ նույն հեքիաթներն ես պատմում կամ «լոլո»-ները կարդում, դրանք սկսում են չաշխատել: Փաշինյանն ինքն էլ է, թերևս, տեսնում, որ արդեն չեն աշխատում, այն ազդեցությունը չեն թողնում այդ պատճառաբանությունները:

Սակայն, թևքերը քշտած, Փաշինյանը նետվել է նախընտրական արշավի: Ու եթե այս անգամ էլ ընտրվեց, ավելի ճիշտ՝ վերարտադրվեց, ապա... մեղավոր է լինելու ժողովուրդը, ինքն, ինչպես միշտ, մեղավոր չի լինելու:

Կրկնենք. ինքը պրոֆեսիոնալ է մեղադրանքներն իր վրայից գցելու և ուրիշների վրա բարդելու մեջ: Չէ՞ որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց հո թիվ մեկ մեղավորը չէ:

Ու երբե՛ք, ո՛չ մի դեպքում ու ոչ մի ձևով ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեղավոր չի կարող լինել:

Կարճ ասած՝ ժողովո՜ւրդ, պատրա՞ստ ես մեղավոր, մշտամեղավոր ու քավության նոխազ լինել: Հատկապես այն բոլոր վնասների ու աղետների համար, որոնք հեղինակել են Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ իրենց վարած, եթե կարելի է դա այդպես անվանել, քաղաքականությամբ:

Այո, ամեն ինչից երևում է, որ վերջը մեղավոր քեզ (մեզ) է նշանակելու, ժողովուրդ ջան: Հարգելի հեռվաշենցի տիկին Վարսիկ, ոստիկան Աշոտի անհայտ մնացած հարգելի տատի՛, քպականի հայտնի (նախկին) հարևան Պողոս «ձյաձյա», պատրա՞ստ եք ստանձնել այդ ամենի համար մեղավորությունը:

Գուցե սխալվենք, բայց գալու է մի օր, որ Փաշինյանն ասի՝ էհ, ես չէի հասկանում, բա դուք էլ չէիք հասկանո՞ւմ, որ ինձ վարչապետ դրեցիք, ինձ իշխանության բերեցիք:

Ու կարծում ենք՝ քանի դեռ այդ կետին ու ավելի վատ կետերի չենք հասել, արժե ավելի արագորեն սթափվել, լրջանալ ու հետևություններ անել:

Հնարավոր հետևության տարբերակ է այն, որ, որպես ժողովուրդ, փեշներիցս քարերը թափենք ու այսքան աղետ ու գլխացավանք բերած իշխանությունից, այս դարդից ազատվենք: Մեզ համար նոր «դարդեր» գտնենք: Օրինակ՝ թե ինչպես ենք վերականգնելու երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը: Ինչպես ենք վերականգնելու կրթական համակարգը և այն ազատելու ավերիչ հետևանքներից:

Ինչպես ենք առողջացնելու երկրի տնտեսական կյանքն ու առաջին հերթին ինչպես ենք վերականգնելու մեր նորմալ, մարդկային հարաբերություններն ու մթնոլորտը, ինչպես ենք ձերբազատվելու ատելության ու ներքին թշնամության մաշեցնող թույնից, որ այս 7-8 տարիներին առատորեն լցվել է մեր ժողովրդի վրա:

Համաձայնեք, մեր զավակներն ու թոռները, հանրագումարում մեր ժողովուրդը, մենք բոլորս շատ ավելի լավ վիճակի ու նորմալ կառավարության ենք արժանի: Հաստա՛տ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտի Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել 40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարը Ծառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ելենա Վարդանյանը նշել է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը Իրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. Թրամփ Իսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն
Ամենաընթերցվածները