«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է ընդունել իրեն ուղղված բազմաթիվ հարվածները, բայց չի ընկրկում։ Այսպիսին է փորձագիտական հանրույթի տեսակետը Եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին։ Այո, չի ընկրկում, բայց իր ռեսուրսները շատ հաճախ ծախսում է այս կամ այն պաշտոնյայի հիմնազուրկ հայտարարությունները մեկնաբանելու, զրպարտություններին արձագանքելու վրա։ Իսկ գուցե նպատակն էլ Եկեղեցու՝ ոչ անսպառ ռեսուրսները թուլացնե՞լն է։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ ակնհայտ է, որ իրավիճակը ողբերգական է: «Որքան էլ շատ գործողություններ մեզ մոտ զավեշտի զգացում կամ ծիծաղ կարող են առաջացնել, սակայն ողբերգական է այն իմաստով, որ հայ ժողովրդի՝ առանց այն էլ սասանված միասնականությունն էլ ավելի է խարխլվում, բաժանարար գծերը շատանում են, ներազգային ատելության նոր առիթներ են ստեղծվում, որը շատ վտանգավոր է առաջիկայում սպասվելիք լուրջ պրոբլեմների, ռազմական զարգացումների ֆոնին։ Տեսնում ենք, որ մութ ամպեր են կուտակվում մեր տարածաշրջանի վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի հետ շատ լուրջ բախման, պատերազմի շեմին է գտնվում, և այդ ամենն իր բացասական ազդեցությունը թողնելու է մեր անվտանգության վրա։ Իսկ դրան ընդառաջ տեսնում ենք հայ ժողովրդի խարխլված միասնականությունն առավել ջլատելու, հայ ժողովրդին առավել մասնատելու նպատակաուղղված քայլեր երկրի իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ հակառակը պետք է տեղի ունենար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Նկատում է՝ տեսնելով, որ իր արշավը Եկեղեցու դեմ հանրային աջակցություն չի ստանում, Փաշինյանը դիմում է ամենաանթույլատրելի մեթոդներին և օգտագործում է իր ձեռքի տակ գտնվող բոլոր զենքերը, բայց այդ ամենն՝ ապօրինի ձևերով։ «Մասնավորապես, ուզում եմ կանգ առնել Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու գործողությունների վրա։ Կալանքի երկարացման միջնորդությունը չի մակագրվում Շենգավիթի դատարանին, այնինչ պետք է մակագրվեր, Շենգավիթի դատարանից տեղափոխում են Նոր Նորքի դատարան, հետո ուրիշ դատավորի են միջնորդությունը մակագրում, հետո մակագրումը հետ կանչում և այլն։ Ակնհայտ ձևով տեսնում ենք քաղաքական պատվերով, հարկադրանքով կարված գործողություններ։ Նաև ականատեսը եղանք, որ Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ քրեական գործեր են հարուցվում Վեհափառ Հայրապետի, եկեղեցականների դեմ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Սա կոպտագույն միջամտություն է Եկեղեցու, կրոնական կազմակերպության գործերին, կոպտագույն խախտում է, և այս ամենն անարձագանք է մնում միջազգային հանրության կողմից։ Ցավոք, ներքին քաղաքական դաշտում էլ հնարավորություն չի ստեղծվում գեներացնել այնպիսի աղմուկ, շարժում, որ գոնե դրսից համարժեք արձագանքներ լինեին»,- նշում է մեր զրուցակիցը։ Եկեղեցու դեմ պատերազմող իշխանությունն իր խոսքերով խաղաղություն է բերել տարածաշրջան այն պարագայում, երբ աշխարհը փոթորկվում է պատերազմներից ու ռազմական բախումներից, այն դեպքում, երբ Հայաստանի հարավային հարևան Իրանը կանգնած է ԱՄՆ-ի հետ պատերազմի շեմին, երբ արևել յան և արևմտյան հարևանները, մեղմ ասած, շարունակում են հավակնություններ ունենալ մեր երկրի նկատմամբ։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանը կորցրել է իր գլխավոր դարպասը, թիկունքը՝ Արցախը։ Այս իրավիճակում, թեկուզ տեսականորեն հնարավո՞ր է խոսել խաղաղության մասին, թե՞ սա հերթական պոպուլիստական հայտարարություններից մեկն է, որը գետնի վրա որևէ արժեք չունի։ Ընդ որում, ակնհայտ է, որ հենց «խաղաղությունն» է դառնալու իշխող ուժի խաղաթուղթն առաջիկա ընտրություններում։

Սողոմոնյանը համոզված է՝ այս քաղաքականությունը խաղաղության մասին չէ։ «Այս քաղաքականության մեջ խաղաղություն բառը պարզապես օգտագործվում է նախընտրական նպատակներով։ Հնարավոր է՝ Փաշինյանին մի քանի ամիս այդ հնարավորությունը տրվում է, գուցե նրան հավաստիացրել են, որ մի քանի ամիս իրեն ձեռք չեն տա, ոչ մի խնդիր չեն ստեղծի իր համար, և այդ ամիսները նա կօգտագործի հենց խաղաղության լոզունգով իշխանության գալու համար՝ ժողովրդին շարունակ խաբելով, որ ինքը խաղաղություն է բերելու։ Իսկ դա ապացուցելիս նա պարզապես կվկայակոչի՝ տեսեք, սահմանին հանգիստ է, բախումներ տեղի չեն ունենում, վերջ, ես բերել եմ խաղաղություն։ Երկու տարբերակ կա իրադարձությունները դիտարկելու։ Եթե դրանց նայում ենք միայն բնազդներով, զգայարաններով, այսինքն՝ չենք տեսնում կրակոց կամ չենք լսում պայթյուն, ուրեմն դա նշանակում է խաղաղություն։ Բայց մարդուն, բացի զգայարաններից, նաև խելք, բանականություն է տրված, որպեսզի նա իրադարձություններին ոչ միայն զգայարաններով մոտենա, այլ նաև վերլուծելով, խելքով։ Երբ խելքով ենք մոտենում այս իրադարձություններին, տեսնում ենք, որ խաղաղության շանսեր գոյություն չունեն այսպիսի քաղաքականության պայմաններում, երբ ներքին դաշտն ամբողջությամբ պառակտված է, բարոյալքված, տիրում է ներազգային ատելություն, տեղեկատվական անվտանգության ապահովման տարրական միջոցառումներ չեն կատարվում, երբ ժամկետային զինվորական ծառայությունը կրճատվում է, երբ թշնամուդ ռազմական ծախսերի աճին զուգահեռ քո ռազմական ծախսերը կրճատվում են, երբ նշանակալի ներդրումներ չեն կատարվում ռազմական արդյունաբերությունը կտրուկ զարգացնելու ուղղությամբ, երբ, որպես երկիր, փաստացի չունես դաշնակից, որը սպառնալիքի դեպքում մեծ պետությունների և քո միջև կարող է միջնորդի դեր կատարել։ Երբ հաշվի ենք առնում այս ամենը, ինչպես նաև հարևան երկրների հռետորաբանությունը, թե նրանք Հայաստանի հետ կապված ինչ պլանների, պահանջների մասին են խոսում, հասկանալի է դառնում, որ այդ խաղաղություն կոչվածը որևէ մեկը չի կարող ուղղակի երաշխավորել՝ հիմք ընդունելով, որ այս պահին պարզապես տեղի չի ունենում կրակոց։ Հիմա տեղի չի ունենում, հետո տեղի կունենա, բայց այդ ժամանակ մենք անպատրաստ կլինենք։ Սա է ամենավտանգավորը։ Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը հավաստիացնելու են Նիկոլ Փաշինյանին, որ խաղաղություն է լինելու։ Բայց այդքան հարգո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին, որ հավաստիացնեն խաղաղության լինելիության մասին և տեր կանգնեն իրենց խոսքին։ Հակառակը՝ այդ ընթացքում ստեղծում են պայմաններ, որ Հայաստանն իր անվտանգության հարցում բնական շահակից երկրների հետ փչացնում է իր հարաբերությունները։ Օրինակ՝ Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների լայնածավալ հարձակման ֆոնին այս բարդ ժամանակաշրջանում ռազմավարական հարաբերությունների մասին են խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս ամենը ցույց է տալիս, որ եթե խաղաղության հարցին մենք մի փոքր վերլուծաբար ենք մոտենում, ապա խաղաղության հեռանկարի մասին այս իշխանությունների խոսույթը սին է, իսկ խաղաղության հնարավորությունները գնալով նվազում ու նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի և շարունակի իր ներկայիս քաղաքականությունը»,- հավելում է նա։

Անհերքելի է այն, որ վերջին տարիներին մեր անդառնալի կորուստների ֆոնին գործող իշխանությունը գտել է մեր հասարակության թույլ կետը։ Մարդիկ խաղաղություն են ուզում, ինչը բնական է, և իշխանության ներկայացուցիչները շահարկում են մարդկանց բնական պահանջը՝ այլևս չտեսնել պատերազմ։ «Բոլորս խաղաղություն ենք ուզում։ Բայց ցանկությունը և իրականությունը տարբեր են։ Խաղաղություն ցանկանալու համար պետք է ցույց տալ նշանները, որ պատրաստվում ես խաղաղության՝ ամուր լինելով, ամրանալով, այլ ոչ թե խաղաղության ես պատրաստվում պարզապես ինչ-որ խոստումներ լսելով և թշնամուդ առաջ երկիրդ բաց անելով՝ ոտնատակ տալու համար»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները